ՀՀ-ում սեպտեմբերի 15-ից կրկին կանցկացվեն 3-ամսյա վարժական հավաքներ
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի շարքում ընդունեց նաև ՀՀ-ում սեպտեմբերի 15-դեկտեմբերի 15-ը պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ հայտարարելու մասին որոշումը: Նախագծի համաձայն՝ «վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական պահեստազորի սպաների պատրաստման նպատակով»: Կառավարության որոշմամբ […]





































