Հայաստան-Հնդկաստան. երկու երկրների համագործակցության չիրականացված ներուժն ու հեռանկարները

Արցախյան 44-օրյա պատերազմը և դրան հետևած իրադարձությունները զգալիորեն փոխել են աշխարհաքաղաքական իրադրությունն ու ուժային հավասարակշռությունը Հարավային Կովկասում։ Միաժամանակ ռուս-ուկրաինական հակամարտությունը կտրուկ սրել է լարվածությունը հիմնական աշխարհաքաղաքական բևեռների միջև, ինչը իր արտացոլումն է գտնում նաև մեր տարածաշրջանում։ Ակնհայտ է, որ արտաքին քաղաքական և անվտանգային այն գործիքակազմը, որը վերջին տասնամյակներին, մասնավորապես՝ նախքան 44-օրյա պատերազմը, Հայաստանին և Արցախին […]