07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ԱՄՆ-ի և Ռուսաստանի դեսպանները կանչվել են Թուրքիայի արգործնախարարություն

Անկարայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանները հրավիրվել են Թուրքիայի արտգործնախարարություն: «Akşam» թերթը հայտնում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հանդիպել է  ԱՄՆ դեսպան Ջոն Բասի հետ, իսկ ռուս դեսպան Անդրեյ Կորլովի հետ հանդիպել են թուրք դիվանագետները: Դեսպանների հետ հանդիպման ժամանակ նրանց ներկայացվել է պաշտոնական դիրքորոշումը Թուրքիայի օդային սահմանների խախտման և Սիրիայում գործող քրդական […]

Հայաստան է ժամանել Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: «Զվարթնոց» օդանավակայանում Իրանի իր գործընկերոջը դիմավորել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Քիչ անց ՀՀ կառավարության շենքում տեղի կունենա ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի առաջին տեղակալի առանձնազրույցը, ապա պատվիրակությունների […]

Քննարկվել են Արցախում ՏՏ ոլորտի զարգացման միտումները

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 14-ին մասնակցել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի 8-րդ «Արմթեք-Կոնգրես-2015» համաժողովի՝ Ստեփանակերտում տեղի ունեցած հատուկ նիստին և հանդես եկել ելույթով: Այս մասին հայտնում է Արցախի կառավարության լրատվական ծառայությունը: Արայիկ Հարությունյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին՝ ԱՀ կառավարության հրավերնընդունելու և Արցախում նիստ գումարելու համար: Կարևորելով  համաժողովի նշանակությունն, իբրև տեխնոլոգիական […]

Շարմազանովը կմասնակցի ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 14-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքներին: Այս մասին ահյտնում է խորհրդարանի լրատվական ծառայությունը: Այցի շրջանակում ԱԺ փոխնախագահը կմասնակցի նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ին կից անվտանգության ոլորտի եւ նոր մարտահրավերների ու սպառնալիքների հակազդեցության օրենսդրության ներդաշնակեցման հարցերի միացյալ հանձնաժողովի […]

Տաքսու վարորդը բռնաբարել է 26-ամյա պարուհուն

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 26-ամյա պարուհու բռնաբարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Նախաքննությամբ  պարզվել է, որ 26-ամյա պարուհին աշխատել է Երևանի պանդոկներից մեկում և աշխատանքն ուշ ավարտելու պատճառով  տուն վերադառնալու համար առհասարակ օգտվել է տաքսի ծառայությունից: […]

Հարբած ծնողները խեղդել են նորածնին

Տյումենի շրջանում 29-ամյա ծնողները սպանել են իրենց 1.5 ամսական երեխային: Հարբած ծնողները պառկել են քնելու ու երեխային իրենց մեջտեղում են քնացրել: Առավոտյան արթնանալուն պես նրանք նկատել են, որ երեխան մահացել է: Պարզվել է, որ քնի մեջ ծնողներից մեկը պատահաբար խեղդել է երեխային: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Նստեցրել են ավտոմեքենան, տարել ոստիկանություն

Քաղաքացի Լուսիկ Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի սեպտեմբերի 17-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցները իր և ընկերուհու նկատմամբ բռնություն գործադրելով՝ նստեցրել են ավտոմեքենան, տարել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ ոստիկանության ծառայողներից մեկը հայհոյել և բռունցքով հարվածներ է հասցրել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում է հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը: Քաղաքացի […]

Ո՞վ է իրավունք տվել.դիմում են դատարան

Այսօր` հոկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստաբան Գարիկ Գալիկյանն անդրադառնալով օրերս լրատվամիջոցներով տարածված այն տեղեկությանը, թե դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը սիրավեպ ունի 25-ամյա ոմն Կոնստանտինի հետ ասաց, որ Ալինա Մարտիրոսյանը և Կոնստանտինը դիմել են իրեն՝ օրենքով համապատասխան գործողություններ ձեռնարկելու խնդրանքով: «Այդ նյութը չի համապատասխանում իրականությանը, այսինքն՝ զրպարտություն է: Հիմք են ընդունել մի նկար, որում դերասանուհին մի […]

Թող գրողի ծոցը գնան ձեր ընտրություններն էլ, նախագահական պալատն էլ, պաշտոններն էլ. Դեմիրթաշ

Այս օրերին Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացրել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշի ելույթը, որում վերջինս սուր քննադատություններ է հնչեցնում իշխանությունների հասցեին, գրում է Ermenihaber.am-ը: Դեմիրթաշի ելույթն ունի տասնյակ հազարավոր դիտումներ ու լայնորեն քննարկվում է սոցցանցերում: Անդրադառնալով հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությանը՝ Դեմիրթաշը հանցագործներին հայտնաբերելու հարցում իշխանություններին մեղադրել է անգործության մեջ` ասելով. […]

Զենքով-բանով հարց են լուծում …

«ժառանգության» ներկայացուցչի՝ Հովսեփ Ղազարյանի և «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Նարեկ Սամսոնյանի միջադեպի քննությունը դեռ շարունակվում է: Ներկա  պահին գործում որևէ տեղաշարժ չկա:  Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն »  կուսակցության անդամ  Հովսեփ Ղազարյանը: Հիշեցնենք,  «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության շենքում Նարեկ Սամսոնյանը կրակել և հարձակվել է «Ժառանգության» անդամների վրա: Ընդհարման պատճառը եղել է «Քաղաքացիական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի