«Իհարկե, 0 թվին մոտենալ… չեմ կարծում, որ մենք պետք է նման նպատակ դնենք մեր առաջ». Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսով վարակվածների թվերի մասին

Արտակարգ դրությունը երկարաձգելու համար այսօր հրավիրված կառավարության արտահերթ նիստում, մինչ նիստի օրակարգին անցնելը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ երեկվա դրությամբ հաստատվել է վարակակիրների նոր 201 դեպք՝ կատարված 1710 հետազոտությունից: «Յուրաքանչյուր հաջորդ շաբաթ օրական արձանագրված դեպքերի թիվը մոտավորապես 50-ից 100-ով ավելի ցածր է, քան նախորդ շաբաթ այդ օրը արձանագրված դեպքերը: Եվ այն տրամաբանությունը, որ մենք […]