11 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հավայի պաթոսն ու ինֆորմացիոն հոսքերի սխալ կառավարումը կարող են բերել խուճապային տրամադրությունների աճի

Ինչը անհապաղ պետք ա անել, իմ կարծիքով, հիմա․ Անջատել արխային վիճակը ցանցում ու ցանցից դուրս։ Ամասիայից մինչև Ագարակ բոլորը պետք է հասկանան, որ սա Հայրենական պատերազմ ա՝ պատերազմի հետ եկող բոլոր խնդիրներով։ Հավայի պաթոսն ու ինֆորմացիոն հոսքերի սխալ կառավարումը կարող են բերել խուճապային տրամադրությունների աճի ու ինֆորմացիայի որոնմանը չճշտված կամ թշնամական աղբյուրներից։ Եվրոպացիք, որ իմանան՝ […]

Թուրքական ապրանքների արգելքը ժամանակավոր կլինի․ Ժողովուրդ

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության առաջարկով թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը ժամանակավոր է արգելվելու Հայաստանի Հանրապետությունում՝ նախնական վեց ամիս ժամկետով: Այն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2020-ի դեկտեմբերի 31-ին: Օրաթերթի հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ այս արգելքը տարածվելու է վերջնական սպառման ապրանքների, այսինքն՝ պատրաստի արտադրանքի վրա, որն էլ գնում է վերջնական սպառման: ՀՀ փոխվարչապետը […]

ՀՀԿ դիրքորոշումը չի փոխվել՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․ Էդուարդ Շարմազանով

Երեկ երկրում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի ինտենսիվ քննարկումների օր էր։ Նախ, վարչապետի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, որից հետո մի շարք արտախորհրդարանական ուժեր, այդ թվում՝ Հանրապետականը, փակ քննարկման ձևաչափով հանդիպեցին Նիկոլ Փաշինյանի հետ։ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը հրաժարվեց 168․am-ին հանդիպման վերաբերյալ մանրամասներ ներկայացնել։ Նրան ուղղեցինք ընդամնեը մեկ հարց․ -Ո՞րն է Ձեր կուսակցության […]

Արցունքը խեղդում էր ինձ, կոկորդիս էր կանգնել, բայց լայն ժպտում էի, որ հանկարծ Դավիթս չվիրավորվի․ Առավոտ

Արցախի դեմ ահաբեկչական պատերազմի ժամանակ նահատակվել է Շիրակի մարզի Բասեն գյուղի 21-ամյա բնակիչ Դավիթ Ղազարյանը, որը լողորդ ու բռնցաքամարտիկ էր։ Նա մեկ տարի առաջ էր վերադարձել բանակից։ Նրանք երկու եղբայրներ են, եղբայրը ևս ռազմի դաշտում է։ Բասենի Ռաշիդ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Թեհմինա Սոլախյանը Դավիթին բնութագրում է որպես քաղաքակիրթ, լուսավոր, գեղեցիկ, ժպտերես։ Ըստ տնօրենի, […]

Բաքվի բռնապետը Իրանի ներսում ահաբեկչական կառույցների նմանությամբ ստեղծել է հակաիրանական և հակահայկական ուղղվածության պանթյուրքական խմբեր․ փորձագետ

Բաքվի բռնապետը Իրանի ներսում ահաբեկչական կառույցների նմանությամբ ստեղծել է հակաիրանական և հակահայկական ուղղվածության պանթյուրքական խմբերի «քնած» բջիջներ, որոնք վերջին շրջանում աննախադեպ ակտիվություն էին դրսևորում՝ փորձելով խժդժություններ հրահրել։ Հիմնականում Ատրպատականի գյուղական վայրերից քաղաքներում հայտնված և գրագիտության առանձնապես բարձր մակարդակ չունեցող իրանցի թյուրքախոս երիտասարդները տարիներ շարունակ հավաքագրվել և պանթյուրքականության ախտով ուղեղի լվացման են ենթարկվել Բաքվում և Անկարայում […]

Հարկային արտոնություն կսահմանվի․ Հրապարակ

Կառավարությունը նախօրեին որոշում է ընդունել, իսկ երեկ արդեն ԱԺ է ներկայացրել «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծ, որով նախատեսում է ռազմական դրության ժամանակ հարկ վճարողների կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ապրանքների ներմուծումն ազատել ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից եւ (կամ) բնապահպանական հարկից, եթե այդ ապրանքներն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարվում են պաշտպանության, արտակարգ […]

Անսպասելի հանդիպում կառավարությունում։ Ի՞նչ է քննարկվում կուլիսների հետեւում․ Հրապարակ

Երեկ անսպասելիորեն կառավարություն են հրավիրվել արտախորհրդարանական ուժերը՝ գրեթե նույն կազմով, ինչ հոկտեմբերի 12-ին․ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը, ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Նարինե Դիլբարյանը, «Սասնա ծռերի» ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը։ […]

Արցախի պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում հարավային ուղղությամբ` Իշխանաձորի հատվածում

Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները ծանր մարտեր են մղում հարավային ուղղությամբ` Իշխանաձորի հատվածում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Պաշտպանության բանակն այդ հատվածում այսօր շատ ծանր մարտեր է մղում ադրբեջանական զինուժի դեմ»,- ասաց Պողոսյանը: Արցախի նախագահի մամուլի խոսնակը նշեց, որ Արցախի հյուսիսային հատվածում հակառակորդը մեկ սանտիմետր առաջ չի կարողացել շարժվել, հակառակը՝ […]

Համացանցում վխտում են ադրբեջանական ֆեյքերն ու ֆեյքնյուզերը․ Իրատես

Ասում են, թե վերջին օրերին համացանցում զգալիորեն ավելացել են ադրբեջանական քարոզչական նյութերը, որոնց հեղինակները հանդես են գալիս հայ օգտատերերի անուն- ազգանուններով։ Դրան զուգահեռ, Հայաստանում արգելափակված չեն ադրբեջանական լրատվական կայքերը, որոնց հրապարակումներն անգիտակցաբար տարածում են որոշ հայ օգտատերեր` կուլ տալով թշնամու խայծը։ Չնայած տեղեկատվական անվտանգության մասնագետների մշտական հորդորներին, հնարավոր չի լինում խուսափել ադրբեջանամետ կեղծ քարոզչական նյութերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի