07 Մարտի, Saturday, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Պուտինը զորքերը Սիրիայից հանելու հրաման է ստորագրել /վիդեո/

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, համաձայն որի՝ այսօրվանից Սիրիայից ռուսական զորքերը դուրս կբերվեն։ ՌԴ նախագահը երկրի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ Պաշտպանության  նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանն ասել է, իրենց զորքերի եւ Պաշտպանության նախարարության առջև դրված առաջադրանքներն ամբողջությամբ կատարված են Սիրիայում: «Այդ իսկ պատաճառով հրամայում եմ մարտի 15-ից սկսել Սիրիայից Ռուսաստանի հիմնական զորքերը դուրս բերել»,- […]

Ինչո՞ւ է հապաղում Ադրբեջանը /վիդեո/

«Պատերազմի հավանականություն չկա, որովհետև Ադրբեջանը, եթե իմանար, որ կարող է արդյունք գրանցել՝ վաղուց պատերազմ կսկսեր: Ադրբեջանը արհեստական լարվածություն է ստեղծում: Մի հին ասացվածք կա. ցուլին ամորձատում են, բայց երկար ժամանակ իրեն ցուլ է զգում: Հին Ադրբեջանը վաղուց չկա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ անդամ Սեյրան Չիլինգարյանը: Չիլինգարյանը վստահ է, որ մեր […]

Հայաստան-ՀԱՊԿ-ՆԱՏՕ. «Ստրատեգիական» դաշնակցության խաղերը

Անցած շաբաթը հայ-ռուսական «ստրատեգիական» գործընկերության ռազմական ուղղության համար այնքան էլ բարեհաջող չէր: Տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնց հարկ ենք համարում անդրադառնալ ստորև: Նախ և առաջ, մարտի 9-ին  ՌԴ «Ռազմաարդյունաբերական սուրհանդակ»-ի փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը «Ֆորպոստ՝ մի շարք հարցերով…» վերնագիրը կրող հոդվածում հրապարակել էր ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի վերաբերյալ մի շարք տվյալներ՝ մանրամասն նկարագրելով հայկական […]

Հայ Զինվորս՝ ախպերս, տղես, սերս, հպարտությունս, արժանապատվությունս, խաղաղությունս…

Երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը վերջին օրերին Արցախում է։ Երգչուհին հանդիպել է արցախյան զորամասերի քաջարի զինվորներին եւ նրանց ծնողներին, բարձրացրել տղաների հայրենասիրական ոգին, ինչպես նաեւ ոգեշնչվել հայ զինվորի խիզախությամբ։ Արդյունքում Շուշան Պետրոսյանը մի քանի լուսանկար է հրապարակել Ֆեսբուկ սոցիալական հարթակում եւ հպարտությամբ գրել. «Հայ Զինվորս՝ ախպերս, տղես, սերս, հպարտությունս, արժանապատվությունս, խաղաղությունս… Փառք ու Պատիվ քեզ, անփորձանք ծառայություն, […]

Հակառակորդը կրակել է ականանետից և նռնականետերից

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից, ՀՀՆ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 3000 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:  

19-ամյա զինծառայողին ինքնասպանությա՞ն են հասցրել

Արցախում մարտի 11-ին ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Օհանյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ մարտի 11-ին ժամը 15:45-ի սահմաններում N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Դավթի Օհանյանն իրեն ամրակցված նռնակի պայթունի հետեւանքով ստացած վնասվածքներից մահացել է: Հանցագործության հետքեր, այլ նյութական օբյեկտներ հայտնաբերելու, ինչպես նաեւ դեպքի […]

Սպառազինության և ռազմատեխնիկայի ժամանակակից նմուշների ցուցահանդեսին

Նախագահ Սերժ Սարգսյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նախագահ, ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի, խորհրդի արտագնա նիստի մասնակից խորհրդարանական պատվիրակությունների ներկայացուցիչների, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների համապատասխան պաշտոնատար անձանց ուղեկցությամբ այսօր այցելել է մայրաքաղաքի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված […]

Հակառակորդի ակտիվությունը ճնշվել է. զոհ ունենք

Մարտի 11-ին եւ լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից (16 արկ) եւ ՌՊԳ-7 տիպի նռնականետից (5 արկ), հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե մարտի 11-ին՝ ժամը […]

Ազատամարտիկները դիրքեր կբարձրանան /վիդեո/

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության անդամ-ազատամարտիկները վճռական են տրամադրված: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ազատամարտիկները նշեցին, որ վերջին օրերին հակառակորդի դիվերսիոն գործողությունները ազդում է իրենց նյարդերի վրա: «Մի քանի օրից Արցախ ենք գնում: Լինելու ենք դիրքերում՝ զինվորների կողքին: Մենք վստահում ենք մեր քաջ սահմանապահներին, բայց մեր խորհուրդները ու փորձը հաստատ չեն խանգարի նրանց»,-ընդգծեց Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի