09 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Մենք՝ որպես պետություն, չենք կարողանում ճանաչել պատմական փաստը և չենք կարողանում արտաբերել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը. ԱՄՆ սենատոր

ԱՄՆ Սենատի միջազգային հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ամերիկացի սենատոր Ռոբերտ Մենենդեսը, դիմելով Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածու Դևիդ Սաթթերֆիլդին, ցանկացել է իմանալ՝ ճանաչում է արդյո՞ք նա Հայոց ցեղասպանությունը: «Նախագահը հայտարարել է, որ դա եղել է XX դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկը, ես միանում եմ այդ հայտարարությանը»,-պատասխանել է դեսպանի թեկնածուն՝ նշելով, թե գիտի, որ սպանվել է 1,5 միլիան […]

Դատարանը մերժեց /տեսանյութ/

Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի դատարանը քիչ առաջ մերժեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքը: https://www.youtube.com/watch?v=mRWQptOjjFo Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն էլ երեկ՝ ապրիլի 11-ին էր մերժել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու դեմ պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքը:

Ագորա-ախոռապետական ցիրկ

Երկիրը հեղափոխական իշխանությունը վերածել ա ախոռի, որտեղ ոչ օրենք կա, ոչ օրինականություն… կա բդեշխի կամ տեղական քյոխվի հոգեբանությամբ քաղաքական իշխանություն, որին իր վստահության քվեն է տվել ընտրողների 70 տոկոսը, ինչը ֆեոդալական արժեքների ու աղքատության ճանկերում լռված հասարակության համար զարմանալի չէ… նման հասարակությունը օրենքի գերակայություն ասածը չի հասկանում, բայց ցանկացած պահի պատրաստ ա կրկին ու կրկին […]

Դըմփ-դըմփ հու: Վալերիանկա չկա՞

«Եթե որևէ մեկը իրավական առումով գտնում է, որ ՀՀ վարչապետը չի կարող պաշտպանել Հայաստանի դրոշը, ուրեմն մեր պատկերացումները պետության մասին տարբեր են». Նիկոլ Փաշինյան: Եռագույնը Նիկոլ Փաշինյանի «ոտերին չէր» հեղափոխության օրերին, երբ ազգային դրոշը «դուխով» աղջիկների համար ծառայում էր որպես կրծքկալ, «դուխով» վարորդների համար՝ մեքենաներից կախված պոլիշոր, իսկ մյուս «դուխովների»  համար գոտկատեղից ներքեւ կապած մի լաթի կտոր […]

Եթե սահմանադրական կարգը տապալվել է, բա ո՞վ է վերականգնել ու երբ. Զարուհի Փոստանջյան

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Մարտի 1-ն ամբողջ ծավալով բացահայտված է։ Հիմա մենք տեսնում ենք, որ ասում է՝ ոչ, ամբողջ ծավալով բացահայտված չէ։ Նա կամ ստում է, կամ տեղեկացված չէ, կամ չի հասկանում` ինչ է ասում։ Իհարկե Մարտի 1-ը բացահայտված չէ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Զարուհի Փոստանջյանը: Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ […]

Ադրբեջանցիները բողոքեցին «Յանդեքսի» դեմ, վրացիները դատի տվեցին, մենք ինչո՞ւ ձայն չենք հանում

ՀՀ տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ դեռևս «Յանդեքս» տաքսի ծառայության քարտեզում փոփոխություն չի եղել, և Արցախը որպես Ադրբեջանի տարածք է ներկայացվում։ «Ի՞նչ է,  «Յանդեքսը» եկել է մեր պետությունը զարգացնի՞: Մենք հաճույքով օգտվում ենք իրենց ծառայությունից, փոխարենը, երբ բացում ես իրենց քարտեզը, հերիք չէ՝ Արցախը Ադրբեջանի […]

Քննիչի կարծիքով Ռոբերտ Քոչարյանի 2.5 տարեկան թոռնիկը կարող է բացասաբար անդրադառնալ քրեական գործի քննության վրա

«Սթափ զրույց» քաղաքացիական հարթակի համակարգող Քրիստինա Նազարյանը գրում է. «Քննիչ Հրաչ Մուշեղյանի կարծիքով Ռոբերտ Քոչարյանի 2.5 տարեկան թոռնիկը կարող է բացասաբար անդրադառնալ քրեական գործի քննության վրա և տեսակցությունը ԱՐԳԵԼՎԵԼ է ՔՆՆՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԻՑ ԵԼՆԵԼՈՎ, կապված լինելով սույն քրեական գործի լրիվության, օբյեկտիվության եւ բազմակողմանիության հետ։ Վայ դե ճիշտ է ասում էլի այդ Հրաչը՝ իհարկե 2,5 տարեկանը անշուշտ […]

Էս ամեն ինչից հետո աստղերը քեզ հուշում ու պարտադրում են` ընդունել հաապատասխան դեղահաբերն ու պատրաստվել ԵԽԽՎ ելույթին

Չեխիայի դատարանը կասեցրել է Նարեկ Սարգսյանին (Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդի) ՀՀ իրավապահներին արտահանձնելու գործի քննությունը և վերջինիս տեղափոխել փախստականների ճամբար: Հիմա հասկանում եք չէ՞ ստի ու կեղծիքի իշխանությունն ինչպես է լինում: Եթե չէ փորձեմ բացատրել. ուրեմն դու սկզբից մեեեծ իրադարձությամբ հայտնում ես «հպաաարտ քաղաքացիներին», որ «տիտանական աշխատանքի արդյունքում հայտնաբերվել է ծաաանր հանցագործ Նարեկ […]

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը բողոքարկելու վերաբերյալ գործով դատարանը որոշեց մերժել պաշտպանների բողոքը:   Ռ.Քոչարյանը կմնա կալանքի տակ:   Հիշեցնենք, որ մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ:

Կառավարությունն առաջարկում է թողնել վարչապետի միանձնյա որոշմանը. Ժամանակ

Հայաստանի կառավարությունն առաջարկում է ընդունել օրենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի մասին: Մինչեւ այսօր ներկայացուցչի նշանակումը, ազատումը եւ նրա գործունեության համակարգումը կատարվում էր 2017թ. ընդունված կառավարության որոշմամբ: Ըստ գործող կարգի՝ ներկայացուցչին նշանակում է վարչապետը, սակայն թեկնածու առաջարկելու իրավունքը պատկանում է արդարադատության նախարարին: Օրենքի նախագծով վարչապետը նշանակումը կատարում է միանձնյա: Հիշեցնենք, որ ներկայումս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի