05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտելիս օգտագործել է թուրքական արտադրության ռեակտիվ հրթիռահրետանային կայանք

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ-ոց ականանետներից  ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 19000 կրակոց. տեղեկացնում է ԼՂՀ […]

15 ամյա Հայկը պատրաստ է հրացան վերցնել/վիդեո/

Սահմանապահ Չորաթան գյուղի 12-րդ դասարանի աշակերտ Հայկ Քալանթարյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց.«Սահմանից է սկսում հայրենիքը»: Հայկը նշեց, որ վերջերս ավելի շատ են կրակում, քան անցած տարիներին, բայց գյուղի երեխաների համար ամեն բան արդեն սովորական է դառել ու վախի զգացողություն չկա: Հայկը համոզված է, որ անհրաժեշտության դեպքում բոլոր պատանիները կկանգնեն դիրքապահ զինվորի կողքին: Մանրամասները՝ տեսանյութում:

Սպարապետն ասում էր….ապացույցը

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության կարեւորագույն օղակներից է «Պատանի երկրապահ» կառույցը: Այս կառույցի միջոցով ռազմահայրենասիրություն է քարոզվում, պետությանն, ազգին, ընտանիքին նվիրված քաղաքացի է պատրաստում: Այդ կերպ, ըստ զորավար Մանվել Գրիգորյանի՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամն է կյանքի կոչվում: Սպարապետն ասում էր, որ երեխան դեռ դպրոցից պետք է ճանաչի իր արմատները, իմանա թե ինքն ով է, որտեղից է […]

Մայոր Սևակ Գասպարյանն այսօր առավոտյան մահացել է

Սեպտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզում Վարդենիս-Մարտունի ճանապարհին ավտովթարի հետևանքով հիվանդանոցում հայտնված զինվորական, մայոր Սևակ Գասպարյանն այսօր առավոտյան մահացել է։ Այս մասին Henaran .am-ին հայտնեցին  Էրեբունի բժշկական կենտրոնի  վերակենդանացման բաժանմունքից։  30-ամյա մայորը ծանր վնասվածքներ էր ստացել, հեռացրել էին նրա փայծախը, ուներ նաև գանգուղեային վնասվածք։ 6 օր հիվանդանոցում գտնվելուց հետո Սևակ Գրիգորյանը մահացել է: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին Ժամը […]

Խորհուրդ կտաինք Զաքիր Հասանովին չզբաղվել ավելորդ հռետորաբանությամբ.ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ ՏՀԿ վարչության մեկնաբանությունը ԱՀ ՊՆ հայտարարության կապակցությամբ Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը, թե սահմանագոտում հայկական օդուժի թռիքների կապակցությամբ իր կողմից հրաման է տրվել ոչնչացնել հայկական ինքնաթիռները սահմանը խախտելու դեպքում: Պատասխան. Ադրբեջանի պաշտպանության նախարարն, ըստ երևույթի, խիստ մտահոգված է և փորձում է որպես իրականություն ներկայացնել Ադրբեջանում այս օրերին ընթացող զորավարժության պայմանական սցենարը: […]

Թող սփյուռքից գան ու զինվորագրվեն.ազատամարտիկը կոչ է անում

Ղարաբաղյան պատերազմից հետո «Խաչակիրներ» ջոկատի սփյուռքահայ ազատամարտիկ Շահե Աճեմյանը հաստատվեց հայրենիքում: Աճեմյանը չի հասկանում հայրենիքը լքող մարդկանց հոգեբանությունը: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Աճեմյանը նշեց, որ ինքը կյանքում միայն մեկ նպատակ ունի.«Կուզեմ կյանքիս վերջ այդ նպատակի վրա աշխատել և իրականացնել և երազում են նպատակս իրագործված տեսնել նոր մեռնել, որ մի քանի միլոնանոց սփյուռքից գոնե տարեկան 2-3 […]

Պայմանագրային զինծառայողները կհրաժարվե՞ն

Պայմանագրային զինծառայողները դժգոհում են իրենց ստացած աշխատավարձից: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց սահմանային զորամասերից մեկի հրամանատարը, որի տվյալները հասկանալի պատճառներով չենք նշում: Մեր զրուցակցի փոխանցմամբ` պայմանագրային զինծառայողներից շատերը պայմանագրի ավարտից հետո նոր պայմանագիր չեն կնքի.«Գերադասում են գնալ խոպան ու ասում են, որ իրանք արյան գնով ցամաք հացի փող են առնում: Ընտանիքի աչքից ընկնում […]

ՀՀ ՊՆ պատվիրակությունը ներկա կգտնվի…

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 10-ին կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2015թ. պլանի համաձայն անցկացվող մարտական հրաձգությամբ «Մարտական ընկերակցություն-2015» համատեղ զորավարժության ակտիվ փուլին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված