Տեղումներ են սպասվում

Այսօր Հայաստանի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Երեկոյան ժամերին կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանի առանձին հատվածներում։ Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 33-35, գիշերը` 19-21 աստիճան տաքություն։