08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ԶԻՆՈՒԺ

Ադրբեջանական կողմը փորձում է դիպուկահարների պատերազմի մեջ մտնել

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը գրել է. «Ադրբեջանական կողմը փորձում է դիպուկահարների պատերազմի մեջ մտնել: Թշնամու սադրանքները կանխած մեր դիպուկահարների գործողություններից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խորհրդակցության էր հրավիրել բարձրաստիճան զինվորականների ու քննարկման հիմնական թեմաներից մեկը հենց դիպուկահարների գործողությունն էր: Փաստացի, Հասանովը փորձելու է դիվերսիոն գործողություններից, սահմանը ճեղքելու փորձերից անցում կատարել դիպուկահարների կրակով իրավիճակը լարելու […]

Եւս մեկ պաշտոնանկություն ԼՂՀ ՊԲ-ում

Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է ՊԲ հրամանատարի տեղակալի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահականի պաշտոնական կայքից։ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից եւ արձակվել զինվորական ծառայությունից՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:

Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել

Հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1999թ. ծնված Արտյոմ Վազգենի Խաչատրյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Ապրիլյան պատերազմի մասին ՊՆ-ն ուսումնասիրություն կատարել է, որը կտրամադրվի ԱԺ հանձնաժողովին. Դավիթ Տոնոյան

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի համոզմամբ, եթե հանրային պահանջ կար, ապա պետք էր ստեղծել 2016-ի ապրիլյան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով։ «Եթե հանրությանը կբավարարեն այն պատասխանները, որոնք կլինեն այդ հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում, իհարկե, լավ է։ Բոլոր այն հարցերը, իմիջիայլոց նաև այն հարցերը, որոնք առաջացել են հակառակորդի տեղեկատվական գործողությունների արդյունքում, դրանք կփարատվեն», – այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում […]

ՊՆ-ում պաշտոնանկություններ կլինեն: Խոսվում է կոռուպցիոն սկանդալի բացահայտման մասին. 168 Ժամ

Պաշտպանության նախարարությունում (ՊՆ) մոտալուտ պաշտոնանկությունները, սպասվում է, որ սկիզբ կառնեն գնդապետ Սերժ Առուշանյանի ազատման հրամանից: 2013 թվականից նա ղեկավարում է Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը: Նախարարության ներսում խոսվում է վարչությունում կոռուպցիոն սկանդալի հնարավոր բացահայտման մասին, ասում են՝ քիչ չեն նաեւ վարչությանը հասցեագրված թեժ գծի բողոքները: Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունում քաղաքացիների դիմումներն ամիսներով կուտակվում են, վերջին շրջանում […]

Ադրբեջանական կողմը շփման գծում գործողության մեջ է դրել հեռահար և դիպուկահար զինատեսակներ. Արցախի ՊԲ

Այսօր ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, հենվելով իրենց պաշտպանական գերատեսչության մամլո ծառայության կողմից տրամադրված հաղորդագրության վրա, տեղեկություն են տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումները շփման գծի տարբեր ուղղություններում խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, բացի տարատեսակ հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև 60 մմ-ոց ականանետեր (8 արկ), հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։   «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ոչ միայն […]

Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

2019թ. ամառային զորակոչի շրջանակում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով հունիսի 25-ին և 26-ին N զորամասի տարածքում իրականացվելու է զորակոչիկների ընտրություն: Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչի ենթակա քաղաքացիները մինչև հունիսի 20-ը կարող են դիմել տարածքային զինվորական կոմիսարիատներ:

Թուրք-ադրբեջանական այս զորավարժությունները աննախադեպ են: Նման բան նախկինում չի եղել. ռազմական փորձագետ /տեսանյութ/

«Երբ Հայաստանում սկսվեց իշխանափոխությունը, Ադրբեջանի զինուժը Նախիջեւանում 11 հազար հա առաջ է եկել՝ թիրախավորելով Հայաստանի ճանապարհները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը տարածված տեղեկությունը հաստատեց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը: Վերջինս նշեց, որ Նախիջեւանում ընթացող թուրք-ադրբեջանական զորավարժություններն այս անգամ աննախադեպ են: Նախկինում, փորձագետի խոսքով՝ նման բան չի եղել:  Մանրամասները՝ տեսանյութում: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի