11 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Պետք է անել հնարավորն ու անհնարինը Ռուսաստանի միջնորդությամբ հասնել պատերազմի դադարեցմանը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետք է անել հնարավորն ու անհնարինը Ռուսաստանի միջնորդությամբ հասնել պատերազմի դադարեցմանը»:

Թարգեք քննարկել թուրք-ադրբեջանական կտերը մեր դաշտում. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիան Արցախի հարցով բանակցային սեղանի շուրջ տեղ չունի եւ չպիտի ունենա։ Դրա էլ ավելի կործանարար հետեւանքները կզգացվեն թե Արցախում, թե ողջ տարածաշրջանում։ Թարգեք քննարկել թուրք-ադրբեջանական կտերը մեր դաշտում։ #StopAzerbaijaniAggression #RecognizeArtsakh #StopErdogan»:

Երեկ երկու զինծառայող է դուրս եկել Մատաղիսի անտառներից, 10 օր պահ մտած են եղել. Արծրուն Հովհաննիսյան

Երեկ Մատաղիսի ուղղությամբ երկու զինծառայող է դուրս եկել, 10 օր պահ մտած են եղել անտառներում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Մենք չենք կարող մեր զոհերի կամ անհետ կորածների հստակ թիվ հայտարարել, բայց նրանց, ում իդենտիֆիկացնում ենք, չենք կարող չասել»,-ասաց նա և հիշեցրեց, որ երկու խումբ ևս ավելի վաղ անտառներից […]

Ո՞ւմ պետք է դիմեն Արցախից ժամանող քաղաքացիները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դիմել է Արցախից ժամանող քաղաքացիներին․ «Արցախից ժամանող քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չունեն ժամանակավոր բնակության վայր կամ հյուրընկալող, կարող են այցելել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ներսիսյան 14/1 հասցեում գտնվող «Հայորդաց տան» շենքում ստեղծված կայանման կետ, որտեղից կկազմակերպվի նրանց տեղափոխումը ժամանակավոր կացարաններ: Կայանման կետը գործում է շուրջօրյա։  

ՏՄՊՊՀ-ն հորդորում է զերծ մնալ ծաղիկների գների բարձրացումներից

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հաշվի առնելով սոցիալական ցանցերում և մամուլում շրջանառվող տեղեկությունները ծաղկեպսակների և որոշ ծաղկի տեսակների գների բարձրացման վերաբերյալ, ուսումնասիրություն է իրականացրել շուկայում: Հարկ է արձանագրել, որ ծաղկի աճեցմամբ ՀՀ-ում զբաղվում են հազարավոր փոքր ջերմոցային տնտեսություններ: Շուկան մրցակցային է, և չկան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ, հետևաբար ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն […]

ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից խոցվել է հակառակորդի 1 միավոր ՍՈւ-25 գրոհիչ

Հակառակորդը, կոպտորեն խախտելով հումանիտար հրադադարի պահանջները, հյուսիս-արևելյան ուղղությամբ կիրառել է ռազմական ավիացիա, հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից խոցվել է հակառակորդի 1 միավոր ՍՈւ-25 գրոհիչ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի