08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Որո՞նք էին անցած տարվա լրատվական թոփ թեմաները

Անացած տարվա լրատվական ամենաթոփ թեմաները փորձել ենք վեր հանել ԱՐ հեռուստաընկերության լրատվական ծրագրի գլխավոր խմբագիր Ալիկ Հակոբյանի հետ: Վերջինս Henaran.am-ի հետ զրույցում առանձնարցրեց հետևյալ իրադարձությունները. «2015 թվականը, ցավոք, եւս աչքի ընկավ սահմանային լարվածությամբ եւ մարդկային կորուստներով: Ադրբեջանը դիմեց նույնիսկ ծանր հրետանու կիրառմանը, եւ շատ փորձագետներ այսօր արդեն խուսափում են հրադադար եզրույթից եւ նշում, որ իրականում […]

Որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը: Թալինի, Մարալիկի, Արթիկի, Սևանի, Վարդենիսի, Արտաշավանի, Ապարանի, Վայքի, Մեղրու ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում  տեղում է ձյուն: Աշոցքի տարածաշրջանում բուք է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես […]

Ավտոկայանատեղերի տուրքի չվճարման համար վարչական տույժեր չեն կիրառվի

Հարգելի համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև Երևան քաղաքի փողոցներում իրականացվող ձյան մաքրման աշխատանքների լիարժեք ավարտը, ավտոկայանատեղերի տուրքի չվճարման հայտնաբերված իրավախախտումերի վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվի և վարչական տույժեր չեն կիրառվի: Երևանի քաղաքապետարան

Ով է իրականում Ձյունանուշը

Ռուսական Ձմեռ պապը, ի տարբերություն ամերիկյան Սանտա-Կլաուսի, ֆիննական Յոլլուպուկկիի, իտալական Բաբո Նատալեի եւ մնացած գործընկերների, ավելի երջանիկ է, քանի որ նա երիտասարդ օգնականուհի ունի՝ Ձյունանուշը։ Ընդունված է նրան Ձմեռ պապիկի թոռնիկը համարել, սակայն եթե ավելի խորը նայենք, Ձյունանուշը Ձմեռ պապի տատիկն է։ Ռուսական հնագույն հեքիաթներում ձյունանուշը ներկայացվում է իբրեւ Կոստրոմա, ում, Մասլենիցայի նման, այրում են […]

Եղանակը շարունակում է անակնկալներ մատուցել

Ուշադրություն Այսօր` հունվարի 8-ին, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ., լեռներում և լեռնանցքներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Հանրապետության տարածքում` Հունվարի 9-ին հանրապետությունում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյուն: 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, առանձին հատվածներում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ. արագությամբ: Օդի ջերմաստիճանը 10-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, […]

Ինչո՞ւ Սուրբ Հոգին աղավնու կերպարանքով իջավ

Որովհետև աղավնին զգոն և հանդարտ է, ինչպես և Հոգին, նաև հիշեցնում է հին օրինակը, երբ ամբողջ աշխարհը ծածկված էր ջրով: Այնժամ այս նույն թռչունը բերեց ջրերի հանդարտվելու ավետիսը՝ իր բերանին ունենալով կյանքի առհավատչյան՝ ձիթենու տերևը (տե՜ս Ծննդ. Ը 11): Ավետաբերն ուներ այս աստվածային Աղավնու նմանությունը, Ով, սակայն, փոխանակ ձիթենու տերևի, սուրբ յուղի օծությամբ մարդկային ցեղին […]

78-ամյա ծերունին Խարբերդում հրդեհի զոհ է դարձել

Հունվարի 8-ին, ժամը 17.06-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խարբերդի ամառանոցների 21-րդ փողոցի տներից մեկի պատուհանից ծուխ է նկատվում: Այս մասին տեղեկացնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 3 տան հյուրասենյակում: Այրվել է հյուրասենյակը՝ գույքով (մոտ 20 քմ). հյուրասենյակի բազմոցին հայտնաբերվել է Ս. […]

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռի պաշտոնեությանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր` հունվարի 8-ին, Գևորգյան հոգևոր ճեմարանի դահլիճում ընդունել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գտնվող բաժինների պաշտոնեությանը` ուղեկցությամբ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի: Հանդիպումն սկսվել է Մուշեղ Սրբազանի բացման խոսքով: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Շնորհավորելով Նորին Սրբությանը և Մայր […]

Բացահայտվեց Նորամարգ գյուղում կատարված սպանությունը

Դեկտեմբերի 30-ին, ժամը 10.30-ին, Արարատի մարզի Նորամարգ գյուղի համայնքապետից ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ նույն գյուղի տներից մեկում մահացած մարդ կա: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ գիշերը, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, մուտք են գործել նշված գյուղիբնակիչ, 1946 թ. ծնված Վալերի Մուսայելյանի տուն, սուր կտրող-ծակող […]

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Փակ են Բերդ-Ճամբարակ, Մադինա-Լեռնահովիտ, Լեռնահովիտ-Գեղհովիտ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Գորիս-Սիսիան (10-15 կմ), Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները: Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում  առկա են տեղումներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված