05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Թումանյանի տուն-թանգարանի հարևանը այցելուներին տրամադրում է իր սանհանգույցը 300 դրամով․ Ամիրյան

Այսօր ԱԺ-ում 2016-ի բյուժեի կատարողականի քննարկման ընթացքում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտարարեց՝ վերաբացվել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, իսկ  Դերենիկ Դեմիրճյանի ու  Սերո Խանզադյանի տուն-թանգարանի աշխատանքները շարունակվում են: Դսեղում  էլ  Թումանյանի տուն-թանգարանում կառուցվում են ենթակառուցվածքներ՝ հուշանվերների խանութ, սանհանգույց և փոքրիկ հանգստի կետ: Այժմ թանգարանի այցելուները կկարողանան օգտվել նաև սանհանգույցից։ «Տուն-թանգարանի տոմսն արժեր 300 դրամ, և այնտեղ […]

Հայաստանում թանգարանների այցելուների քանակն ավելացել է 20-30% տոկոսով

Այսօր ԱԺ-ում  2016-ի բյուժեի կատարողականի քննարկման ընթացքում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը  տեղեկացրեց՝  2016թ. նախարարության համակարգի թանգարաններ է այցելել 712 382 հազար մարդ, ինչը նախորդ տարվա ցուցանիշիը գերազանցել է 48 227-ով:  «12%-ի մասին է սա խոսում, ի դեպ, այս տարի հունվարից եռամսյակային ուսումնասիրությունների արդյունքում կարող ենք արձանագրել, որ թանգարաններում ունենք 20-30% աճ։ Դեռ զբոսաշրջանը շարունակվում է, […]

Գրիգոր Միրզոյանն իր երկրպագուներին անակնկալ է խոստանում

Վերջերս համացանցում հայտնեց ժողովրդական երգիչ Գրիգոր Միրզոյանի նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է  «Խոսք հայրական» երգի հիման վրա։ «Ինչպես հայտնի է, երգի  խոսքերի հեղինակը  Մխիթար Մինասյանն  է, իսկ երաժշտությունը գրել է Սասուն Պասկևիչյանը։ Պետք է ասեմ՝ այդ երգը շատ վաղուց է գրվել։ Այն նախկինում կատարել է Արմեն Հովհաննիսյանը՝ երգիչ Րաֆֆի Հովհաննիսյանի որդին։ Իսկ բոլորովին վերջերս Սասուն Պասկևիչյանը  ասաց՝  ուզում […]

Երևանում կանցկացվի «Խոսող խաղալիք» մանկական զվարճալի 4-րդ փառատոնը

«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով վաղը՝ հունիսի 30-ին, ժամը 11:00-21:00-ն Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղի կունենա «Խոսող խաղալիք» մանկական զվարճալի 4-րդ փառատոնը, հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից: Հանդիսավոր բացումը տեղի կունենա ժամը 11:00-ին՝ անվանի տիկնիկագործների պատրաստած տիկնիկների ցուցահանդեսով: Փոքրիկներին կհյուրընկալեն հեքիաթների սիրված հերոսները, մուլտֆիլմերի կերպարները, ծաղրածուները: Փառատոնի ընթացքում երեխաներին հաճելի անակնկալներ կմատուցվեն:

Սթափվենք

« Հումորիզմը ծառայում է կյանքը հեշտացնելու գործին, անկյունները տաշելուն, հասկացնելու համար քեզ, որ կյանքում կարևոր բաներն իսկապես սակավաթիվ են, երկուսը կամ երեքը, … իսկ մենք, մինչդեռ, վիճաբանում ու զայրանում ենք մյուս տասնութի կամ քսանհազարի համար »։ Բռունո Բոցցետտո

«Քանի դեռ այդ վտանգը մեր դուռը չի թակել…»/տեսանյութ/

«Անտարբերության նախահիմքերը , սկզբնապատճառները պետք է դիտել նաև  սոցիալական ծանր կացության մեջ, բայց ես դա ասում եմ իբրև սկզբնապատճառ, փաստում եմ, բայց չեմ արդարացնում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գրող, մանկավարժ, լրագրող Արա Ալոյանը: Ալոյանը կարծում է, որ  սոցիալական պայմանները միայն պատճառ են, քանի որ եթե մարդը գտնվում է մի միջավայրում, որտեղ ավելի շատ նենգ մարդիկ […]

Միշտ սիրահարված Թագուհի Ղազարյանը /տեսանյութ/

Ամեն մարդ իր ներսի զգացածով պետք է ընտրի մասնագիտություն, որ աշխատանքը բեռ չդառնա, այլ օրը դարձնի նվիրումի ու սիրո տոն: Ասմունքող Թագուհի Ղազարյանը ավարտել է Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը,  մասնագիտությամբ դրամատիկ դերասան է, սակայն վստահ է ՝բեմ կբարձրանա միայն պոեզիան ներկայացնելու առաքելությամբ: «Ես միշտ սիրահարված եմ, ու այդ զգացումը անհատ էակի մեջ չեմ ասոցացնում: […]

Հայտնի են «Ոսկե ծիրան»-ում ընդգրկված ֆիլմերը

Հայտնի են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցութային ծրագրերում ընդգրկված ֆիլմերը:  1100 հայտերից ընտրվել է 47 ֆիլմ, որոնք  «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակում կպայքարեն 3 մրցութային ծրագրերում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասացին «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները:  Փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը նշեց, որ «Միջազգային խաղարկային մրցույթ» անվանակարգում 12 ֆիլմ է ընդգրկվել:  «Հիանալի ֆիլմեր […]

Գրքի պահանջարկ կա /տեսանյութ/

 «Հայ հանրության համար երեխան շատ կարևոր օղակ է և երեխայի վրա հայ ծնողները շատ մեծ ուշադրություն են դարձնում: Անկախ գրքի արժեքից և ժողովրդի սոցիալական վիճակից  մանկական գրքերը վաճառվում են»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  «Գրքի և հրատարակչական գործ»-ի կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Ավանեսյանը: Ավանեսյանը ընդգծում է, որ սխալ կարծրատիպ է ձևավորվել, թե նոր լույս տեսնող գրքերը […]

Կնոջը հաջողվել է հասնել Սալվադոր Դալիի արտաշիրիմումին /տեսանյութ/

Հանրահայտ գեղանկարիչ Սալվադոր Դալիի կենսագրության մեջ նոր շրջադարձ է սպասվում։ Նրա դին կարտաշիրիմեն։ Ժիրոնայի բնակչուհին թույլատվություն է ստացել արտաշիրիմումի, քանի որ պնդում է, որ ինքը Դալիի հարազատ դուստրն է։ Ավելին, նա 10 տարի է՝ փորձում է ապացուցել դա։ Մանրամասները՝ տեսանյութում

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված