11 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում. Ավելի արդյունավետ կլինի առաջ տանել ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման թեզը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր քաղաքագիտական շրջանակները քննարկում են «անջատում հանուն փրկության » հայեցակարգը։ Հարկ է իմանալ, որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, հետեւաբար անջատվելու համար պետք է նախ եւ առաջ միացած լիներ։Արցախն իր անկախությունը 1991-ի սեպտեմբերի 2-ին հռչակել է ԽՍՀՄ-ից ու այդ թվում 1990-ի ապրիլին ընդունված […]

Արցախի ՊԲ-ն հայտնել է ևս 40 զոհված զինծառայողների անունները

ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների ևս 40 անուն՝ Պահեստազորային Անտոնյան Վրույր Սիամանթոյի, ծնվ. 1977թ. Պահեստազորային Վարդանյան Հարություն Սամվելի, ծնվ. 1982թ. Ավետիսյան Հովհաննես Նիկոլայի, ծնվ. 1967թ. Խաչատրյան Արթուր Արարատի, ծնվ. 1992թ. Գրիգորյան Վանիկ Գրիգորի, ծնվ. 1971թ. Կոստանյան Գևորգ Արկադիի, ծնվ. 1996թ. Մարգարյան Համազասպ Վլադիկի, ծնվ. 1972թ. Խաչատրյան Վարդան Զորիկի, ծնվ. 1990թ. […]

Ամեն օր հարց եմ տալու». Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելիներս նորից մտածեք իսկ ինչ արեցիք դուք հենց այսօր հաղթանակի համար։ Ամեն մեկդ ամեն օր ինչ արեցիք հաղթանակի համար։ Ամեն օր հարց եմ տալու»: Վերոնշյալ գրառումից րոպեներ անց Արծրուն Հովհաննիսյանը ևս մեկ գրառում է կատարել. «Վերջին փամփուշտով էլ, վերջին բնագծում էլ, վերջին գրոհով էլ #Հաղթելուենք»,- գրել է նա:

Առավոտյան հրետանային ակտիվ կրակից հետո թշնամին անցել է հարձակման, երկուստեք կան զոհեր ու վիրավորներ․ ԱՀ ՊԲ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, հումանիտար հրադադարը պահպանվել է՝ բացառությամբ հյուսիսային ոււղղությամբ 00:04-ից 02:45-ը և հարավային ուղղությամբ 02:20-ից 02:45-ը ընկած ժամանակահատվածների, երբ թշնամական ուժերը կիրառել են նաև, հրթիռահրետանային հարվածներ: Այս մասին տեղեկացնում է Արցախի հանրապետության պաշտպանության բանակը։ Առավոտյան՝ 07:20-ի սահմաններում, հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հաձակման: Երկուստեք կան […]

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը կրակի դադարի հաստատման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված […]

Հանդիպել են ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը եւ ՀՀ առաջին նախագահը

ՀՀ քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հոկտեմբերի 17-ին հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:  Այս մասին տեղեկացնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից:  Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ի եւ Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով առաջացած իրավիճակը:

Մեր Ռուստամը, մեր ընկերը, մեր եղբայրը, մեր սև հովազը, «Սև հովազ» ջոկատի հրամանատարը էլ չկա: Քիչ առաջ հերոսի սիրտը կանգնեց». Նաիրա Զոհրաբյան

«Մեր Ռուստամը, մեր ընկերը, մեր եղբայրը, մեր սև հովազը, «Սև հովազ» ջոկատի հրամանատարը էլ չկա: Քիչ առաջ հերոսի սիրտը կանգնեց: Արցախում թուրքի անօդաչուն հարվածել է Ռուստամի մեքենային ու 29-ամյա որդին, հերոս որդին տեղում մահացել էր: Մեր հերոս բժիշկները թե՛ Ստեփանակերտում, թե՛ «Էրեբունի» կլինիկայում արեցին անհնարը՝ Ռուստամի, արցախյան բոլոր պատերազմներով անցած հերոս Ռուստամի կյանքը փրկելու համար: […]

Ռազմաճակատում մարտերը ինտենսիվ կերպով շարունակվել են. Ադրբեջանի ԶՈՒ-ն զգալի կորուստներ է կրել. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի ՛ հայրենակիցներ Այսօր պաշտպանական բնագծի գրեթե ողջ երկայնքով ռազմական գործողությունները ինտենսիվ կերպով շարունակվել են: Հատկապես ծանր է եղել հարավային ուղղությամբ: Պաշտպանության բանակը փայլուն է իրականացնում իր առջև դրված մարտական խնդիրը՝ թշնամուն հասցնելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ»:

Կուսակցությունների առաջարկն ի գիտություն ենք ընդունել, ըստ անհրաժեշտության հայտարարություն կանենք. վարչապետի խոսնակ factor.am

ՀՀ կառավարությունը կուսակցությունների առաջարկությունն ընդունել է ի գիտություն և ըստ անհրաժեշտության, հանդես կգա հայտարարությամբ։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ անդրադառնալով արտախորհրդարանական ուժերի պահանջին՝ հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին։ Նախաձեռնությամբ հանդես եկած կուսակցությունները, որոնց թվում է Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ն, Վանեցյանի «Հայրենիքը», ինչպես նաև ՀՅԴ֊ն, […]

Սամվել Կարապետյանը պատասխանել է Ալիևի մեղադրանքներին

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և Ռուսաստանի հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանն  անհիմն ու անհեթեթ է անվանել ԼՂՀ զենք մատակարարելու վերաբերյալ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեղադրանքները։ Կարապետյանը հիշեցրել է, որ ինքը միշտ տարածաշրջանում խաղաղության կոչով է հանդես եկել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ մեղադրել էր մեծահարուստ հայ  գործարարներին (այդ թվում Սամվել Կարապետյանին) քաղաքացիական ինքնաթիռներով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի