05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԶԻՆՈՒԺ

Եկող տարի  պաշտպանության ոլորտին նախատեսված է հատկացնել շուրջ 1 մլրդ դրամ ավելի քիչ գումար

ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծի համաձայն՝ եկող տարի  եկամուտները կանխատեսվել են 1 տրլն 695 մլրդ դրամ, ծախսերը`1 տրլն 855մլրդ դրամ, իսկ պակասուրդը՝  160,7 մլրդ դրամ: 2020թ.-ի պետական բյուջեի նախագծով՝  պաշտպանության ոլորտի համար նախատեսված է հատկացնել բյուջեի ծախսերի երրորդ ամենամեծ բաժինը` 310 մլրդ դրամ: Նշենք, որ պաշտպանության ոլորտի առումով՝ բյուջետային հատկացումները համապատասխան օրենսդրական կարգավորմամբ պայմանավորված, չպետք է […]

Ինչ հիմքով է փոխվարչապետն ազատվել զինվորական ծառայությունից

AntiFake.am-ը գրում է Ըստ օդում կախված լուրերի՝ ներկայիս իշխանության մի շարք ներկայացուցիչներ խուսափել են պարտադիր զինվորական ծառայությունից ոչ օրինական հիմքերով և ոչ օրինական ճանապարհներով։ Հաշվի առնելով այն, որ հանրության ուշադրության կենտրոնում է գտնվում մի շարք պաշտոնյաների պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու թեման՝ մենք ուսումնասիրություններ ենք կատարում այդ առնչությամբ և պարբերաբար ձեզ կներկայացնենք ուսումնասիրությունների արդյունքները։   Առաջինը կանդրադառնանք […]

Ադրբեջանական ԶՈւ-երը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ /տեսանյութ/

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 22:00-22:30-ի սահմաններում Ադրբեջանական ԶՈւ-երը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Ինչպես նշել է խոսնակը, ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել է կրակը: ՀՀ ԶՈւ-երի կողմից կորուստներ չկան: Ժամեր անց Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ կեսգիշերին մոտ […]

Պաշտոնանկ է արվել ՊՆ գլխավոր քարտուղարը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գառնիկ Հայրապետյանն ազատվել է պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։  «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Գառնիկ Հայրապետյանին ազատել պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում:    

Սերժ Սարգսյանը վերջակետ կդնի. Հրապարակ

Ապրիլյան քննիչ հանձնաժողովը պատրաստվում է առաջիկայում ԱԺ կանչել Սերժ Սարգսյանին: Նա պատրաստ է ներկայանալ, պատասխանել հարցերին։ «Բոլոր հարցերին կպատասխանի խիստ հանգամանալից, որպեսզի մեկընդմիշտ վերջակետվեն այն վարկածները, թե հայկական կողմն անպատրաստ էր, զենք չի եղել, սնունդ չի եղել։ Վարկածներ, որոնք ձեռնտու են այսօրվա իշխանություններին։ Ի դեպ, գուցե թե պատասխանի նաեւ հարցին, թե ինչ է նկատի ունեցել, […]

Փաշինյանը բանակից խուսափածներին կոչ է անում Նոր տարին նշել Հայաստանում

Կառավարության որոշմամբ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ժամկետը 2020 թվականի հունվարի մեկից չի երկարաձգվի:    Նշենք, որ օրենքը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը և, վերադառնալով հայրենիք, ազատվել քրեական հետապնդումից:    Նախագիծը ներկայացնող Պաշտպանության […]

Փառապանծ գեներալները մեկուսացված են, մնացել է Սերժ Սարգսյանը. ազատամարտիկը մեղադրեց հանրապետականներին /տեսանյութ/

Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը, «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը և ազատամարտիկ, պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյանն,ամփոփել են խորհրդարանի աշխատանքների մեկ տարին անդրադարձել աղմկահարույց դատավարություններին: Ասուլիսի ժամանակ Վոլոդյա Հավոհաննիսյանի նյարդերը տեղի տվեցին և վերջինիս բանավիճեց Լեռնիկ Ալեքսանյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում

6 աննախադեպ սուտ վարչապետից

Նիկոլ Փաշինյանի ելույթները նման են միմյանց երկու կաթիլ ջրի նման՝ ապատեղակատվության առատություն, ընդդիմախոսների վերագրվող մտացածին մեղադրանքներ, իրար հետ ոչ համադրելի ցուցանիշներ  և դրանք բոլորը որպես «աննախադեպ» ներկայացնելու մարմաջ։ Բոլոր ելույթներին միավորող մեկ այլ գործոն էլ կա՝ դրանք նման են քայքայվող տան, որտեղ անհնար է ինչ-որ բան նորոգել, քանզի ինչ փորձես նորոգել՝ կքանդվի։ Բացառություն չէր նաև […]

«Իմ քայլը» դեմ քվեարկեց 3-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին հատուցում վճարելու նախագծին

ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը գրել է․   «Լուսավոր Հայաստան-ը շրջանառության մեջ էր դրել մի նախագիծ, որով առաջարկում էինք, հատուցում վճարել նաև մարտական գործողությունների ժամանակ 3-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին: Իմ քայլը խմբակցությունը դեմ քվեարկեց նախագծին

Բանակում ինքնասպանության դեպքերի նվազում չկա: Այսուհետ զինվորին նվաստացնողը եւ ինքնասպանության դրդողը մինչեւ 14 տարի կազատազրկվի

Ցավալի փաստ է, բայց բանակում ինքնասպանության դեպքերի նվազում չկա։ Ոչ կանոնադրական հարաբերությունների պատճաոռվ զինված ուժերում յուրաքանչյուր տարի ավելի շատ զոհ ենք ունենում, քան թշնամու գնդակից։ Իսկ «դեդավշչինայի» եւ բանակային ենթամշակույթի, զինվորին ստորացնելու, նվաստացնելու հետեւանքով ամեն տարի բանակում 9-10 ինքնասպանություն է լինում։ 2019-ին արդեն 10, ցավոք, ինքնասպանություն։ Եւ ինքնասպանության դրդելու հոդված 110-ը մեր Քրեական օրենսգրքով նախատեսում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի