Ոստիկանության Հատուկ նշանակության գումարտակի ծառայողները (կարմիրբերետավորներ) այսօր ուժ են կիրառել անհնազանդության ակցիաները լուսաբանող լրագրողների նկատմամբ։ Կարմիրբերետավորների գործողություններից տուժել են 24news․am կայքի լրագրող Մերի Մանուկյանը և ABCmedia.am-ի օպերատոր Մհեր Դավթյանը։ Նախ՝ ոստիկանության աշխատակիցներից մեկը հրել է օպերատորին, ապա տեսնելով, որ վերջինս ընկել է աստիճաններին՝ առանց հետ նայելու հեռացել է։ Ավելի ուշ կարմիրբերետավորները ուժ են կիրառել 24News-ի լրագրողի […]
Միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները։ «Երևանում վերսկսել են անհնազանդության ակցիաները։ Մայիսի 13-ի վաղ առավոտյան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներն աղբամաններով և փողոցային նստարաններով փակել են Երևանի մի շարք փողոցներ»,- գրում է Eurasia Daily-ն։ «Ցուցարարները փորձում են փակել Երևանի ծանրաբեռնված ճանապարհները, մասնավորապես, Տիգրան Մեծի պողոտան, Ազատության և Կոմիտասի պողոտան, Թբիլիսյան խճուղին»,- գրում են […]
Խստորեն դատապարտում ենք քաղաքացիների կողմից խաղաղ անհնազանդության գործողությունները լուսաբանող լրագրոցների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը ոստիկանական ուժերի կողմից: Հորդորում ենք ՀՀ Ներքին գործերի նախարարությանը 24 News-ի լրագրող Մերի Մանուկյանի, ABC media-ի օպերատոր Մհեր Դավթյանի նկատմամբ բիրտ ուժ կիրառելու համար սկսել ծառայողական վարույթ։ «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժում
Կարմիրբերետավորները անհամաչափ ուժ կիրառելով՝ բերման են ենթարկել անհնազանդության ակցիա իրականացնող բազմաթիվ քաղաքացիների: Ոստիկանների գործողություններից տուժել է նաեւ 24news.am կայքի լրագրող Մերի Մանուկյանը։ Ոստիկանության անհամաչափ և բռնի գործողությունների իրականացման ժամանակ կարմիրբերետավորները հրեցին և վայր գցեցին նրան: Լրագրողի ինքնազգացողությունը վատացավ, նա շտապօգնության մեքենայով տեղափոխվեց հիվանդանոց:
Նիկոլի վարչապետության վերջին մի քանի տարում բացահայտվեց, թե որքան ապազգային կարող է լինել «խաղաղ, ոչ բռնի, թավշյա հեղափոխության» շնորհիվ եկած իշխանությունը: Կրթված երիտասարդների այդ խմբակը, սակայն, 2018-ի գարնանային իրադարձություններին այլ կարգախոսներ էր բարձրաձայնում: Հիմնական շեշտը դրվում էր նախկինների օրոք գոյություն ունեցող «բեսպրեդելը» հաղթահարելու և Հայաստանում երջանիկ ապագա կառուցելու մտադրության վրա: Չնայած պետական կառավարման և զուտ […]
Ամենայն հարգանքով Բագրատ Սրբազանի հանդեպ, եթե վարչապետի հավակնությունը լուրջ է, ինչը կարծում եմ այդպես չէ, դա մտքից հանի, դրանով հարվածի տակ կդրվի եկեղեցու վերականգնվող վարկը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջույ գրել է քաղքագետ Ստեփան Դանիելյանը: «Եկեղեցու ներկայիս ակտիվությունն ունի խորհրդանշական դեր, ինչը լայն հանրության կողմից ընկալելի է եւ’ գնահատելի։ Մնացեք այդ դերի մեջ, դա եւ […]
Այսօր վաղ առավոտից, ինչպես երեկ համազգային հանրահավաքին հայտարարեց Բագրատ Սրբազանը, քաղաքացիները փակել են Երեւանում ի շարք փողոցներ: Մի շարք փողոցներում երթևեկությունը կաթվածահար է: Քաղաքացիները, իջնելով հասարակական տրանսպորտից, միանում են համաքաղաքացիներին: Փակ են Տերյան փողոցը, Թումանյան փողոցը, Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկը, Բուզանդի փողոցը, Վարդանանց փողոցը և այլն:
Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 13-17-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6, 15-ի գիշերը՝ 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 13-17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ, […]