Օրհնում և փառաբանում ենք Քեզ, ամենաբարձրյալ և ամենողորմ Աստված

Օրհնում և փառաբանում ենք Քեզ, ամենաբարձրյալ և ամենողորմ Աստված, որ մեզ համար միշտ խորհրդավոր, մեծամեծ, փառավոր, հրաշալի և անհամար գործեր ես կատարում, և որ նախախնամաբար մեզ գիշերային նինջ ես պարգևել՝ հոգնություններից ծանրաբեռնված մեր տկար մարմինների համար։ Գոհանում ենք Քեզնից, որ չկործանեցիր մեզ մեր հանցանքների մեջ, այլ Քո մարդասիրությամբ մեզ արթնացրեցիր հուսահատ նիրհից, որպեսզի փառավորենք Մեծությունդ։ […]