13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Րաֆֆի Հովհաննիսյանը 13-րդն է

“Ժառանգություն” կուսակցության տարածած հայտարարության համաձայն` այսօր կեսօրին կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը առաջադրման փաստաթղթերը որպես նախագահի թեկնածու ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այսպիսով, Րաֆֆի Հովհաննիսյանը 13-րդ մարդն է, ով ցանկանում է ընտրվել ՀՀ նախագահ: Հիշեցնենք, որ առաջադրման օրվանից` դեկտեմբերի 25-ից սկսած ԿԸՀ փաստաթղթեր են ներկայացրել12 թեկնածու` “Քաշաթաղ” հասարակական կազմակերպության նախագահ, անկուսակցական Ռոբերտ Սիմոնյանը, Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի […]

Ես, որ գամ Ձեր տուն, ինձ պիտի ասեք՝ խի՞ ես եկել, արա …

Վերջերս համացանցում աղմուկ բարձրացրած տեսանյութին է անդրադարձել esyes.am-ը` զրուցելով  միջոցառման մասնակիցների հետ: Հիշեցնենք, Սպիտակցի Հայկոն եւ Կամո Սեյրանյանը քեֆ էին անում ադրբեջանցի Նասիբի հետ: Սպիտակցի Հայկոյի մենեջեր Նորայր Ստեփանյանը  հետևյալն է ասել. “Հայկոն չի ասել, որ Նասիբն իր եղբայրն է. նա երգել է, Հայկոն էլ մերն է երգել, ապացուցելով, որ նրանք ընդամենը հարյուր տարվա պատմություն […]

Զգույշ եղեք եւ խուսափեք թունավորումներից

Ամանորյա տոնական օրերին սննդային թունավորումներից զերծ մնալու համար ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է`  Սննդամթերք գնելիս հատուկ ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին եւ ժամկետներին:  Աղցանները պատրաստել քիչ քանակով, մայոնեզով եւ թթվասերով համեմել միայն մատուցելուց առաջ:  Զերծ մնալ տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, իսկ օգտագործելու դեպքում պահածոյի պարունակությունը կաթսայի մեջ  նախօրոք եռացնել 20-25 րոպե:  Սննդում օգտագործվող մթերքը լավ […]

Արզաքանցյանը չի հաշվում՝ ինչքան է ծախսում տոների համար /վիդեո/

Գործարար, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանն ամանորը Հայաստանում է նշելու կնոջ  ու երեխաների հետ: Նախկին  պատգամավորը սովորաբար  չի  հաշվում, թե ինչքան գումար է հատկացնում ամանորյա ծախսերին: ՛՛Ես չեմ հաշվում՝ ինչքան եմ ծախսում, ես հաշվում եմ՝ ինչքան եմ աշխատում՛՛,-լրագրողների հետ զրույցում ասաց Արզաքանցյանը: Գործարարը պատմեց, որ սիրում է ամանորը, սիրում է տոնածառ դնել ու զարդարել, դա անում […]

Թող առաջընթացի եւ զարգացման տարի լինի. վարչապետ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյաննը Ամանորի ուղերձ է հղել.    Սիրելի հայրենակիցներ, 2012 թվականը մոտենում է ավարտին, եւ մենք պատրաստվում ենք դիմավորել 2013 թվականը: Անցնող տարին լի էր բազմաթիվ հիշարժան իրադարձություններով: Հայաստանում տարիներ առաջ մեր կողմից նախաձեռնած փոփոխութուններն այսօր տալիս են դրական արդյունքներ: Տարին ամփոփում ենք նախագահի կողմից նպատակադրված 7 տոկոս տնտեսական աճով, պետական բյուջեի ամբողջական […]

Արժանապատիվ կյանք է ուզում /վիդեո/

”Ազատ դեմոկրատներ՛՛ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն ամեն անգամ ամանորը տարբեր կերպ է նշում: Այս տարի նա ամանորը դիմավորելու է  ընկերների հետ Հայաստանում: Այս մասին Սեդրակյանը պատմեց Henaran.am-ի հետ զրույցում: Նա ասաց, որ ինքը սիրելի կենաց չունի, ավելին նա կարծում է, որ կենացների ընդհանուր համակարգը  հայկական ոչ պրոդուկտիվ սովորույթներից մեկն է: Անուշ Սեդրակյանը ամանորին խնդիրներ է […]

ԱԺ նախագահը շնորհավորեց առաջին գծում ծառայողներին/ֆոտո/

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ դեկտեմբերի 30-ին այցելեց ՀՀ պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացավ մարտական հենակետերում հերթապահության կազմակերպմանը, զինվորների ծառայության ու կենցաղային պայմաններին: ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց սպաներին ու զինվորներին ծառայության համար, շնորհավորեց ու բարեմաղթանքի խոսքեր ասաց Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: “Պարտավոր ենք մեր սահմաններն ամուր պահպանել: […]

Առայժմ նախագահի 12 թեկնածու

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից Henaran.am-ը տեղեկացավ, որ  փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար դեկտեմբերի 30-ի դրությամբ առաջադրվել են 12 թեկնածու: Այսօր ինքնառաջադրվել են “Քաշաթաղ” հասարակական կազմակերպության նախագահ, անկուսակցական Ռոբերտ Սիմոնյանն ու Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ, անկուսակցական Տարոն Աբրահամյանը: Մինչ այդ առաջադրվել էին  “Ազատություն”կուսակցությունից՝  նախկին վարչապետ,  ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, անկուսակցական […]

Բագրատյանի նախընտրական շտաբը ձեւավորվել է

ՀՀ նախկին վարչապետ, նախագահի առաջադրված թեկնածու Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում հետեւյալ գրառումն է կատարել.”Հարգարժան լրագրողներ, լրատվնմիջոցների ղեկավարներ նախեւառաջ շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի եւ Սուրբ Ծննդի տոների կապակցությամբ։ Բոլոր տեսակի ուրախություններին ինձ համար անվելացավ եւս մեկը՝ ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրվելը։ Պետք է ձեզ հայտնեմ, որ այսօր արդեն ձեւավորվել է իմ նախընտրական շտաբի կորիզը՝ շտաբի ղեկավար […]

Շուշանի կորուստն անմարդկային կերպով ու անարդարացի խաղարկեցին

2012-ը կորուստներով ու ձեռքբերումներով հարուստ տարի էր երգչուհի պատգամավոր Շուշան Պետրոսյանի համար: Նրանից հեռացավ հայրը: ”Ամենածանր իրադարձությունն էր, ամենածանր կորուստը: Ի դեմս հայրիկիս կորցրել եմ իմ ուսուցչին, մեծ բարեկամին, ավագ ընկերոջս եւ շատ դժվար է ինձ համար Նոր Տարին սկսել առանց իրեն”,-անկեղծանում է Henaran.am-ի ամանորյա շարքի հաջորդ հերոսը`Շուշան Պետրոսյանը: Այնպես ստացվեց, որ Շուշան Պետրոսյանի հոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի