«Մի խումբ ոջլոտ, բոսյակ,փռչոտներ». այլախոհ քաղաքացիների վրա հարձակումները նոր Հայաստանում /տեսանյութ/
Հիմա նորաձև են տղամարդու կոշիկ հիշեցնող կոպիտ կոշիկները` համադրությամբ ավելի կանացի, էլեգանտ զգեստները: Նորաձեւության մասնագետները խորհուրդ են տալիս այդ կոշիկները կրել գործվածքներով զգեստների հետ` այդպես ընդգծվում են ոչ միայն կոշիկներն ու աքսեսուարներն, այլև կրողի կանացիությունը, նրա ինքնուրույնությունն ու ժամանակակից աշխարհում իր դերը կարևորելու միտումը, ինչը համաշխարհային տենդենց է:
Ռուսաստանի «Վալդայ» ակումբում Ալիևի ունեցած ելույթն ու դրանում առկա հռետորաբանությունը խտացված արտահայտում է Հայաստանի իշխանությունների Արցախի հակամարտության կարգավորման ոլորտում որդեգրած դիրքորոշումը, իսկ ավելի ճիշտ՝ այդ դիրքորոշման բացակայությունը։ Առանձնապես մտահոգիչ է, որ այդպիսի հռետորաբանություն կիրառվում է Ռուսաստանում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ներկայությամբ։ Բազմաթիվ անգամ հրապարակային զգուշացրել եմ Փաշինյանին առանձնահատուկ զգույշ և շրջահայաց լինել Արցախի հարցում, հատկապես […]
Հայ Առաքելական եկեղեցին Քրիստոսի աշակերտների հիշատակության օրը տոնում է Վարագա Խաչին հաջորդող շաբաթ օրը: Արարատյան հայրապետական թեմից մանրամասնում են, որ բացի 12 առաքյալներից Հիսուս ուներ նաև 72 աշակերտ, որոնց Տերն ուղարկեց Բարի Լուրը քարոզելու բոլոր ազգերին: Ցավոք, Ավետարանում նշված չեն բոլոր աշակերտների անունները: Ավետարաններում «աշակերտ» բառն ընդհանրապես գործածվում է Քրիստոսի բոլոր հետևորդների համար: Հիսուս […]
Ամեն տարի սկսած՝ 1994 թվականի հոկտեմբերի 5-ից Հայաստանում նշվում է ուսուցչի օրը: Տոնի գլխավոր առաքելությունը ուսուցիչներին աջակցելն է, համոզվելը, որ ուսուցիչները կարողանում են բավարարել ապագա սերնդի պահանջները։ Օրվա ընտրությունը կապված էր այն հանգամանքի հետ, որ 1966 թվականի հոկտեմբերի 5-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում ընդունվել է «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» (Recommendation […]
Հոկտեմբերի 4-ին, Ուկրաինայում Aн-12 ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառով առնվազն 5 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Հայր Ագաֆոնը, իր ժամանակվա վանականների մեջ ամենափորձառուն էր և բոլորից առավել միայնակեցության և լռակյացության գնահատողը: Այս սքանչելի այրը, մի անգամ գալով շուկա, որպեսզի վաճառի իր ձեռքի աշխատանքները տոնավաճառում, գտավ հիվանդ պառկած մի ուխտավորի, նրա համար տուն վարձեց և մնաց նրա հետ՝ աշխատելով իր ձեռքերով և ստացվածքը ծախսելով նրա վրա: Ծառայեց նրան վեց ամիս, մինչև որ […]
Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նվիրված օրերս Տավուշում զոհված զինծառայողի հիշատակին: «Մեր Մուշեղը» խորագրով գրառման մեջ Բագրատ եպիսկոպոսը գրում է. «Սիրելիներ, Հայաստանում՝ Տավուշ աշխարհում զինվոր է զոհվել… Մի պահ դադա՜ր առեք… Այդ փամփուշտը որ խլել է մեր Թագավոր եղբոր կյանքը, մտել է նաև յուրաքանչյուրիս տուն […]
Հորինված թեմաների և պոպուլիստական էժանագին օրակարգի ներքո իշխանությունը լիովին կորցրել է իրականության զգացողությունը։ Այս մասին գրել է նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը մասնավորապես նշելով. «Երեք օրում Հայաստանի տարածքում ունենք 1 զոհ և 3 վիրավոր: Ի՞նչ արձագանք կա իշխանությունների կողմից: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում և ձեռնարկվու՞մ են արդյոք: Ասելու բան չկա՞ սեփական հանրությանը, զինված ուժերին, համանախագահներին, գործընկեր […]





























