12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Երանի սխալվեինք. Հրապարակ

Երկակի ստանդարտներ, անհավասար մրցակցություն, օրենքի առաջ ոչ միանման պատասխանատվություն, հովանավորչություն, մարդկանց յուրայինների եւ օտարների բաժանել, ոչ թե ըստ աշխատանքի, այլ գործատուի կամայականությամբ վարձատրություն։ Այս ամենից եւ էլի շատ ՛այլ բւսղկացուցիչներից է կազմված արդարության գաղափարը։ Երբ այս շղթան 1-2 տեղ ճաք է տալիս, հանրային գիտակցության մեջ արմատանում է այն կարծիքը, որ երկրում անարդարություն է տիրում։ Երբ […]

Ընտանեկան բռնության մասին օրենքի «զոհը». տանից հեռացրել են բռնարար կնոջը. Ժողովուրդ

Հուլիսի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին ՀՀ օրենքը։ Ու մինչ շատերի մոտ դեռ օրենքի նախագծի քննարկումների ժամանակ տպավորություն էր, թե այն ստեղծվում է կանանց դաժան ամուսինների բռնությունից փրկելու համար, պարզվում է՝ հակառակն է։ Օրաթերթի տեղեկություններով՝ այս ընթացքում արդեն ոստիկանությունն առիթ ունեցել է օրենքի համաձայն […]

Այն, ինչ արված է, եթե չի ունենա անհիմն հետեւանքներ, կարելի է ընդունելի համարել. Բորիս Նավասարդյան՝ Yerevan.today-ի խուզարկության մասին

Yerevan.today տեղեկատվական հարթակի խմբագրությունում իրականացված խուզարկության  եւ խոսքի ազատության խնդիրների շուրջ Henaran.am-ը զրուցել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ:  –Պարոն Նավասարդյան,  լրատվամիջոցի խմբագրությունում խուզարկություն է տեղի ունեցել, ինչպե՞ս եք գնահատում այս երեւույթը,  իրավապահ մարմինների գործողություններն արդյո՞ք կարող ենք դիտարկել որպես խոսքի ազատության դեմ ուղղված քայլ: -Ես կարծում եմ, որ գործի կարեւորությունը ՀՀ անվտանգության տեսանկյունից, ենթադրում […]

Երևանի ավագանու ընտրություններում ընտրակաշառք առաջարկելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել

2018թ. սեպտեմբերի 14-ին Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցի մի բնակչի կողմից ՀՀ ոստիկանությունում ստացվել է հաղորդում՝ իրեն ընտրակաշառք առաջարկելու վերաբերյալ: Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում հաղորդումը ստուգելու արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2018թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Շիրազի փողոցում տվյալ քաղաքացուն են մոտեցել երկու կին, տեղեկացել սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու […]

Եւս մի խուզարկություն

ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ «ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ Այսօր, առավոտյան ժամը 9:35-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության և ոստիկանության աշխատակիցների կողմից խուզարկություն Է իրականացվել «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակում՝ ՀՔԾ և ԱԱԾ պետերի խոսակցության հայտնի գաղտնալսման առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում: Միաժամանակ խուզարկություն է իրականացվել նաև հիշյալ […]

Բացի Yerevan Today-ից եւս 5-ը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ստեղծվել է քննչական խումբ, և օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համատեղ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր […]

Մասիսի քաղաքապետն ազատ կարձակվի գրավի դիմաց

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը դատարանի որոշմամբ ազատ կարձակվի 5 մլն դրամ գրավի դիմաց: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը: «Դավիթ Համբարձումյանը ազատ կարձակվի 5 միլիոն դրամ գրավի դիմաց»,-ասաց նա:   Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (զանգվածային անկարգություններ կազմակերպելու և կատարելու) հատկանիշներով:

Yerevan Today-ի խուզարկության առնչությամբ ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել

Yerevan Today-ի լրատվամիջոցի խմբագրությունում խուզարկություն կատարելու մասին հրապարակային տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ: Այս մասին տեղեկացնում է Ֆեսբուք սոցիալական ցանցում գրել է ՄԻՊ գրասենյակի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը: Գրառման մեջ նշվում է, որ ուսումնասիրվել են ինչպես հարցին առնչվող հրապարակումները, այնպես էլ լրատվամիջոցի պարզաբանումը: Ի գիտություն է ընդունվել […]

Yerevan Today-ի խմբագրությունից քննիչները տարել են խմբագրի համակարգիչն ու կոշտ սկավառակները

Ժամը 16-ին մոտ ավարտվեց Yerevan Today լրատվական կայքի խմբագրությունում առավոտյան 8 անց 30-ից իրականացվող խուզարկությունը: Կայքի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանը խմբագրության առջեւ հավաքված լրագրողներին ասաց, որ իր համար տեղի ունեցածը տարօրինակ է: Նա հայտնեց, որ խմբագրությունից իրավապահները տարել են իր համակարգիչն ու խմբագրության մի քանի համակարգիչների կոշտ սկավառակները: «Հիմնական պատճառն այն է, իբր առաջինը մենք […]

Քննչական կոմիտեն՝ Yerevan.today-ում կատարվող խուզարկության մասին

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ստեղծվել է քննչական խումբ, և օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համատեղ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի