«Երբ շատ շուտով ամբողջ քաղաքական դաշտը կսկսի մեղավորներ նշանակել, հարցրեք նրանց. «Իսկ ի՞նչ արեցիք, երբ իմացաք խոշտանգված հայրենակիցների մասին»». Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր թելեգրամյան ալիքում հերթական գրառում է արել ՀՀ ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ: «Երեկ Սիրանուշ Սահակյանը և Արտակ Զեյնալյանը՝ ՄԻԵԴ-ում մեր գերիների իրավունքները պաշտպանող իրավաբանները, հրապարակել են ադրբեջանական գերության մեջ սպանված 19 հայերի ցուցակը: Իշխանական աղբը, որը Նիկոլին ուղարկում է ծրագրված պաշտոնանկության, սովորականի պես լռում էր և ձևացնում, թե ոչինչ […]





































