16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Մոսկվան նախազգուշացնում է նոր պատերազմի մասին. Հայկական Ժամանակ

Երեկ Երեւանում էր Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Վերջինս եղավ Ծիծռենակաբերդում, ուր կարծես թե գնացել էր անմիջապես օդանավակայանից, հանդիպումներ ունեցավ Սերժ Սարգսյանի եւ Էդվարդ Նալբանդյանի հետ, որի հետ նաեւ համատեղ մամուլիս ասուլիս տվեց: Ինչպես նաեւ մասնակցեց Հայաստան-Ռուսաստան դարերով կոփված բարեկամություն խորագրով պատմաավերագրական ցուցահանդեսի բացմանը, որին ներկա էր նաեւ Սերժ Սարգսյանը: Մի խոսքով, հագեցած օրակարգով պաշտոնական […]

Արցախում 3 զինծառայող է զոհվել, եւս մեկը վիրավորվել է

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) և Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.): Զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում: Նրա վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար […]

Օրենքի հետ կանչման խնդիր չկա օրակարգում. Շարմազանով

«Սա արդեն երրորդ հանդիպումն է լինելու հանուն գիտության զարգացման: Այն ձևաչափը, որ ընտրվել է, վերջնական տարբերակն առաջարկել են մեր ուսանող ընկերները»,-այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ ուսանողների հետ համաձայնեցված է եղել, որ հանդիպմանը երկու կողմից էլ 5 հոգի մասնակցի: Որպես նիստը վարող՝ Շարմազանովը խոստացավ ունենալ հնարավորինս […]

«Թուրքը որ սահմանն անցավ, ասպիրանտի թղթերը զրահ ու տանկ են դառնալո՞ւ»

«… Իմ ընտանիքի գլխին թուրքի գնդակները պետք է հեղվեն, իսկ իրենցը ծափահարությունները ,հա՞ … Թուրքը որ սահմանն անցավ, ասպիրանտի թղթերը զրահ ու տանկ են դառնալո՞ւ … Երկու օր առաջ բզկտում էին մեր դիրքերը, գային ու կանգնեին իրենց փայտե ամբիոններով ու իսկապես  «թղթե»  գիտությամբ …Ես դեմ չեմ կիրթ ու ուսյալ, գիտնական լինելուն, բայց երբ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԼԻՆԵԼ- […]

Օրենքն արդեն ընդունվել է, սպասենք նախագահի դիրքորոշմանը. Կ. Նահապետյան

«Փոփոխությունների հույս միշտ էլ կա, նայած ՝ փոփոխություն ասելով ինչ եք հասկանում»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը` անդրադառնալով տարկետման իրավունքը սահմանափակող աղմկահարույց օրինագծին: Նա հիշեցրեց, որ զինվորական ծառայության, զինծառայողի կարգավիճակի, պաշտպանության մասին օրենքներն արդեն ընդունվել են: «Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամների հետ մինչև համապատասխան օրինագծի […]

Սոցիալական անարդարության հետևանքները նկատելի են նաև բանակում

  Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը պնդում է ՝ ապացուցված է, որ կրթությունն առանց դադարի ավելի արդյունավետ է: Այս մասին վերջինս նշեվ լրագրողների հետ հանդիպման ընթացքում։ «Զինվորը, որ այսօր գնում է բանակ, պետք է լրացուցիչ կրթություն ստանա, բանակը պետք է լրացուցիչ միջոցներ տրամադրի՝ այդ կրթությունն ապահովելու համար: Դա նշանակում է՝ անվերապահ ընդունել, որ դպրոցը պետք է շարունակ […]

Դանակահարել է սահմանապահին

Սահմանապահ զորքերի ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. մեկ անձ  ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ, մեկ անձ ձերբակալվել է։ Նախնական տվյալներով՝ 2017թ. նոյեմբերի 19-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Բագրատաշենի  սահմանային անցակետում ՀՀ ԱԱԾ սահմանապահ […]

ՊՆ պատվիրակությունը Մոսկվայում էր

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 13-ից 19-ը աշխատանքային այցով եղել է Ռուսաստանի Դաշնությունում: Պատվիրակության անդամներն այցելել են Մոսկվայի և Սանկտ-Պետերբուրգի մի շարք ռազմաուսումնական հաստատություններ, ծանոթացել ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին: Այցի շրջանակում Արտակ Դավթյանը հանդիպել է նաև ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոլայ Պանկովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի […]

Լավագույն դիրքապահները

«Նախքան ժամկետային ծառայության անցնելը ես ցանկանում էի զինվորական դառնալ: Հավանաբար դրանում իր դերն է ունեցել այն հանգամանքը, որ շատ եմ լսել ազատամարտիկների սխրագործությունների մասին: Հայրս և հորեղբայրներս մասնակցել են պատերազմական գործողություններին, հորեղբայրներիցս մեկն իր կյանքն անվերադարձ նվիրաբերել է հայրենիքին: Այս ամենը, բնականաբար, իրենց հետքն են թողել իմ ներաշխարհում: Սկզբում որոշել էի սովորել Վազգեն Սարգսյանի անվան […]

Շփման գծում իրավիճակը հարաբերական հանգիստ է. Արցախի ՊԲ

Նոյեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթներից հաստատված հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ՝ հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում մնալ թելադրողի դերում և վստահորեն իրականացնել իրենց առջև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի