23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արմեն Գևորգյանը չի կալանավորվի

Երևանի Վերաքննիչ քրեական դատարանը նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով ուժի մեջ թողեց Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը, այս մասին որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ինքը՝ Արմեն Գևորգյանը։

«Դատարանն ուժի մեջ թողեց Առաջին ատյանի դատարանի որոշումն ու մերժեց երկու կողմերի ներկայացրած վերաքննիչ բողոքները։ Այս պահի դրությամբ ուժի մեջ է Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը», – ասաց Արմեն Գևրոգյանը։

Այսպիսով, նախկին փոխվարչապետը չի կալանավորվում։ 

«Այժմ ես պետք է գնամ աշխատանքի, որովհետև ստիպված շատ ժամանակ եմ կորցնում։ Մեր ընկերությունում շատ հետաքրքիր ծրագրեր ունենք իրականացնելու, այդ թվում՝ ներդրումային», – ասաց Արմեն Գևորգյանը։

Հիշեցնենք , որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր չկալանավորել Արմեն Գևորգյանին, սակայն դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ վիճարկելով Առաջին ատյանի դատարանի որոշումը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի միանգամից 4 հոդվածով. դեռ օգոստոսին ՀՔԾ-ի կողմից Գևորգյանը մեղադրվել էր 332-րդ հոդված 3-րդ մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար: Այս գործով տուժող է Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Վալերի Պողոսյանը: Ըստ մեղադրանքի` Արմեն Գևորգյանը ճնշում է գործադրել Վալերի Պողոսյանի նկատմամբ, որպեսզի վերջինս հօգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշումը կայացնի։ Պողոսյանը, սակայն, հայտարարել էր, թե իր նկատմամբ որևէ ճնշում չի եղել:

Դեկտեմբերի 11-ին հայտարարվել է, որ լրացվում է նրա մեղադրանքը ևս մի քանի ծանր հոդվածով, մասնավորապես, Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Սահմանադրական կարգը բռնի տապալելուն օժանդակելը, ինչպես նաև ՀՀ Քրեական օրեսնգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը և ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ փողերի լվացում:

Այս ամենը քննվելու է մեկ քրեական գործի՝ Մարտի 1-ի վերաբերյալ հարուցված քրգործի շրջանակներում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ