16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Գիտնականները, սպորտսմենները և մանավանդ հոգևորականները

Ես համաձայն չեմ նաև պաշտպանության նախարարի առաջարկած տարբերակի հետ, որ որոշ խմբերի համար տարկետում պիտի լինի: Ոչ, ես գտնում եմ, որ 18 տարեկանը լրացած յուրաքանչյուր տղամարդ պետք է գնա ու ծառայի, և ընդհանրապես, բոլորն անխտիր պետք է ծառայեն, այդ թվում` գիտնականները, սպորտսմենները և մանավանդ հոգևորականները: Ի դեպ՝ գիտնականների ու հոգևորականների ծառայություն ասելով նկատի ունեմ հենց […]

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՄԱԿ-ի համաժողովին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 12-ին աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ` Լոս Անջելես, և Կանադա: Այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա սփյուռքի կառույցների և հայկական համայնքների ներկայացուցիչների հետ, կմասնակցի Վանկուվեր քաղաքում կայանալիք ՄԱԿ-ի խաղաղարար համաժողովին:  

Շատ կարևոր է ռազմադաշտային մտավորականության բավարար շերտ ունենալ

Պատերազմական վիճակում գտնվող երկրի, հասարակության համար շատ կարևոր է ռազմադաշտային մտավորականության բավարար շերտ ունենալ: Այդ շերտը ձևավորվում է տասնյակ նույնիսկ հարյուրավոր տարիների ընթացքում:Ռուսական, Օսմանյան կայսրություններում ռազմադաշտային մտավորականությունը հասարակական հիրեարխիայում իր պատվավոր տեղը ուներ:Բայց ռուսական մտավորական սպայակազմին բոլշևիկյան հեղափոխությունը բանվորագյուղացիացրեց, իսկ թուրքական բանակի սպայակազմով հիմա Էրդողանն է ՙՙզբաղվում՚՚: Արցախյան պատերազմի տարիների դա մեզ մոտ քիչ թե […]

Մեծ հայրենական պատերազմի կենտրոնական թանգարանում բացվել է Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին

Մոսկվայում` Մեծ հայրենական պատերազմի կենտրոնական թանգարանում, նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը: Կիսանդրին Հայաստանի Հանրապետության նվերն է Ռուսաստանի Դաշնությանը՝ Խորհրդային Միության կրկնակի հերոսի 120-ամյակի կապակցությամբ։ Այն թանգարանին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել Հաղթանակի թանգարանի կենտրոնական սրահում՝ խորհրդային հրամանատարների պանթեոնում, որը ոգեկոչում […]

Վտանգի դեպքում նույն դասադուլավորներն առաջինն են պաշտպանական առաջնագծում հայտնվելու

Տարկետման օրենքի ապսպրումն ամենևին կապ չունի երկրի պաշտպանությունն ամրակայելու մտահոգության հետ, մանավանդ ի պաշտոնե մտահոգվողները դրանով բնավ մտահոգ չեն։ Օրինագծի հեղինակներն էլ քաջ գիտեն, որ վտանգի դեպքում նույն դասադուլավորներն առաջինն են պաշտպանական առաջնագծում հայտնվելու։ Սրանց մտահոգությունն ուրիշ է։ Չէ՞ որ հայտարարվել է, թե խնդրի «կարգավորումը» ցավոտ է լինելու։ Իսկ ցավի դեմն առնողներից ամենից եռանդունն ուսանողությունը […]

Հավաք-խորհրդակցություն Արցախի ՊՆ-ում. եղել են բացթողումներ

Արցախի պաշտպանության բանակի շտաբի նիստերի դահլիճում ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի ղեկավարությամբ նոյեմբերի 9-ին անց է կացվել հավաք-խորհրդակցություն՝ նվիրված ընթացիկ տարվա հոկտեմբերի ընթացքում բանակի ԱՀՏԱ ոլորտում կատարված եւ առաջիկա ամիսներին նախատեսված աշխատանքների քննարկմանը, որին ներկա էին ՊԲ-ի, միավորումների եւ զորամասերի բարոյահոգեբանական ապահովման ոլորտի սպաները, ինչպես նաեւ սերժանտական խորհուրդների նախագահներն ու մարտական հերթապահությունում […]

Ադրբեջանական շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ

Նոյեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրություն: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 2300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել […]

«Մեր թշնամին անկանխատեսելի է». ազատամարտիկ Մալականի կոչը/տեսանյութ/

«Մեր թշնամին անկանխատեսելի է, անկառավարելի և անակնկալներով լի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը (Մալական): Ազատամարտիկը հորդորում է հայ ժողովրդին` մանկապարտեզներից սկսած հայրենասիրություն քարոզել.«Մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի ու զենքը ձեռքից չգցենք, որ մեր ինքնությունը որպես հայ պաշտպանենք»: Մանրամասները` տեսանյութում:

«Դեմ ենք գիտությունն ընդդեմ անվտանգության ձեւաչափով բանավեճին». ԵՊՀ ուսխորհուրդ

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահության 10.11.17թ.-ին տեղի ունեցած ընդլայնված նիստում ձայների մեծամասնությամբ ընդունվեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողների կարգավիճակի մասինե օրենքի նախագծի եւ վերջին օրերի ուսանողական ցույցերի մասին հետեւյալ հայտարարությունը: Վերոնշյալ օրենքի նախագծով նախատեսված տարկետման ձեւաչափի փոփոխության հետ առաջացած բողոքի խաղաղ ակցիաները, մենք համարում ենք հասարակական հարաբերությունների կարեւոր գործընթացներ: Ժողովրդավարության զարգացման ճանապարհին մեր պետության յուրաքանչյուր քաղաքացի կամ […]

ԱԺ հանձնաժողովն արտահերթ նիստում ընդունեց զինծառայությունից խուսափածներին գումարով քրեական հետապնդումից ազատող օրենքը երկարացնելու նախագիծը

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց զինվորական ծառայությունից խուսափած անձանց գումարի դիմաց քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն տվող օրենքի գործողության ժամկետը երկարացնելու օրենսդրական նախաձեռնությանը:   Հանձնաժողովի արտահերթ նիստին ներկա բոլոր 5 պատգամավորները կողմ քվեարկեցին օրենքի նախագծին դրական եզրակացություն տալու հարցին: Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի