18 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Համոզված են՝ փորձում են ավարտին հասցնել Արցախը հանձնելու այն ծրագրերը, որոնք պլանավորել են Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը. Փաստ

Արցախում ներքաղաքական իրավիճակը շարունակվում է լարված մնալ։ Այն բանից հետո, երբ քաղաքական ուժերին չհաջողվեց ազգային համերաշխության կառավարություն կազմավորել, լարվածությունը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ առավել սրվել է։ Արցախում տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստանի իշխանությունների ճնշմամբ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է Արցախի հարցով նոր զիջումների, ինչի մասին նա վերջերս բաց տեքստով խոստովանել էր՝ նշելով, որ ծանր որոշումներ […]

Ապագայի հանդեպ տոտալ անվստահություն: Մեծ արտագաղթ. Փաստ

Հայաստանյան ներքաղաքական դաշտը վերափոխման փուլում է։ Չնայած իշխանությունները սոցցանցերում և մեդիա հարթակում փորձում են տպավորություն ստեղծել, թե իրենք դեռևս շարունակում են վայելել ժողովրդի մեծամասնության վստահությունը, սակայն իրականությունը հեռու է այս պատկերից։ Արցախյան երկրորդ պատերազմից հետո հանրային տրամադրությունների շրջադարձային փոփոխություն է նկատվում։ Այս իրողությամբ է նաև պայմանավորված, որ ժողովրդի վստահությանն արժանանալու համար ձևավորվում են քաղաքական նոր […]

Զենքի մատակարարման սկանդալային գործը հեռուն է գնում. նոր անուններ կլինեն Ժողովուրդ

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Հայաստանին զենք մատակարարող «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանին՝ «Պատրոն Դավոյին» առնչվող քրեական գործից: Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունը զենքի առուվաճառքի կոռուպցիոն գործարք է բացահայտել Պաշտպանության նախարարությունում։ Խոշոր չափի գումար հափշտակելու կասկածանքով բերման է ենթարկվել «Պատրոն Դավոն», որը նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդականն էր։ Նկատենք, որ այս քրեական գործը […]

Արցախի պաշտպանության բանակն առաջիկայում կկազմալուծվի: Փաշինյանն ու Վաղարշակ Հարությունյանն արդեն տվել են իրենց համաձայնությունը

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է, որ Փաշինյանը կոչումներն ու պարգևներն օգտագործել է զինվորականների հավատարմությունը գնելու համար։ «Ամեն անգամ, երբ գյուղ ու շրջան էինք հանձնում, «բուծվում» էին նոր գեներալներ։ Ամեն տապալված օպերացիայից հետո նոր «հերոսներ» էին հայտնվում»,-նշում է նախկին դեսպանը։ Գրառման վերջում Մինասյանը գրում է, որ Փաշինյանն ու Վաղարշակ Հարությունյանն արդեն տվել են […]

Համակարգային քրիստոնեություն։ Ազգային հիմնախնդիրների լուծման ճանապարհ․ Մեդիամաքս

Մաս Ա-ն կարդացեք այս հղումով: Ազատությունն առանց առաքինության կործանարար է Հասարակական հարաբերություններ Կեղծիքն աննպատակ չի լինում, հատկապես երբ այն պարտադրված է: Զավեշտական է հնչում, բայց մեզ պարտադրում են «ազատ» լինել: Եվ այդ «ազատությունը» բոլոր ժամանակների մեծագույն հոգեւոր բռնությունն է: Ազատության, մարդու իրավունքների, հավասարության ականջահաճո թեզերի ներքո ներմուծում են օրակարգեր, որոնք գոյաբանական սպառնալիք են մեր ազգային ինքնության […]

Ունենք շատ տաղանդավոր երիտասարդներ, նրանք գնում են արտասահման և բարձր աշխատավարձ են ստանում ու շատ էլ ճիշտ են անում․ կրթության նախարար

Կրթության նախարար Վահրամ Դումանյան. «Ունենք շատ տաղանդավոր երիտասարդներ, նրանք գնում են արտասահման և բարձր աշխատավարձ են ստանում ու շատ էլ ճիշտ են անում»:

Այս պահին արդեն 8000֊ից ավելի տոմս է վաճառվել փետրվարի համար դեպի ՌԴ

Իմ տեղեկություններով այս պահին արդեն 8000֊ից ավելի տոմս է վաճառվել փետրվարի համար դեպի ՌԴ։ Դատելով տեմպերից և այն հանգամանքից, որ վաճառքը նոր է բացվել՝ էսա երկրի բանալին ինձ են տալու, որ մեկ֊մեկ նայեմ՝ տրուբեքը չսառեն… Գրում է խմբագիր Վարուժան Բաբաջանյանը։ 

ՄԱԿ-ը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին գերիներին շուտափույթ ազատ արձակել

ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները կոչ են անում շուտափույթ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտության ընթացքում գերևարվածներին, ինչպես նաև վերադարձնել զոհվածների մարմինները իրենց ընտանիքներին՝ հուղարկավորելու համար: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԻԳՀԳ) կողմից երկուշաբթի հրապարակված հայտարարության մեջ: Փորձագետները կարծում են, որ անհետ կորածների ճակատագրի և գտնվելու վայրի մասին տեղեկատվության չբացահայտումը և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի