18 Հունվարի, Saturday, 2025
KFC

ԶԻՆՈՒԺ

Ադրբեջանը ԼՂ շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում փետրվարի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Իշխանությունները կոծկում են, տղաներին ներքաշելու են մի արյունոտ  գործողության մեջ. Տիգրան Խզմալյան

«Սիրիա զորք ուղարկելը ողբերգական  եւ քաղաքական  դաշտում հանցագործության եզր ունեցող սխալ է, սա խոշորագույն խնդիր է, որը մեր հասարակությունը չի գիտակցում, իսկ դրա պատճառն այն է, որ նոր իշխանությունները փորձում էին կոծկել այդ խնդիրը եւ առայժմ դա նրանց հաջողվում է»,- Henaran.am ի հետ զրույցում անդրադառնալով Սիրիա հայ մասնագետներ ուղարկելու նախաձեռնությանը, ասաց « Հայաստանի Եվրոպական կուսակցության» […]

Թող քամակները կտրեն փափուկ աթոռներից գնան սահման. զինվորականները բողոքում են կառավարության դիմաց /տեսանյութ/

«Մեզ համար որեւէ տարբերություն չկա՝ էսօր Նիկոլ Փաշինյանն ա կառավարության գլխին, երեկ Սերժ Սարգսյանն էր, վաղը Վարդան Մամիկոնյանը կլինի, թե Սասունցի Դավիթը, մենք պահանջում ենք պետությունից, որպեսզի կատարի իր պարտավորությունները, որոնք ամրագրված են պայմանագրով, այլ ոչ թե հակասահմանադրական ինչ-որ նախագծեր բերել, հորինվածքներ անել»:   Կառավարության շենքի դիմաց նախկին սպաները կրկին բողոքի ակցիա են անում: Նրանց պահանջը […]

Մենք զիջելու հայրենիքի կտոր անգամ չունենք. Արշակ Զաքարյան

Կինոռեժիսոր, սցենարիստ, «Օժանդակ օգնություն սահմանապահներին» նախաձեռնության հեղինակ Արշակ Զաքարյանի խոսքով՝ անգամ քննարկման չի կարող ենթարկվել «Խաղաղություն տարածքների դիմաց» թեզը:  «Մինչև 2014 թվականը սահմանին դրությունը համեմատաբար, չակերտների մեջ ասած «խաղաղ» էր, բայց դա չխանգարեց, որ 2016 թվականին ադրբեջանական կողմը հերթական ագրեսիան ցուցաբերի: Ես թուրքերի հետ խաղաղությանը չեմ հավատում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Զաքարյանը` պատասխանելով մեր դիտարկմանը, թե […]

Ձեռք է բերվել նոր սպառազինություն

ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից գերակա ճանաչված խնդիրները. – ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ զինված ուժերի կառավարման համակարգի բարելավումը, ՀՀ զինված ուժերի արդիականացման գործընթացի ապահովումը: Գերակա խնդրի կատարման ուղղությամբ ՀՀ նախագահի 2018 թվականի փետրվարի 17-ի թիվ ՆՀ-103-Ա հրամանագրով հաստատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 2018-2024 թվականների արդիականացման ծրագիրը: ՀՀ պաշտպանության նախարարության […]

Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ

Հունվարի 27-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Հայաստանը Ռուսաստանից 2020թ.-ին կստանա ոչ թե վեց, այլ չորս «Су-30СМ» կործանիչ

Հայաստանը Ռուսաստանի հետ կնքված պայմանագրով 2020 թվականին կստանա չորս «Су-30СМ» կործանիչ: Այդ մասին «Коммерсант»-ին ասել է ավիացիոն արդյունաբերության ընկերություններից մեկի թոփ-մենեջերը: Ռուսական կողմից «նման պայմանները իրական նվեր են»,- ընդգծել է աղբյուրը: Հայաստանում իշխանափոխությունից հետո քննարկվում էր վեց  «Су-30СМ»-ի գնման , մասին, սակայն բանակցությունների արդյունքում  որոշվել է գնել չորս կործանիչ, ասել է «Коммерсант»-ի աղբյուրը: Սա Հայաստանի […]

Ապրիլյան պատերազմի, «Ծռերի», Կարեն Կարապետյանի մասին եւ ոչ միայն

«Ուրեմն, 2016-ի ապրիլին Ադրբեջանը հարձակվում է Արցախի վրա:  – Շփման գծի առնվազն մեկ հատվածում նրանք մեծ ուժերով անհասկանալիորեն մտնում են մեր դիրքերի թիկունք և շրջապատում մեր տղերքին:  – Իրավիճակը փրկում են թիկունքից հասած կամավորները: Բնակչության մոտ կտրուկ աճում է համերաշխությունը:  – Ադրբեջանական լոբիստ Բրենդա Շաֆերի գործընկեր հեղափոխական հայերը սկսում են մեղադրել ՀՀ նախագահին միտումնավոր տարածք […]

Ոստիկանության զորքերը ուղեւորվեցին դիրքեր /տեսանյութ/

Վալերիյ Օսիպյանին ողջունեցին ոստիկանության զորքերի 1032 զորամասի ծառայողները։ Նրանք շարք են կազմել՝ առաջնագիծ մեկնելու և սահմանին ամուր կանգնած արդեն զինակից գործընկերներին փոխարինելու։  «Հպարտանում եմ ձեզնով, որ պատրաստակամությամբ ու պատվով արդեն կանգնել եք դիրքերում և նույն գիտակցմամբ կրկին դիրքեր եք բարձրանալու»․ ոստիկան-սահմանապահներին ուղղված խոսքում ընդգծեց Վալերիյ Օսիպյանը՝ փոխանցելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գոհունակությունն ու շնորհակալությունը։  Հայրենիքի, […]

Բացի հեքիաթ-պատմությունից մեզ չներկայացրեցին որևէ փաստ

Ես՝ տարիներ շարունակ հետևելով լրատվամիջոցների ապատեղեկատվությանը և մանիպուլիացիային՝ ատում և մեղադրում էի Յուրի Խաչատուրովին, հավատում էի, որ նա իր որդիների հետ թալանում է բանակը, որ նա 2016 թ. ապրիլի 2-ի գիշերը բիլյարդ էր խաղում և կոնյակ էր խմում Լոքյանի հետ, որ նա է գլխավոր մեղավորը ապրիլյան պատերազմի զոհերի համար: Հիմա զգացմունքային դաշտից տեղափոխվել եմ տրամաբանության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի