30 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ. վիրավորներ ունենք

Մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող: «Այնուհետև Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում է ստացել նաեւ բուժակը: Պաշտպանության նախարարությունը վիրավորում ստացած զինծառայողի և […]

«Նիկոլի ելույթը Ռեյկյավիկում դավաճանական էր՝ Արցախի մասով, եւ հիմար՝ «ժողովրդավարության» դրոշակով». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլի ելույթը Ռեյկյավիկում դավաճանական էր՝ Արցախի մասով, եւ հիմար՝ «ժողովրդավարության» դրոշակով։ Հետեւողականորեն կրկնվող սխալները սխալ չեն, այլ հակահայ նպատակային ծրագիր։ Նիկոլն այս անգամ իր, այլ ոչ թե Միշելի շուրթերով Ադրբեջանին վերագրեց 86.600 ք կմ տարածք, այսինքն՝ Արցախը բռնակցեց Ադրբեջանին։ Ի դեպ, նախանձեցի Ալբանիային, անկախ խոսույթի հիմնավորվածությունից Կոսովոյի համար […]

«Շատ անհանգստացած ենք». Վահան Քերոբյանը` Հայաստան ներմուծվող թմրանյութերի մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անհանգստացած է Հայաստան ներմուծվող թմրանյութերի մասին լուրերով։ «Մենք շատ անհանգստացած ենք թե՛ այս նորություններով, թե՛, ընդհանուր առմամբ, Հայաստանում թմրամիջոցների հետ կապված իրավիճակով», – լրագրողների հետ զրույցում ասաց Քերոբյանը։ Այս թեմայով այլ հարցերի նախարարը չպատասխանեց․ «գիտի այնքան, որքան բոլորը»։ Քերոբյանը տեղեկություն չունի, թե որ կազմակերպությունն է Հայաստան ներմուծել կոկաին։ Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն […]

Մշակութային գործիչներն «Առաջին ալիքից» պահանջում են ներողություն խնդրել ժողովրդից՝ Սուպեր Սաքոյի հայտարարությունների պատճառով

Հանրային հեռուստաընկերության «Կերպարից դուրս» հաղորդման շրջանակում երգիչ, ռեփեր Սուպեր Սաքոյի հնչեցրած ձևակերպումը հեռահար բանավեճի է վերածվել: Սուպեր Սաքոն՝ խոսելով «մուղամի» մասին, նշել է, թե այն միայն հարևան երկրներինը չէ։ Երգչի հայտարարությանը արձագանքել են մշակութային մի խումբ գործիչներ: Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը գրել է. «Ոչ թե բանի տեղ չդնել, անտեսել, արհամարհել, այլ շարունակել քարկոծել, անարգանքի սյունին […]

«Դու սուպեր չես, դու REGULAR էլ չես». դաշնակահարը պահանջում է «Առաջին ալիքի» տնօրենի հրաժարականը

Դաշնակահար Կարեն Մամիկոնյանը արձագանքել է Հանրային հեռուստատեսության եթերով հեռարձակված բովանդակությանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. «Դու էդ պատմությունը գիտե՞ս։ Կարող ա՞ Թաթուլի, Սպիտակցու ու ձեր նմանների հետ մի դասարանում եք սովորել։ Իսկ իմ պատմությունը գիտե՞ս՝ ձեր նմանների վերաբերյալ։ Մի օր կպատմեմ, բայց դուրներդ չի գա, վստահ եմ։ Ես երբեք չեմ մեղադրում ՏԳԵՏ մարդկանց։ Տգիտությունը յուրահատուկ տաղանդ […]

«Եթե կասկածում ես, մի պարզ հարց տուր ինքդ քեզ՝ կուզե՞ս, որ երեխադ, հա, հենց քո երեխան լինի կնոջ գլխով, կնոջ կրծքերով և…». Ալվինա Աղաբաբյան

Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Եվրոպայի կողմից առաջարկվող «ապագան»՝ իր ողջ արժեքաբանական պերճանքով։ Ուզո՞ւմ եմ ես այս ապագան իմ, իմ ընտանիքի ու իմ պետության համար։ ԻՀԱՐԿԵ, Ո՛Չ։ Իսկ եթե դու կասկածում ես, մի պարզ հարց տուր ինքդ քեզ՝ կուզե՞ս, որ երեխադ, հա, հենց քո երեխան լինի կնոջ գլխով, կնոջ կրծքերով […]

Արցախում պետնախարարի պաշտոնի շուրջ անառողջ իրավիճակ է ստեղծվել․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Արցախում պետնախարարի պաշտոնի շուրջ անառողջ իրավիճակ է ստեղծվել: Ճգնաժամային Արցախում անընդհատ թիրախում գտնվող պետնախարարները նշանակվում ու կարճ ժամկետում հրաժեշտ են տալիս պաշտոնին, սակայն այդ ամենի հիմքում ոչ թե տապալված տնտեսությունն է կամ ոլորտային լուրջ ձախողումները, այլ քաղաքական ինտրիգները: Իհարկե կա ևս մեկ պատճառ, որն այս հարցում […]

Հովիկ Աղազարյանի կինը աշխատանքի է անցել ԱԺ-ում․ «Իրավունք»

«Հանրային լայն շրջանակներում ակտիվորեն շրջանառվում է տեղեկատվությունն առ այն, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի տիկինը աշխատանքի է անցել ԱԺ-ում: Նույն լուրերի համաձայն` ոչ ավել, ոչ պակաս, ցրիչի հաստիքով: Որքանով են տարածված լուրերը համապատասխանում իրականությանը, փորձեցինք պարզել անձամբ Հովիկ Աղազարյանից, ով ի զարմանս մեզ, զարմացած հարցին հարցով պատասխանեց. Իսկ ինչո՞ւ եք այդ արցով ինձ […]

Էկոնոմիկայի նախարարությունում կան անհամապատասխանություններ, խեղաթյուրումներ․ «Ժողովուրդ»

«ՀՀ Էկոնոմիկայի նախարարության՝ 2022 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատն անցկացրել է ուսումնասիրություն։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ արդյունքների վերաբերյալ պալատի եզրակացությունը կքննարկվի խոհրդարանում վաղը՝ մայիսի 18-ին։ Այդ նպատակով ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովները գումարելու են համատեղ նիստ։ Այսպիսով, տեղեկացանք, որ Էկոնոմիկայի նախարարությունում բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ կան արձանագրված թերություններ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի