19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

ՊՆ-ում պաշտոնանկություններ կլինեն: Խոսվում է կոռուպցիոն սկանդալի բացահայտման մասին. 168 Ժամ

Պաշտպանության նախարարությունում (ՊՆ) մոտալուտ պաշտոնանկությունները, սպասվում է, որ սկիզբ կառնեն գնդապետ Սերժ Առուշանյանի ազատման հրամանից: 2013 թվականից նա ղեկավարում է Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը: Նախարարության ներսում խոսվում է վարչությունում կոռուպցիոն սկանդալի հնարավոր բացահայտման մասին, ասում են՝ քիչ չեն նաեւ վարչությանը հասցեագրված թեժ գծի բողոքները: Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունում քաղաքացիների դիմումներն ամիսներով կուտակվում են, վերջին շրջանում […]

Ադրբեջանական կողմը շփման գծում գործողության մեջ է դրել հեռահար և դիպուկահար զինատեսակներ. Արցախի ՊԲ

Այսօր ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, հենվելով իրենց պաշտպանական գերատեսչության մամլո ծառայության կողմից տրամադրված հաղորդագրության վրա, տեղեկություն են տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումները շփման գծի տարբեր ուղղություններում խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, բացի տարատեսակ հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև 60 մմ-ոց ականանետեր (8 արկ), հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։   «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ոչ միայն […]

Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

2019թ. ամառային զորակոչի շրջանակում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով հունիսի 25-ին և 26-ին N զորամասի տարածքում իրականացվելու է զորակոչիկների ընտրություն: Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչի ենթակա քաղաքացիները մինչև հունիսի 20-ը կարող են դիմել տարածքային զինվորական կոմիսարիատներ:

Թուրք-ադրբեջանական այս զորավարժությունները աննախադեպ են: Նման բան նախկինում չի եղել. ռազմական փորձագետ /տեսանյութ/

«Երբ Հայաստանում սկսվեց իշխանափոխությունը, Ադրբեջանի զինուժը Նախիջեւանում 11 հազար հա առաջ է եկել՝ թիրախավորելով Հայաստանի ճանապարհները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը տարածված տեղեկությունը հաստատեց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը: Վերջինս նշեց, որ Նախիջեւանում ընթացող թուրք-ադրբեջանական զորավարժություններն այս անգամ աննախադեպ են: Նախկինում, փորձագետի խոսքով՝ նման բան չի եղել:  Մանրամասները՝ տեսանյութում: 

Կպարգևատրվեն հակառակորդի կրակից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի՝ մահվան վրեժն առնող զինծառայողներին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել հակառակորդի կրակից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի՝ մահվան վրեժն առնող զինծառայողներին: Վերջինները բարձր որակով են կատարել վերադասի հրամանը: Այս մասին տեղեկացնում է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ հունիսի 1-ին N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վնասվածք է ստացել ժամկետային […]

Ադրբեջանական զինուժը հայկական կողմի ուղղությամբկիրառել է 60 մմ-անոց ականանետ և ՀԱՆ-17 տիպի նռնականետ. ՊԲ

Հունիսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց: Արցախի ՊՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ բացի հրաձգային զինատեսակներից, հունիսի 4-ին ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը […]

Մենք բավարար «Իսկանդերներ» ունենք, բայց հուսով ենք Ռուսաստանից ինչ-որ բան ստանալ ևս. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկել է զենքի մատակարարման հարցը: «Մենք համագործակցում ենք ռազմա-տեխնիկական ոլորտում, և, իհարկե, մենք ունենք որոշակի համաձայնագրեր: Եվ ես կարծում եմ, որ այս ոլորտում մեր հարաբերությունները զարգանում են համակարգված», – ասել է Փաշինյանը: Պատասխանելով հարցին, թե արդյոք հանդիպման […]

Քննիչ հանձնաժողովի ստեղծումը կարող է միայն ձեռնտու լինել թշնամի պետությանը. ազատամարտիկ /տեսանյութ/

«Ես չեմ կարծում, որ կա բարոյական նորմ ունեցող մարդ, ով կցանկանա մասնակցել «Ապրիլյան պատերազմն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, որովհետև կասկածի տակ դնել մեր 18 տարեկան հերոս զինվորների հաղթանակը և ստեղծել մի հանձնաժողով, որը կարող է կոնկրետ վարկաբեկել մեր բանակը, միայն կարող է ձեռնտու լինել մեր թշնամի պետությանը»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետը հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ռազմական և  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի