10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ձերբակալվել է Հրազդանի նախկին քաղաքապետը

Ձերբակալվել է Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը: Այս մասին ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, որպես համայնքի ղեկավար պաշտոնավարման տարիներին՝ 2015-2018թթ. ընթացքում, համայնքապետարանի աշխատակազմի հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու կասկածանքով 2019 […]

Արփինե Հովհաննիսյանը հանդիպել է դեսպանների հետ

ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ իր նորաստեղծ ՀԿ-ի գործունեության վերաբերյալ մի շարք հանդիպումներ են ունեցել: «Ցանկանում եմ տեղեկացնել, որ այս օրերի ընթացքում «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպության գործունեության վերաբերյալ մի շարք հանդիպումներ եմ ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բազմաթիվ դեսպանների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։ Քննարկել ենք կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները, այս […]

Իմ ձերբակալության վերաբերյալ տարածված լուրերն ապատեղեկատվություն են. Դավիթ Ադյան

Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցներից Դավիթ Ադյանը, ով ըստ տարածված լուրերի, ձերբակալվել էր, գրառում է թողել ֆեյսբուքյան իր էջում. «Ես՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետս, հայտարարում եմ, որ ներկա դրությամբ իմ ղեկավարած ստորաբաժանման հետ միասին ուսումնասիրություն եմ իրականացնում «Երևանի Մ․ Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում։ Իմ ձերբակալության վերաբերյալ տարածված լուրերն ապատեղեկատվություն են»։ Հիշեցնենք՝ […]

«Սասնա ծռերը» չունի այդքան քաղաքական կշիռ՝ իշխանությունների վրա ճնշում գործադրելու. «Իմ Քայլ»-ի պատգամավոր

«Ճնշման փորձ կա, բայց այդ քաղաքական ուժը չունի այդքան  քաղաքական կշիռ՝ իշխանությունների վրա ճնշում գործադրելու, որովհետև այսօրվա իշխանությունը երբեք չի փորձում ազդել դատական համակարգի վրա կամ միջամտել դատական  գործնթացներին։ Ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպաններն ի զորու չեն  այս իշխանությանը ստիպել խառնվել դատական  պրոցեսներին»,-կարծում է Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը: Հիշեցնենք, «Սասնա […]

Թալանել են Մանվել Գրիգորյանի որդուն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ խոշոր չափի գողության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ փետրվարի 24-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է դիմել Էջմիածին քաղաքի բնակիչ, 35-ամյա Հռիփսիմե Հակոբյանը և հայտնել, որ փետրվարի 23-ին, այցելելով Արշալույս գյուղի 17-րդ փողոցում գտնվող իր առանձնատուն, հայտնաբերել է […]

ԱԱԾ-ն ձերբակալել է ՊՎԾ 4 աշխատակցի, այդ թվում՝ Ադյան եղբայրներին

 Analitik.am-ի տեղեկություններով, ժամեր առաջ ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի՝ այդ թվում ՀՀ ՊՎԾ-ի երկու վարչությունների պետեր Ադյան եղբայրներին: Հիշեցնենք, որ օրեր առաջ Analitik.am-ը հրապարակում էր արել այն մասին, որ մեր տեղեկություններով, ՀՀ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի և ծառայության երկու վարչությունների պետերի մասով քրեական գործ […]

Սորոսը Հայաստանում՝ անուններ եւ թվեր

Ամերիկացի միլիարդատեր, «Սորոս» հեջ-ֆոնդի նախագահ, «Քաղաքացիական հասարակության հիմնադրամի» հիմնադիր Ջորջ Սորոսն օրերս Հայաստանի քաղաքացիական հասարակությանն օժանդակելու անհրաժեշտության մասին հայտարարություն էր արել, գրում է yerevan.today-ը: «Երկրի ժողովրդավարական ներկայի և ապագայի համար Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ուժեղ աջակցությունը կենսական անհրաժեշտություն է»,- Twitter-ում գրել էր Սորոսը:  Բացի հայտարարություններ անելը, Սորոսը գործուն աջակցություն ցուցաբերում է Հայաստանի քաղաքացիական հասարակությանը։ Այս մասին սկսած հեղափոխական […]

Մարտի 2-ի պետությունը

Բոլոր ժողովուրդներն ունենում են ցավոտ թեմաներ, ողբերգական դրվագներ։ Փորձությունից թրծված և ամրացած են դուրս գալիս ու որպես հասարակություն կայանում են նրանք, որոնք կարողանում են բաց խոսել խնդիրների մասին, անցնել դժվար խոսակցության փուլը, վերլուծել ու հասկանալ կատարվածի արմատները։ Այդ պրոցեսի արդյունքում է հասունանում հասարակության՝ նոր ողբերգություններ թույլ չտալու ունակությունը։ Մենք ունեցել ենք մարտի 1: Սա փաստ […]

Մտածե՛ք,պարոնայք: Հետո չասեք՝ չեմ զգուշացրել. Էդուարդ Շարմազանով

Մեր երկրում ամեն ինչ խառնվել է իրար: Խոստանում են աշխատավարձերի բարձրացում և աշխատատեղերի ստեղծում, իրականացնում են օպտիմալացում և աշխատատեղերի կրճատում:  Խոստանում են սեր և համերաշխություն, քարոզում են ատելություն:  Խոստանում են վենդետայի բացակայություն, իրականացնում են քաղաքական ձերբակալություն: Շարքը երկար է: Խոստանում են օրենքի գերակայություն, համաներում են սեփական պետության ոստիկանության գունդը գրաված ահաբեկչական գործողության մասնակիցներին:  Նրանք, ովքեր […]

Կեսգիշերին կրակոցներ են հնչել Երևանում. կան վիրավորներ

Կեսգիշերին կրակոցներ են հնչել Երևանում: «Էրեբունի» բժշկական կենտրոն 2, իսկ 1 հոգի էլ «Արմենիա» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով քաղաքացիներ են տեղափոխվել: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի