Զինվորին կախված են գտել
                        ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրել է, որ հայտնաբերվել է զինծառայող Սամվել Մեժլումյանի կախված դին։ «Ցավալի լուր. Գյումրիում, տանը հայտնաբերվել է ենթասպա, զորամասերից մեկի նվագախմբի ծառայող Սամվել Գառնիկի Մեժլումյանի կախված դին»,-նշել է ՊՆ խոսնակը։
                
                        
                        
                        
                        
                        
                        



































