21 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». Փաստ

Այն, որ Նիկոլ Փաշինյանը 2018-ին իշխանության եկավ «ժողովրդի ուսերի վրա», կարծում ենք, ոչ ոք կասկածի տակ չի դնի: Հարկավ, բացարձակ առումով չի կարելի հրապարակներում հավաքված ժողովրդի ակտիվ ու այն օրերին ագրեսիվ հատվածին անվանել «ամբողջ ժողովուրդ», բայց, այնուամենայնիվ, «ժողովրդի ուսերի վրա» եկավ: Այն օրերին՝ ուղիղ 6 տարի առաջ, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նրա երբևէ երազելի «առաստաղը» ծակել-անցել […]

Գերիների հարցով որոշել են ակտիվանալ. Հրապարակ

Վերջին օրերին Ռուբեն Վարդանյանի եւ Բաքվի բանտում մոտ 7 ամիս պահվող հայ գերիների ազատության համար միջոցառումներ են իրականացվում: Առաջիկայում էլ են պլանավորում։ Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են: Նրանց գերեվարումից հետո մի շարք ՀԿ-ներ, անհատներ ցանկացել են ակտիվ աշխատել՝ խնդիրը բարձրացնել միջազգային ատյաններում, սակայն […]

Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. Ժողովուրդ

«Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան երբեւէ, արդիական է, հատկապես՝ ՔՊ-ի դեպքում: Երեկ Ծիծեռնակաբերդում վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, եւ նրանց կրտսեր դստերը տհաճ դիմավորելն ու ընդունելությունը իրարանցում էր առաջացրել իշխող թիմում: Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել, իսկ որոշ պատգամավորներ՝ քծնել Աննա Հակոբյանին ու […]

Գուցե եզրակացություն անե՞ք…. Փաստ

Ուշադիր ընթերցողը նկատած կլինի. երբեք, որևէ պարագայում որևէ պաշտոնյայի ընտանիք չենք «մտնում», ընտանիքը մեզ համար «կարմիր գիծ» է: Կրկնենք, ով էլ նա լինի, նույնիսկ Նիկոլ Փաշինյանը: Բայց մեկ անգամ առիթ ունեցել ենք զգուշացնելու, որ Նիկոլ Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ: Որոշ ժամանակ, կարծես, ինչ-որ բան էր փոխվել […]

Սպասվում է շոգ եղանակ

Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-29-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում նույնպես ապրիլի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կհասնի +30 աստիճանի։  

Ահա թե ինչով է տարբերվում իրական ժողովրդավարությունը կեղծ ժողովրդավարությունից․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Ահա թե ինչով է տարբերվում իրական ժողովրդավարությունը կեղծ ժողովրդավարությունից։ Սերժ Սարգսյանը այսօր Ծիծեռնակաբերդում էր, հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Իրական առաջնորդ, ով կառուցել էր իրական ժողովրդավարություն։ Այսօր մարդկանց բարևի մեջ ջերմություն կար, հայացքներում՝ զղջում և ափսոսանք, 2018 թվականին չհասկանալով այլ ուժերի կողմից մանիպուլացվելու, […]

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տարածել է հետևյալ հայտարարությունը.․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տարածել է հետևյալ հայտարարությունը.  «Մենք հարգում ենք նրանց հիշատակը, ովքեր զոհվել են «Հայոց ցեղասպանություն» կոչվող իրադարձությունների ժամանակ, որոնց ընթացքում դաժանաբար սպանվել են անպաշտպան և անմեղ թուրքերը։ Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի