13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է 2017 թվականի տարեկան հաղորդումը

Ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով՝ 2018թ․ մարտի 31-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանիհաստատությունը հրապարակել է 2017թ. գործունեության, ինչպես նաև Արցախում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասինտարեկան հաղորդումը: Փաստաթղթում ներկայացվել են տեղեկություններ Արցախում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ընդհանուր վիճակի, առանձին ոլորտներումմարդու իրավունքների խախտումների, արձանագրված խնդիրների ու դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ, ինչպես նաև առաջարկություններ՝ ուղղված մարդուիրավունքների երաշխավորման մակարդակի բարձրացմանը: 2017թ․-ին Պաշտպանի աշխատակազմը 150 անձանցից ստացել է 119 դիմում, որից 55-ը՝ գրավոր, 64-ը՝ բանավոր: Դիմումների և դիմումատուների քանակականտարբերությունը պայմանավորված է կոլեկտիվ դիմումներ ստանալու փաստով: 2017թ․ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությունը շարունակել է ուղղված լինել Արցախում մարդու իրավունքների և ազատություններիերաշխավորմանը, կանխարգելիչ բնույթի միջոցառումների իրականացմանը, հանրության շրջանում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, Արցախի քաղաքացիական հասարակության կառույցների, ԱՀ հանրային իշխանության մարմինների, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության, Սփյուռքի ևմիջազգային գործընկերների հետ համագործակցության հաստատմանն ու ամրապնդմանը: Հաղորդմամբ Պաշտպանը իրավասու մարմինների ուշադրությունն է հրավիրել ԱՀ օրենսդրության մեջ և իրավակիրառական պրակտիկայում առկա որոշակի խնդիրներիվրա (արդար դատաքննության իրավունքի, սեփականության իրավունքի, անձնական ազատության իրավունքի և այլ ոլորտներում)՝ հանդես գալով համապատասխանառաջարկություններով մատնանշված խնդիրների կարգավորման վերաբերյալ, ի թիվս այլոց, հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանիիրավաբանությունը։ Պաշտպանի հաստատությունը պատրաստակամություն է հայտնում արձանագրված և ցանկացած այլ ընդհանրական խնդիրների լուծման նպատակով ակտիվորենգործակցել ինչպես ԱՀ պետական իրավասու մարմինների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ: 2017թ․ ընթացքում Պաշտպանը շարունակել է ակտիվ համագործակցությունը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի, Սփյուռքի մի շարք կառույցների, միջազգայինգործընկերների հետ: Այդ տեսանկյունից, հատկանշական են Պաշտպանի միջազգային այցերը և հանդիպումները ԱՄՆ-ում, Բելգիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Հունգարիայում և Ռումինիայում, որոնց ընթացքում Ռ.Մելիքյանը գործուն քայլեր է կատարել միջազգային կապերի ձևավորման և առկա կապերի ամրապնդման, Արցախիքաղաքացիների իրավունքներին առնչվող հիմնախնդիրների բարձրաձայնման և 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից իրագործված վայրագությունների վերաբերյալ ԱՀՄԻՊ զեկույցների հանրայնացման ու միջազգայնացման ուղղությամբ: Մարդու իրավունքների պաշտպանի 2017թ. տարեկան հաղորդմանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

«Ֆաստ Կրեդիտից» գումար հափշտակած անձը զինված է եղել ատրճանակով և նռնակով. Ոստիկանություն (ֆոտո)

Ապրիլի 2-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ զենքով մտել են «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՓԲԸ և գումար հափշտակել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.30-ին, անհայտ անձը դիմակավորված, ատրճանակով և նռնակով, մուտք է գործել նշված ՓԲԸ Ավանի մասնաճյուղ և աշխատակիցների ու այնտեղ գտնվող հաճախորդի կյանքի ու առողջության համար վտանգավոր […]

Թմրամիջոցը մտցրել են ՔԿՀ բերդի աշխատակիցները «զոն նայողի» հետ. Ժողովուրդ

ԱԱԾ-ի կողմից Գորիսի քրեակատարողական հիմնարկում թմրամի­ջոցների ապօրինի շրջանառության դեպքի գործով նախաքննությունը ավարտվել է, եւ գործը ուղարկվել է դատարան: Դեռ ամիսներ առաջ օրաթերթի հետ զրույցում ԱԱԾ քնն­չական վարչության պետ Միքայել Համբարձումյանը ասել էր, որ ըստ նախաքննությամբ բացահայտված տվյալների՝ տեւական ժամանակ «Գորիս» ՔԿՀ թմրամիջոցներ են մտցվել առնվազն 2 եղանակով, որոնցում ներգրավված են եղել ՔԿ աշխատա­կիցներ, անազատության մեջ […]

Հարուցվել է քրեական գործ՝ «Բուրգեր քինգ» սննդի կետում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ. 8 անձ ճանաչվել է տուժող

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող «Բուրգեր քինգ» սննդի կետում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ: 2018 թվականի ապրիլի 2-ի երեկոյան ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող «Բուրգեր քինգ» արագ […]

Ազգային ժողով են ուղարկվել Պաշտպանի 2017 թվականի տարեկան հաղորդումը և կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը

Մարտի 30-ին ՀՀ Ազգային ժողով են ուղարկվել 2017 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2017 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական նոր օրենքով ինստիտուտին վերապահված նոր գործառույթների հիման […]

Բուրգեր Քինգի պայթյունի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող Բուրգեր Քինգ ՍՊԸ -ի արագ սննդի կետի խոհանոցում ապրիլի 2-ին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ […]

«Ֆասթ Կրեդիտ» վարկային կազմակերպությունից շուրջ 5 մլն դրամ գումար է հափշտակվել

Այսօր՝ ապրիլի 2-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 22:00-ի սահմաններում դիմակավորված հանցագործը ներս է մտել Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցում գտնվող «Ֆասթ Կրեդիտ» բանկային կազմակերպություն և այնտեղից հափշտակել 5 մլն դրամից ավելի գումար: Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակում հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են […]

«Մեր հայհոյեց ու հելավ խփեց, բգիցս բռնել խեղդում էր…».մանրամասներ դանակահարությունից

Մարտի 25-ի երեկոյան Աշտարակի Րաֆֆու փողոցում դանակահարություն է կատարվել: Տներից մեկում երեք հոգով խմել էին, որի ժամանակ էլ տեղի է ունեցել դանակահարությունը: Տուժողը ոստիկաններից տեղի ունեցածը թաքցնելու համար հիվանդանոց չէր դիմել, փոխարենը գիշերը գնացել էր Ապարան՝ հարազատներից մեկի տուն: Բարեկամները փորձել են վիրակապել, բայց տեսնելով, որ արնահոսությունը չի դադարում, նրան հիվանդանոց էին հասցրել: Հիվանդանոցից ոստիկանության […]

Ես զոհվածի այրի եմ և արցախյան պատերազմի հաշմանդամ. մանրամասներ սկանդալային պատմությունից

Օրերս համացանցում Սոֆյա Հովսեփյան անունով օգտատիրոջ կողմից  տարածվեց մի գրառում, որը հարյուրավոր մարդկանց զայրույթը հարուցեց և քննադատության տեղիք տվեց: Սոֆյա Հովսեփյանը տեղադրել էր մի լուսանկար և գրել էր. «Ի՞նչ է թաքնված այս պատվոգրի հետևում … Երեկ այս երիտասարդին՝ ով ապրիլյան պատերազմի մասնակից է եղել, կանչել են Կենտրոնի ոստիկանություն և տվել պատվոգիր… թվով 50 հոգու և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի