26 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Պատգամավորը բացահայտում է` ի՞նչ քայլերի է դիմելու Ադրբեջանը /վիդեո/

ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը կարծում է, որ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված անորոշությունները խոչընդոտում են տնտեսական աճը: Խոսելով 2016 թ-ի տնտեսական մարտահրավերների մասին՝ նա նշեց, որ ցավոք շարունակվում է տնտեսական սանկցիաները մեր հիմնական գործընկերոջ՝ ՌԴ-ի նկատմամբ, ռուբլին արժեզրկվում է, նավթի գնի անկումը շարունակվում է, որն այս պահին արդեն 32,5 դոլար է մեկ բարել նավթը, սրանք լրացուցիչ մարտահրավերներ […]

Զոհված զինվորը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Արամայիս Ոսկանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այդ մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Հիշեցնենք, հունվարի 9-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության […]

Մայրը չի հավատում.19-ամյա Արամայիսին կհուղարկավորեն վաղը

ԼՂՀ-ում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հունվարի 9-ին երեկոյան մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող 19-ամյա Արամայիս  Ոսկանյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ հունվարի 11-ին: Արամայիս Ոսկանյանին կհուղարկավորեն հայրենի Գավառ քաղաքում: Գավառի քաղաքապետարանի աշխատակիցներից Henaran.am-ը տեղեկացավ, որ հուղարկավորությունը տեղի կունենա վաղը: Մեր զրուցակիցը ցավով նշեց, որ Արամայիսը ընտանիքի միակ զավակն է և ունի երեք քույր: Զոհված զինծառայողը […]

Մահացել է բրիտանացի երգիչ Դեւիդ Բոուին /վիդեո/

Քաղցկեղից մահացել է բրիտանացի հայտնի երգիչ Դեւիդ Բոուին։ Այդ մասին տեղեկություն է տարածվել երգչի պաշտոնական էջում։ «Դեւիդ Բոուին մահացել է ընտանիքի շրջապատում՝ 18 ամիս քաղցկեղի դեմ պայքարելուց հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հանրահայտ երաժիշտը 69 տարեկան էր։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկնել է Բալթյան երկրներ

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 10-16-ն աշխատանքային այցով մեկնել է Բալթյան երկրներ: Այս մասին տեղեկացնում է խորհրդարանի լրատվական ծառայությունը: Այցի շրջանակում նախատեսվում են ԱԺ փոխնախագահի հանդիպումներն Էստոնիայի Հանրապետության Ռիիգիկոգուի առաջին փոխնախագահ Հելիր-Վալդոր Սիդերի, Լատվիայի Հանրապետության Սաեյմայի փոխխոսնակ Ինես  Լիբինա-Էգների, Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխխոսնակ Գեդիմինաս Կիրկիլասի, Էստոնիա-Հայաստան պատգամավորական […]

Երկրում գրիպի համաճարակ չկա. ԱՆ

Գրիպի կանխարգելման աշխատանքները շարունակվում են։ ՀՀ առողջապահության նախարարության արագ արձագանքման խմբի վերլուծության արդյունքներով այս պահի դրությամբ ծանր դեպքերի թիվը գրեթե նույնն է։ Նրանց բոլորի առողջական վիճակը և բուժման ընթացքը մասնագետների և անձամբ նախարարի խիստ ուշադրության ներքո է։ Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ ՀՀ առողջապահության նախարարությունում ստեղծված արագ արձագանքման խմբի անդամները Երևանի և մարզային հիվանդանոցներում ծանոթանում են հիվանդների […]

Հիսուս Քրիստոսի ծննդյան ու հայտնության տոնախմբության վեցերորդ օրվա խորհուրդը

Արարչության վեցերորդ օրն Աստված ասաց, և գոյացան ցամաքային բոլոր կենդանիները և ապա՝ մարդը: Աստված մարդուն խոսքով չարարեց, ինչպես այլ արարածներին, որոնց ասաց, և եղան, հրամայեց, և հաստատվեցին, ինչպես երկինքն ու երկիրը և այն ամենը, ինչ կա նրանց մեջ, այլ երկրից հող վերցնելով՝ Իր ձեռքով ստեղծեց մարդուն, դրեց Դրախտում և մարդուն կարգեց ամբողջ աշխարհի վրա թագավոր, […]

Ինչի՞ց է մահացել Լևոն Մութաֆյանը. արդեն հայտնի է

Թատերագետ Լևոն Մութաֆյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է: Այս մասին Henaram.am-ը տեղեկացավ  ՀՀ քննչական կոմիտեից: ՔԿ-ից հայտնեցին, որ  դատաբժշկի ներկայացմամբ  թատերագետը մահը սրտային սուր անբավարարության հետևանք է: Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Երևանի Զաքյան փողոցում՝ «Աստորիա» հյուրանոցի սենյակներից մեկում, հայտնաբերվել էր  թատերագետ Լևոն Մութաֆյանի դին: Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը հայտնեց, […]

Իսլամիստները Ֆիլիպիններում «խալիֆաթ» են ստեղծել

Ֆիլիպինների չորս ծայրահեղական խմբավորումների զինյալները միավորվել են եւ հայտարարել, որ «Իսլամական պետության» «խալիֆաթի» նահանգ են ստեղծում։ Զինյալները Սիրիայում եւ Իրաքում գործող ԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին հավատարմության երդում են տվել, գրում է Tass գործակալությունը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի