Փաշինյանը հեծանիվ է քշել, թիկնապահը՝ կողքից վազել /Տեսանյութ/

Նիկոլ Փաշինյանը կրկին հեծանվային զբոսանք է իրականացրել Երևանում։ «Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Նոր-Նորք, Ավան, Կենտրոն. կեցցե’ հեծանիվը»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա՝ կից տեսանյութ հրապարակելով, որտեղ նաև երևում է, թե ինչպե՞ս է Փաշինյանի թիկնապահը արագ քայլք անում հեծանվորդների կողքով, երբ վերջիններս մուտք են գործում կառավարության շենքի բակ։