03 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հայաստանի հալվող քարտեզը՝ Կովկասի նոր ճարտարապետության մեջ. Վահե Հովհաննիսյանն

«Այլընտրանքային նախագծեր խմբի» ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը գրել է. «Ամենացավոտ հարցն է՝ ինչպես չկարողացանք բռնել ՄԵԿ հոգու  ձեռքը, որը երկու տարի շարունակ, բոլորիս աչքի առաջ, բանակցությունները տանում էր փակուղի ու պատերազմը դարձնում անխուսափելի։ Առնվազն 20-25 հոգի, երկու տարի շարունակ, գրեթե ամենօրյա ռեժիմով զգուշացրել է այս հեռանկարի մասին, բայց դա աղետալիորեն փոքր թիվ էր ու ի զորու […]

Հայկական երկրորդ հեռուստաալիքը հայտարարություն է տարածել

Հայկական երկրորդ հեռուստաալիքը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի հեռուստադիտողներ, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի հունվարի 15-ի որոշմամբ Հայկական երկրորդ հեռուստաալիքը զրկվել է վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելու հնարավորությունից, հետևաբար հունվարի 21-ից սկսած ալեհավաքի միջոցով այլևս չեք կարողանալու դիտել մեր հաղորդումները: Մեր հեռուստաընկերությունը համարում է այս որոշումը ոչ իրավաչափ և խտրական և բոլոր օրինական […]

ՌԴ ԱԳ նախարար Լավրովի այսօրվա հայտարարություններն ու գնահատականները խիստ ուշագրավ էին և կարևոր

ՌԴ ԱԳ նախարար Լավրովի այսօրվա հայտարարություններն ու գնահատականները խիստ ուշագրավ էին և կարևոր:   1. Լավրովը փաստեց, որ ռազմագերիների փոխանակման լիարժեք գործընթացի լիարժեք իրականացման համար նախ եղել է հայկական կողմի մեղավորությունը, որն ի սկզբանե չէր ներկայացրել իր քաղաքացիների ամբողջական ցուցակը: Սա ապացուցում է այն գնահատականը, որ գործող վարչակազմը լրջորեն և սրտացավ չի զբաղվել այս խնդրով: […]

Ո՞վ կփոխարինի Արսեն Թորոսյանին

ՀՀ Առողջապահության նոր նախարարը կնշանակվի ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը: Արսեն Թորոսյանը կփոխարինի ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին և կնշանակվի նրա փոխարեն: Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների վերջին շրջանում լարված էին նրա հարաբերությունները վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանի հետ:

Ուժի ցուցադրում Հայաստանին․ թուրք-ադրբեջանական առաջիկա զորավարժությունը Կարսում

Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարի 1-ից 12-ը Կարս քաղաքում համատեղ զորավարժություն կանցկացնեն։ «Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են վերջին շրջանի ամենամասշտաբային ձմեռային զորավարժություններին։ Զորավարժությունները տեղի կունենան Կարսում փետրվարի 1-ից 12-ը: Զորավարժություններին, որոնց կմասնակցեն նաև Ադրբեջանի զինված ուժերը, կներգրավվեն տանկային ստորաբաժանումներ, դիպուկահար խմբեր, հատուկ նշանակության ուժերի հրամանատարության անձնակազմ, հատուկ ջոկատայիններ և օդուժ»,- հայտնում աղբյուրը։ Նշվում է, որ զորավարժությունների […]

Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին միտք էլ չկա․ Սերգեյ Լավրով /տեսանյութ/

«Մենք կօգնենք Հայաստանին ու Ադրբեջանին այնպիսի լուծում գտնել, որը տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն կապահովի»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը ասուլիսին։ Նա նաեւ էկզոտիկ համարեց Ղարաբաղը Ռուսաստանի կազմ մտցնելու առաջարկը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, որը վերջ դրեց 6 շաբաթյա ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում, որեւէ գաղտնի հավելված չունի, հայտարարեց […]

Արսեն Թորոսյանը հրաժարվում է պաշտոնից

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ ՀՀ նախագահի աշխատակազմից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ստացել են Արսեն Թորոսյանի պաշտոնից ազատման դիմումը։ Այն դեռ չի ստորագրվել։ Հիշեցնենք`ԶԼՄ–ներն ավելի վաղ հայտնել էին, որ Թորոսյանն իբր թիմի հավաքների ժամանակ ասել է, որ ձախողել են երկրի կառավարումը և ճիշտ կլինի, որ պարտությունից հետո հեռանան։ Մեկ այլ շրջանառվող տեղեկության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի