06 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կուտը մի կերեք. Առավոտ

Ռուսաստանի վերնախավում կրկին աշխուժացել են խոսակցություններն այն մասին, որ պետք է չեղյալ հայտարարել 1921 թվականի Մոսկովյան պայմանագիրը: Հետաքրքիր է, որ այս անգամ Պետդումայի պատգամավորներից դրա մասին խոսել է կոմունիստը՝ այն նույն կուսակցության ներկայացուցիչը, որի կերտած ոչ լեգիտիմ «ՌՍՖՍՀ»-ն այդ պայմանագրի կողմն է: Նույն կուսակցության կարկառուն գործիչներ Ասքանազ Մռավյանն ու Պողոս Մակինցյանը դրանից բխող Կարսի պայմանագիրը […]

Վրաստանը սկսել է էլեկտրաէներգիայի տարանցումը Ռուսաստանից Հայաստան

Օրեր առաջ «Վրաստանի պետական էլեկտրահամակարգը» սկսել է Ռուսաստանից Հայաստան եւ Ադրբեջանից Թուրքիա երկու ուղղություններով  տարանցիկ միջանցքի գործառույթի իրականացումը։ Այդ մասին տեղեկացնում է «Գրուզիա Օնլայն»-ը։ «Փետրվարի 5-ին սկսվել է Ռուսաստանից Հայաստան էլեկտրաէներգիայի տրանզիտը։ Այն օրական կազմում է միջինում 30 մեգավատ հզ որություն։ Փետրվարի 7-ին սկսվել է Ադրբեջանից Թուրքիա մոտ 80 մեգավատ հզորությամբ էլեկտրաէներգիայի տրանզիտի իրականացումը»,- նշվում է […]

Եվրոն եւ ԱՄՆ դոլարը պահպանում են իրենց դիրքերը

Այսօր նույնպես նկատվել է փոխարժեքի տատանումները հայաստանյան ֆինանսական շուկայում: Փոխարժեքի բարձրացում է նկատվել միայն  ԱՄՆ դոլարի  եւ ԵՄ երկրների պաշտոնական փոխարժեք եվրոյի մոտ: Ռուսական ռուբլին ըստ ՀՀ ԿԲ-ի իջել է 2  լումայով: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ  ԱՄՆ Դոլար 493  Եվրո 552  ՌԴ Ռուբլի 6.5

Հիմա էլ Կուտոյանը. Իրատես de facto

Օրերս Գեորգի Կուտոյանը նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: Չնայած մամուլում տեղեկություն հայտնվեց, թե իշխանությունները նրան պատրաստում են որպես ապագա գլխավոր դատախազ, սակայն մեր աղբյուրն էյլ պայմանավորվածության մասին տեղեկացրեց, համաձայն որի, Կուտոյանը որոշ ժամանակ անց պետք է զբաղեցնի ԱԱԾ-ի պետի պաշտոնը: Այս կառույցի հավանական թեկնածուներն այնքան շատ են, որ Գեորգի Կուտոյանի հարցում էլ, ամենայն հավանականությամբ, անհամաձայնություններ […]

Եղանակը՝ Հայաստանում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:   Մայրաքաղաք Երևանում` փետրվարի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի փետրվարի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ. Օդի առավելագույն ջերմաստիճան`   13.30C (1996 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան`      -22.00C (1968 թ.) • Օդի միջին օրական […]

Դատապարտյալները եւ հղիությունն ընդհատող դեղահաբը. Ժողովուրդ

ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող քրեակատարողական հիմնարկներում աղմկահարույց իրադարձությունները շարունակվում են: Կոշ եւ Արթիկ քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող մի խումբ դատապարտյալներից բացի Սեւան ԲԿՀ-ի դատապարտյալները եւս Ֆրանսիայից թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր են Հայաստան տեղափոխել: Այս պատմության մեջ զարմանալին այն է, որ սուբոտեքս տեսակի դեղահաբը օգտագործում են կանայք` հղիությունը ընդհատելու համար եւ այդ դեղահաբի վաճառքը […]

Մեքենաների վրա ապօրինի հարկեր են դրվել. Հայկական Ժամանակ

Ավելի քան 1 տարի ՀՀ հարկային մարմինները մեր քաղաքացիներից մեծ ծավալի ապօրինի հարկեր են գանձել: Սա պարզվեց երեկ ԵՏՄ ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայայի մի ուշագրավ հայտարարությունից: ԵՏՄ նախարարի ասելով, Հայաստանի այդ կառույցին միանալուց հետո Ռուսաստանից Հայաստան ներկրվող մեքենաների համար քաղաքացիներից չպետք է գանձվի ավելացված արժեքի հարկ: Այս մասին նա հայտարարել է երեկ […]

Նվաստացրել է մորը, դաժանաբար ծեծել է քաղցկեղով հիվանդ կնոջն ու խոշտանգել է 2 որդիներին. Ժամանակ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հովհաննես Ավագյանի նախագահությամբ ավարտվել է Գալուստ Մ.-ի գործի դատական քննությունը: Կայացված դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել: 36-ամյա Գալուստը բռնություն է գործադրել իր մոր նկատմամբ, այժմ արդեն հանգուցյալ կնոջ նկատմամբ, ինչպես նաև խոշտանգել է իր երկու անչափահաս որդիներին: Առաջին երկու տուժողների մասով Գալուստի քրեական հետապնդումը դադարեցվել է տուժողների ու […]

Ահավոր երկընտրանքի առջեւ են. Հրապարակ

Երեկվանից կրկին ՀՀԿ-ՀՅԴ բանակցային սեղանին է կրթության եւ գիտության նախարարի պորֆելը ՀՅԴ-ին տալու խնդիրը: ՀՅԴ-ն որոշել է, որ այն պետք է տրվի Լեւոն Մկրտչյանին, վերջինս էլ օրերս է հանդիպել ԿԳՆ-ում մնացած իր կադրերին, փորձել ճշտել` իմաստ ունի վերադառնալ, թե ոչ: Եթե այնպես լինի, որ Սերժ Սարգսյանը համաձայնի, ապա դա կլինի Լեւոն Մկրտչյանի «չորրորդ թռիչքը նա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի