Վահրամ Բաղդասարյանը կմնա ազատության մեջ. վերաքննիչը մերժեց դատախազությանը
Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ մերժել է դատախազության բողոքը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չկիրառելու առաջի ատյանի դատարանի որոշման դեմ։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեցին դատավորի աշխատակազմից։ «Առաջին ատյանի որոշումը թողնվել է անփոփոխ»,-ավելացրին աշխատակազմից։ Նշենք, որ Վահրամ Բաղդասարյանը մեղադրվում է իշխանության յուրացման, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի […]




































