11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է, բոլոր նրանք, որ հակառակն են ասում, տգետ են. փաստաբան

«Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է, բոլոր նրանք, որ հակառակն են ասում, տգետ են կամ նպատակ են դրել անել այն, ինչը մինչ օրս արել են՝ ապօրինի ձերբակալել, կալանավորել երկրորդ նախագահին։ Սահմանադրական կարգ տապալելու փորձ եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա կողմնակիցների կողմից,- քիչ առաջ վերաքննիչ դատարանում լրագրողներին ասել է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Ռուբեն Սահակյանը։- Դա փաստաթուղթ […]

Արմեն Գևորգյանը չի կալանավորվի

Երևանի Վերաքննիչ քրեական դատարանը նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով ուժի մեջ թողեց Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը, այս մասին որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ինքը՝ Արմեն Գևորգյանը։ «Դատարանն ուժի մեջ թողեց Առաջին ատյանի դատարանի որոշումն ու մերժեց երկու կողմերի ներկայացրած վերաքննիչ բողոքները։ Այս պահի դրությամբ ուժի մեջ է Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը», […]

Ռոբերտ Քոչարյանը արդարադատության մերժման զոհ է Հայաստանում. Էդվարդ Ֆիցգերալդ

panorama.am-ը զրուցել է բրիտանացի իրավաբան, Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Էդվարդ Ֆիցգերալդի հետ – Պարոն Ֆիցգերալդ, կասե՞ք՝ այս պահին ինչ փուլում է գտնվում Քոչարյանի գործը Ստրասբուրգում։ –Քոչարյանի իրավաբանական թիմը երկու գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ։ Մենք պնդում ենք, որ նախագահ Քոչարյանին կալանավորելը ոչ իրավաչափ է, անհիմն, և խախտում է Կոնվենցիայի 5-րդ, 6-րդ և 18-րդ հոդվածներով ամրագրված վերջինիս իրավունքները։ Պրն․ Քոչարյանին ուղղված […]

Կրակոցներ Կոտայքում. զոհ եւ վիրավորներ կան

Կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 02:10-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել Աբովյանի եւ Երեւանի մի քանի հիվանդանոցներից, որ հրազենային եւ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ, մի հոգի էլ մահացած վիճակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը, վարչության […]

«Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մահացել է դատապարտյալ Արմեն Նազարյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից: Հունվարի 27-ի առավոտյան՝ ժամը 11:30-ին, նրա ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնություն է հրավիրվել, Նազարյանը մերժել է հոսպիտալացվելու հորդորը: Նրա ինքնազգացողությունը նույնը օրը երկրորդ անգամ էլ է վատացել՝ ժամը 22:33-ին: Ժամը 23:00-ին ժամանած շտապօգնության խումբն արձանագրել է Արմեն Նազարյանի […]

Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է. Սարգիս Գրիգորյան

Մոտ ապագայում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անխուսափելիորեն որոշում կկայացնի այն մասին, որ Հայաստանի իշխանությունների կողմից նախկին նախագահի շարունակական կալանավորումների դրդապատճառը քաղաքական է և խախտում է վերջինիս մարդու իրավունքները։ Նախագահի գործով առանձին հանգամանքներ ակնհայտորեն վկայում են, որ պրն Քոչարյանին վերագրելի է «քաղբանտարկյալ»-ի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանումը։ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի թիվ 1900 (2012) բանաձևի համաձայն՝ անձը «քաղբանտարկյալ» է, […]

Նիկո՛ լ, Մհերի մահը քո՛ վրա է

Ընդամենը պետք էր խափանման միջոցը փոխել և Մհերը այսօր կենդանի կլիներ, բայց քննիիչները, դատախազությունը, դատարանը Նիկոլից վախենալով՝ դա չարեցին , քանի որ Մհերը իր կայքում սուր քննադատել էր Կապանի քաղաքապետի ընտրություններից հետո Նիկոլի ունեցած ելույթը: Նիկո՛ լ, Մհերի մահը քո՛ վրա է: Հ.Գ.Աստված հոգիդ լուսավորի Մհեր եղբայր… Արամ Հարությունյան  

Քանի՞ պաշտպանության նախարար է ունեցել այս երկիրը, ո՞ւր են նախկին նախարարները. Վիտալի Բալասանյան /տեսանյութ/

«Ես որևէ մեկին ցանկություն չունեմ միանալու, ես միանում եմ արդարադատությանը»,- Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ պատասխանելով հարցին, թե կմիանա արդյոք ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի իրականացվող ստորագրահավաքին։ «Նախ, ո՞ւր է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՞ւր է երկրորդ նախագահը, ո՞ւր է երրորդ նախագահը։ Ես որպես քաղաքացի իրավունք ունե՞մ հարցնեմ։ Մենք 1995 […]

Ո՞նց եղավ, որ Ծռերը գրավով դուրսն են, իսկ այս մարդը բանտում մահացավ

Թագուհի անունով պատգամավորի զավեշտալի հարցազրույցն էի դրել պատիս «Ողբ Հայաստանի 2019» վերնագրով: Առանց որևէ վիրավորական խոսքի… Լիքը նրան պաշտպանող քոմենթներ ու նամակներ ստացա՝ Թագուհուն ճանաչողներից ու նաև իրավապաշտպաններից… Բոլորը միաբերան նույն բանն էին ասում… Բոլորը պաշտպանում էին Թագուհուն… Որքան որ տհաճ էր հարցազրույցն, այնքան հաճելի էր նկատել որ Հայաստանում մարդկանց, համախոհների խումբ կա, ովքեր հավատարիմ են […]

Ո՞վ սպանեց Մհեր Եղիազարյանին. այս սխեմայի մեջ գտեք նրան

Դատարանը մեկ շաբաթ առաջ մերժել էր Մհեր Եղիազարյանին գրավի դիմաց ազատել, արդյունքում այսօր նա մահացել է բանտում։ Մհեր Եղիազարյանը կալանվորվել է դեկտեմբերի 3֊ին գումար շորթելու մեղադրանքով, անմիջապես, 2 օր անց դեկտեմբերի 5֊ին հացադուլ է հայտարարել որպես բողոք անարդար կալանքի դեմ, հացադուլի 44֊րդ օրը առողջությունը կտրուկ վատացել է, և հացադուլից դուրս է եկել, տարել են հիվանդանոց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի