31 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող մուտքը փակ է. նախատեսվում է Փաշինյանի այցը (ֆոտո)

Ոստիկանության աշխտակիցները քիչ առաջ փակեցին քաղաքացիների մուտքը դեպի Հայոց ցեղասպանության հուշհամալիր: Պատճառն այն է, որ նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը հուշահամալիր: Նշենք, որնախօրեին ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ այսօր՝ ապրիլի 24-ին, ժամը 8․30-ից 11․00-ն, պետական արարողական միջոցառման մասնակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով փակ է լինելու մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Կոչ ենք անում ՌԴ-ին ի վերջո կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած իրենց պարտավորությունը․ ՀՀ ԱԳՆ

«2023թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի իշխանությունները, կոպտորեն խախտելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, արդեն պաշտոնապես արգելափակել են Լաչինի միջանցքը՝ քայլեր ձեռնարկելով միջանցքում՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում անցակետ տեղադրելու ուղղությամբ: Ադրբեջանի զինված ուժերի կողմից այսօր իրականացված այս քայլը չի կարելի համարել Ադրբեջանի հերթական սադրանք անգամ․ այն իրապես 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթներից […]

Նիկոլ Աստվածաբանի հայտնությունը․ Լևոն Տեր-Պետրոսյան

Նախապես նշեմ, որ գրառումս, ըստ էության, լիովին համահունչ է Միքայել Սրբազանի՝ երեկ հրապարակված հրաշալի հարցազրույցին (Հրապարակ, 22.03.2023): Ես ընդամենը ցանկանում եմ որոշ մանրամասներ ավելացնել դրան: Երկրային «մանր-մունր» խնդիրները հորով-մորով անելուց հետո, Փաշինյանն անցել է երկնային օրենքների մեկնությանը: Սաղմոսասացի արվեստին «կատարելապես» տիրապետած վարչապետն այժմ որոշել է իր ծանրակշիռ ավանդը ներդնել նաև աստվածաբանության ոլորտում: Օրերս Ազգային Ժողովում […]

«Ապրիլի 23-ը պատմության մեջ կմնա որպես Արցախի և Հայաստանի գահավիժման սկիզբը խորհրդանշող օր». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ապրիլի 23-ը պատմության մեջ կմնա որպես Արցախի և Հայաստանի գահավիժման սկիզբը խորհրդանշող օր։ Անցել է 5 տարի,բայց այդպես էլ հետևություն չենք արել։ Բոլորը բոլորին մեղադրում են ու միայն Նիկոլն է իր աշխարհաքաղաքական հովանավորների հետ «չաղ ու բախտավոր» քանդում մեր հայրենիքը։ Ժամ առ ժամ,րոպե առ րոպե հիշում եմ 2018-ի […]

Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել. ՊՆ

Ապրիլի 23-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում, նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արտյոմ Արսենի Պողոսյանը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

Որպես անկուսակցական եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ, ցանկանում եմ անդրադառնալ պատգամավոր Մարիա Կարապետյանի՝ Ազգային Ժողովում սույն թվականի ապրիլի 20-ի ելույթին

Որպես անկուսակցական եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ, ցանկանում եմ անդրադառնալ պատգամավոր Մարիա Կարապետյանի՝ Ազգային Ժողովում սույն թվականի ապրիլի 20-ի ելույթին: Նախ եւ առաջ, ինչպես որ վերոնշյալ պատգամավորը Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի՝ Սուրբ Հարության տոնի առիթով պատգամից մի հատված ընթերցելով նշել է, որ դա «ամենայն հարգանքով ընդդիմախոսություն է պետությանը, եթե նույնիսկ այդպիսին գիտակցաբար չի […]

«Ֆեյսբուք»-ն արգելափակել է «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով հուշային շրջանակների պատրաստման հնարավորությունը

Ֆեյսբուք»-ն արգելափակել է «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով հուշային շրջանակների պատրաստման հնարավորությունը: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը: «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը այս տարի ևս պատրաստել էր «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով հուշային շրջանակներ ֆեյսբուքյան օգտատերերի գլխավոր նկարների համար: Սակայն Ֆեյսբուքն արգելափակել է շրջանակների պատրաստման հնարավորությունը: Ուստի մենք առաջարկում ենք ներքևում տեղադրված նկարներում […]

Եթե «չկա իշխանություն, որ Աստծուց չլինի», ապա այդ դեպքում ինչո՞ւ Դուք գլխավորեցիք հանրապետության երրորդ նախագահին իշխանազրկելու նախաձեռնությունը և « մերժեցիք Սերժին». Տեր Զարեհը՝ Նիկոլ Փաշինյանին

Տեր Զարեհ Աշուրյանը գրում է. «Հէնց քո բերանով քեզ պիտի դատեմ…» (Ղուկաս 19:22) կամ՝ ինչո՞ւ պետք է դպրոցներում դասավանդվի Հայ Եկեղեցու պատմություն առարկան Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթում անդրադարձավ նաև Հայ Եկեղեցու հետ իշխանությունների լարվածությանը ի մասնավորի նկատելով. Եթե եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծու հետ: Պողոս […]

Աստծու գերյալը սոխակի պես է

Թող ոչ ոք չտեսնի ու չհասկանա ձեր սրտի մղումները Աստծուն ծառայելու հարցում։ Թող ամեն ինչ ծածուկ, խորհրդավոր լինի, ինչպես ճգնավորների մոտ։ Հիշո՞ւմ եք, թե ինչ էի պատմում ձեզ սոխակի մասին։ Նա երգում է անտառում, լռության մեջ։ Մի՞թե որևէ մեկը լսում է նրան, որևէ մեկը՝ գովաբանում։ Ոչ ոք։ Ի՜նչ հիանալի երգեցողություն է անապատում։ Տեսե՞լ եք, թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի