08 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ակցիա ՍԴ-ի դիմաց՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի /Ուղիղ/

Սահմանադրական դատարանը կքննի Ռոբերտ Քոչարյանի կալանքի սահմանադրականությանն առնչվող նրա պաշտպանների գործը:  Դատարանի դիմաց ի պաշտպանություն ՀՀ երկրորդ նախագահի ակցիա են իրականացնում Ռոբերտ Քոչարյանի աջակիցները: 

Նիկոլ Փաշինյանի պատասխանը Վիտալի Բալասանյանին

Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով 168.am-ը, հարցին, ինչպե՞ս կմեկնաբանեք Վիտալի Բալասանյանի հայտարարություններն ու ձևակերպումները, ըստ որոնց՝ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ արցախյան ընտրությունները երկու հասարակական կազմակերպությունների կողմից դիտարկելն «անմիջական միջամտություն է Արցախի սուվերենությանն ու Սահմանադրությանը», թե՝ «Նիկոլ Փաշինյանի […]

Սյունիքի ոստիկանապետն ազատվել է պաշտոնից

Սյունիքի ոստիկանապետ Արշավիր Գևորգյանը օգոստոսի 30-ին ազատվել է պաշտոնից: «Արշավիր Գևորգյանը ՀՀ ոստիկանության պետի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից և գրանցվել է կադրերի ռեզերվում: Ոստիկանության համակարգում նման կադրային փոփոխություններ միշտ լինում են»,- հայտնեցին Ոստիկանությունից։ Նշենք, որ Արշավիր Գևորգյանը նախկինում զբաղեցրել է Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնը, նա Սյունիքի ոստիկանապետի պաշտոնին նշանակվել էր 2016թ-ի հոկտեմբերին։ […]

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ատում է արցախյան խնդիրը. Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայանը գրում է. «Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է: Փառք Արցախի հերոսական ժողովրդին: Փառք միասնական եւ հաղթանակած հայ ժողովրդին»,- Փաշինյան Նիկոլ 2․08․2019 թվական, ֆեյսբուքի էջ Արցախի, ինչո՞ւ ոչ, Հայաստանի համար այս կարեւոր, պատմական, հերոսական օրը ՀՀ բոլոր ժամանակների ամենաշատախոս եւ ամենալայվոտ ղեկավարը հենց այսպես է շնորհավորել Արցախի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձը։ Եվ […]

Փաշինյանը սեղմել է օղակը իր և առաջին հերթին՝ երկրի շուրջ. 168 Ժամ

Նիկոլ Փաշինյանը դեռևս մեկ տարի առաջ՝ օգոստոսի 17-ին, Հանրապետության հրապարակում իր հայտնի ելույթում հայտարարեց հայ-ռուսական աննախադեպ հումանիտար նախագծի մասին, որը հայ-ռուսական հարաբերությունները փոխադրելու է այլ մակարդակի։ «Խնդիրն այն է, որ, ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի մեր գործընկերները դեռ նոր իրավիճակն ամբողջությամբ չեն գնահատել։ Եվ այսօր խոսել հայ-ռուսական հարաբերությունների վատ լինելու մասին, ուղղակի ծիծաղելի է։ Ես […]

Դարձյալ ճոխ պարգեւավճարներ: Փաշինյանի առաջ հարց է դրվել. 168 Ժամ

Թերթի տեղեկություններով՝ կառավարության վերին օղակներում աշխատավարձերին ավելացված է հավելավճարների և պարգևավճարների այնպիսի համակարգ, որ ամսական նախարարները ստանում են 1.5 միլիոն դրամ (ներառյալ՝ հարկերը և պահումները), նախարարի տեղակալները՝ 1.1 միլիոն դրամ (ներառյալ՝ հարկերը և պահումները), նախարարությունների աշխատակազմերի ղեկավարները՝ 800.000 դրամ (ներառյալ՝ հարկերը և պահումները): Հատկանշական է, որ, բացի վերը նշված պաշտոնյաներից, մյուսները՝ վարչությունների և բաժինների պետեր, […]

Քավության նոխազ է դառնալու. Հրապարակ

Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ երեկ ծառայողական քննություն է սկսվել: Հիշեցնենք․ նա «ԷԼԱՐԴ»-ի եզրակացության հիման վրա կանաչ լույս էր վառել «Լիդիան»-ի առաջ։ Եվ հիմա, երբ քաղաքական որոշում է կայացվելու՝ հրաժարվել Ամուլսարից, քավության նոխազ է դառնալու հենց Իվանյանը, որը սխալ տեղեկություններ է տվել վարչապետին եւ սխալ եզրակացության է հանգել։ Օրերս հայտնի դարձավ նաեւ, […]

Օրվա կադրը՝ Հրայր Թովմասյանից /ֆոտո/

Henaran.am-ի տեսախցիկը նախօրեին ֆիքսել է Երեւանի կենտրոնում միայնակ շրջող ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: Ուշագրավ է, որ Հրայր Թովմասյանը շատ հանգիստ զբոսնում է Երեւանի փողոցներում այն ֆոնին,որ փորձ է արվում ձեւավորել իշխող շրջանակների կողմից, թե ՍԴ աշխատանքից հանրային դժգոհություն կա: Հիշեցնենք, այսօր Սահմանադրական դատարանը կքննի Ռոբերտ Քոչարյանի կալանքի սահմանադրականությանն առնչվող նրա պաշտպանների գործը: 

Պուտինի աշխատակազմից ՀՀ կառավարությանը մինչեւ սեպտեմբերի 10-ը ժամանակ է տրվել. Փաստ

Ինչպես հայտնի է, բարձրաստիճան պաշտոնատար անձանց այցելություններից առաջ նրանց անվտանգության, արարողակարգի և այլ ծառայություններ երկար ժամանակ աշխատում են այցելության երկրի համապատասխան կառույցների հետ՝ այցը պատշաճ կազմակերպելու համար: «Փաստ» թերթի տեղեկություններով, Վլադիմիր Պուտինի՝ Երևանում նախատեսված ԵՏՄ գագաթաժողովի շրջանակներում կատարելիք հայաստանյան այցի կապակցությամբ, ՌԴ նախագահի նշյալ ծառայությունները, ի թիվս այլ խնդիրների, բարձրացրել են անվտանգության լիարժեք պայմանների ապահովումը՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի