08 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

«Հարգանքներիս հավաստիքը, պարոն Վանեցյան».Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. « «Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ»,-Արթուր Վանեցյան: Ես չգիտեմ այս միտքին պարոն Վանեցյանն անձամբ է եկել, թե՝ նրա հրաժարականի տեքստի վրա այլ պրոֆեսիոնալներ են աշխատել, բայց ուզում եմ հատուկ շեշտել՝ ընտիր գտնված նախադասություն է՝ քայլողներին, քայլելով իշխանության եկած-բերածներին, իշխանության օղակներում անկապ […]

Ամուսնությունը կարող է պաշտպանել սրտի հետ կապված հիվանդություններից

Նոր հետազոտությունները պարզել են, որ ամուսնացած մարդկանց դեպքում վիրահատությունից հետո առաջին 3 ամիսը գոյատևելու հավանականությունն ավելի մեծ է: Այս մասին գրում է psychcentral.com-ը: «Ամենակարևոր՝ հետվիրահատական վերականգնման շրջանում մեծ է գոյատևման հավանականության տարբերությունն ամուսնացած և չամուսնացած մարդկանց միջև»,- ասել է հետազոտության հեղինակ Էլեն Իդլերը: Ապացուցվել է, որ միայնակների՝ ամուսնալուծվածների կամ այրիների դեպքում մահացության հավանականությունն ավելի մեծ […]

Հայտնի է դարձել շաքարի անսպասելի օգտակարությունը

Ամերիկացի գիտնականները բացահայտել են, որ տրեգալոզա շաքարը լավ ազդեցություն է ունենում լյարդի վրա և բարձրացնում է ինսուլինի հանդեպ զգայունակությունը՝ նվազեցնելով դիաբեթի զարգացման հավանականությունը: Այս մասին գրում է MedicalXpress-ը: Գիտնականները պարզել են նաև, որ տրեգալոզան արագացնում է կալորիաների այրումը՝ բարձրացնելով մարմնի ջերմաստիճանը, կանխում է քաշի ավելացումը, լյարդի ճարպակալումը և նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի քանակը:

Դատավոր Դանիբեկյանը չի կարող անտեսել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը

2017 թվականի հունիսին Վենետիկի հանձնաժողովը տրամադրել է կարծիք (CDL-AD(2017)011)` «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի վերաբերյալ, որի մի ամբողջ գլուխ նվիրված է Սահմանադրական դատարանի ակտերի իրավական հետևանքներին։ Այսպիսով` Վենետիկի հանձնաժողովը հատուկ շեշտադրում է կատարում, որ Սահմանադրական դատարանի որոշումների չկատարումը մեծ սպառնալիք է սահմանադրական արդարադատության և իրավունքի գերակայության համար։ Ավելին, Հանձնաժողովը կոչ է անում Հայաստանի […]

Թող Փաշինյանը նայի. Վերջին հարցազրույցը՝ ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ, իր մահվանից մեկ շաբաթ առաջ /տեսանյութ/

Տեսանյութն իր էջում հրապարակել է Երևանի ավագանու Լույս խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ ցանկություն հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանն այն նայի ԱՄՆ կատարելիք այցից առաջ:

Արցախի անվտանգության ապահովման գործում գեներալ Վանեցյանն իր մեծ ներդրումն ունի. Արշավիր Ղարամյան

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի թեմայով ֆեյսբուքի իր էջում գրել է. «Արթուր Վանեցյանի հետ այս կարճ ժամանակահատվածում չափազանց բարդ, ծանր ճանապարհ ենք անցել։ ԱԱԾ-ն գերազանց պատրաստություն անցած, իրենց հայրենիքին անմնացորդ նվիրված սպաների դարբնոց է. Վանեցյանը բացառություն չէ, ավելին՝ լավագույներից է։ Արցախի անվտանգության ապահովման, ամրապնդման գործում գեներալ Վանեցյանն իր […]

Այ ընկեր, դու նախ կարողացիր ԱԺ աշխատակազմում անձանց իրավունքների զանգվածային խախտումները կանխել, հետո նոր ՍԴ-ից խոսիր

Եթե Արարատ Միրզոյանը համաձայն չէ սահմանադրական դատարանի հայտնի որոշման հետ, ապա թող դիմի վարչական դատարան: Չիրավաբան պատգամավոր Հ.Գ. այ ընկեր, դու նախ կարողացիր ԱԺ աշխատակազմում անձանց իրավունքների զանգվածային խախտումները կանխել, հետո նոր ՍԴ-ից խոսիր: Գրում է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանը  

Մխիթարյանը ճանաչվել է «Սասուոլոյի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայում» իր նորամուտի՝ «Սասուոլոյի» դեմ խաղում երկրպագուների կողմից անցկացված քվեարկության արդյունքում ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է հռոմեական ակումբի թվիթերի պաշտոնական էջը: Տեղեկացնում է vnews.am-ը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի