«ՌԴ-ն սպասում է Հայաստանի օդային տարածքում խոցված Մի-24 ուղղաթիռի միջադեպի հետաքննության արդյունքներին». Զախարովա
Հայաստանի օդային տարածքում ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման միջադեպի պատճառների մասին հնարավոր կլինի խոսել միայն օպերատիվ հետաքննությունից հետո։ Այս մասին երեքշաբթի՝ նոյեմբերի 10-ին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Эхо Москвы ռադիոկայանի հետ զրույցում։ «Մենք ուշադրությունը կենտրոնացրել ենք արագ հետաքննություն անցկացնելու անհրաժեշտության վրա։ Երբ հետաքննությունն ավարտվի, հնարավոր կլինի խոսել այն մասին, թե ինչպես է […]





































