Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանի ֆեյսբուքյան էջը կոտրված չէ։ Սա Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ինքը՝ Վահրամ Պողոսյանը․ «Էջս չեն կոտրել։ Դա իմ գրառումն է», – ասաց Վահրամ Պողոսյանը։ Հիշեցնենք՝ քիչ առաջ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ այս պահին Շուշին հայկական զինված ուժերի վերահսկողությունից դուրս է, ինչից հետո քննարկումներ էին սկսվել, թե նրա […]
Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հանրապետության նախագահի այսօր արած գրառումը հանրային շրջանակներում անկումային որոշակի տրամադրություններ է առաջացրել: Դա բնական է, քանի որ պատերազմը ծանր պայքարի գործողություններ են, որտեղ երաշխավորված չէ ո՛չ հաջողությունը, ո՛’չ անհաջողությունը: Առ այսօր, ցավոք, պետք է խոստովանենք, որ անհաջողությունների շղթան դեռ մեզ ուղեկցում է, ու Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, […]
Կարմիր շուկայի ուղղությամբ թշնամու` ժամը 14:20-ին ձեռնարկած գրոհը կասեցվել է, հաղորդում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Հարավարևելյան ուղղությամբ մարտերը շարունակվում են, ժամը 12:10-ից 14:50-ն ընկած ժամանակահատվածում խոցվել է հակառակորդի 3 ԱԹՍ», – նշել է Ստեփանյանը։
«Հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի մարտակոչով ձևավորված «Հայրենիք» զորախումբը հաջողությամբ կատարելով իր առջև դրված մարտական բոլոր առաջադրանքները՝ Արցախից վերադարձել է մայր Հայաստան, հայտնում են կուսակցությունից։ ««Հայրենիք» զորախումբը գործել է Արցախի պաշտպանության բանակի անմիջական ենթակայության ներքո, իսկ գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը ՊԲ բարձրագույն հրամանատարության հետ միասին համակարգել է զորախմբի օպերատիվ-մարտավարական գործողությունների ողջ ընթացքը՝ անմիջականորեն ներգրավված լինելով […]
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «BBC» գործակալությանը տված հարցազրույցը։ «Սույն հարցազրույցում Իլհամ Ալիևը հաստատում է, որ չունի որևէ արդարացում Ստեփանակերտի և Արցախի այլ խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման առնչությամբ, որն անհերքելի փաստերով արձանագրվել է բազմաթիվ հեղինակավոր միջազգային ԶԼՄ-ների և մարդու իրավունքների պաշտպանությամբ մասնագիտացված կազմակերպությունների […]
«ՌԻԱ Նովոստի»-ն գրում է. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն չի ցանկանում շարունակել ռազմական գործողությունները Ղարաբաղում և սպասում է Հայաստանի զինված ուժերի դուրս բերման երաշխիքների: Մարտերը Լեռնային Ղարաբաղի շփման գծում սկսվել են սեպտեմբերի 27-ին: Հայաստանը և Ադրբեջանը միմյանց մեղադրում են ռազմական գործողություններ սանձազերծելու մեջ, հայտնում են չճանաչված հանրապետության խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք […]
Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որոշ «պանիկյորներ», իրենց կողմից նախորդ խուճապները արդարացնելու համար, նոր խուճապներ են տարածում։ ՄԻ ՀԱՎԱՏԱՑԵ՛Ք! Շուշիից չեն կարող գրոհել Ստեփանակերտը, քանի որ Շուշին մեր հսկողության տակ է»։ Գրառմանն արձագանքել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը. «Չգիտեմ, որտեղից եք գրում, բայց այս ընթացքում […]
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումն այն է, որ ստեղծված իրավիճակում առավել քան անհրաժեշտ է Ռուսաստանի Դաշնության հետ օր առաջ վերականգնել լիարժեք հարաբերությունները, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը։ Նա նշեց, որ Մոսկվայում ռուս քաղաքական գործիչների հետ հանդիպմանը ներկայացրել են այդ դիրքորոշումը։ «Սա եղել է մեր կուսակցության և կուսակցության նախագահի դիրքորոշումը։ Թե […]
«Աղոթում ենք մեր պատմական բերդաքաղաք Շուշիի պահապանների համար` Ամենակարող Աստծուց հայցելով զորավոր պահել հայոց բազկի ուժը` հանուն հաղթանակի ու հարատև խաղաղության»։





























