06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ուղեղում տեղադրված իմպլանտի շնորհիվ անդամալույծը կարողացել է վերցնել շիշը. /Տեսանյութ/

Չինաստանի Ցինհուա համալսարանի գիտնականներին հաջողվել է վերականգնել անդամալույծ մարդու շարժողական որոշ գործառույթներ՝ օգտագործելով Neural Electronic Opportunity (NEO) կոչվող նեյրոիմպլանտը: Չինացի տղամարդն ավտովթարի հետևանքով ստացած ողնուղեղի վնասվածքի պատճառով հետո 14 տարի չի կարողացել կիրառել ձեռքերն ու ոտքերը։ Չիպը տեղադրելուց հետո նա կարողացել է վերցնել ջրի շիշը։ Գիտնականները հայտնել են, որ նա այժմ կարող է ինքնուրույն ուտել […]

Թռչնագրիպից մարդ է մահացել. /Տեսանյութ/

Չինաստանի hիվանդությունների վերահսկման պետական վարչության փոխանցմամբ՝ Արևելյան Չինաստանում թռչնագրիպից մարդու մահ է գրանցվել: Նշվում է, որ H3N2 և H10N5 շտամներով վարակվելու հետևանքով 63-ամյա մի կին մահացել է արևելյան Անհույ նահանգի Սուանչեն քաղաքից։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

Կրծքերի փոքրացումը՝ ամենապահանջված պրոցեդուրան. /Տեսանյութ/

Daily Mail-ի փոխանցմամբ՝ կրծքի փոքրացումը 2024 թվականին կդառնա ամենատարածված կոսմետիկ պրոցեդուրան: Պլաստիկ վիրաբույժ Մարկ Պասիֆիկոն, ով Էսթետիկ պլաստիկ վիրաբույժների բրիտանական ասոցիացիայի նախագահն է, նշում է , որ նախապատվությունը կտրվի ձեւին, ոչ թե չափսին: Երբեմնի բաղձալի D չափսը այժմ, կարծես, զիջում է իր դիրքերը երիտասարդ կանանց շրջանում, չնայած՝ վերջին տարվա ընթացքում Z սերնդի հաճախորդների կողմից մեծ […]

Բժիշկները երկարատև գործադուլ են հայտարարել. /Տեսանյութ/

AP-ն փոխանցում է, որ երեկ հազարավոր բժիշկներ ազատվել են աշխատանքից Մեծ Բրիտանիայում՝ սկիզբ դնելով աշխատավարձի պատճառով վեցօրյա գործադուլին: Ենթադրվում է, որ սա կլինի ամենաերկարը պետականորեն ֆինանսավորվող Առողջապահության ազգային ծառայության պատմության մեջ: Մենեջերները հայտարարել են, որ տասնյակ հազարավոր նախատեսված ընդունելություններ և վիրահատություններ կչեղարկվեն գործադուլի ընթացքում ամբողջ Անգլիայում և Ուելսում կրտսեր բժիշկների կողմից, որոնք իրենց կարիերայի առաջին […]

Դիետոլոգները կազմել են Ամանորի սեղանի ամենավնասակար սննդամթերքների ցանկը

Դիետոլոգները կազմել են ամենավնասակար սննդամթերքների ցանկը, որոնք սովորաբար հայտնվում են Նոր տարվա տոնական սեղանին:  Ամանորի մթերքներից ամենավտանգավորներից մեկը բժիշկներն անվանել են մայոնեզը, որով պատրաստում են  գրեթե բոլոր աղցանները, այդ թվում եւ բոլորի սիրելի “Օլիվյեն”: Դիետոլոգների կարծիքով` նման աղցաններն արժե ուտել ամենասկզբում, իսկ ավելի լավ է դրանք փոխարինել այնպիսի ուտեստներով, որոնք պատրաստվում են բուսական կամ ձիթապտղի բուսայուղերով: […]

Ականջի արնահոսության պատճառը եղել է այնտեղ մտած սարդը. /Տեսանյութ/

The Sun-ի փոխանցմամբ՝ տարրական դպրոցի ուսուցչուհի Լյուսի Ուայլդը կարծում էր, որ իր աջ ականջի մեջ ճաքի զգացումը պարզապես ականջի կեղտ է, բայց երբ նա տեղադրել է միկրոսկոպիկ տեսախցիկը, տեսել է հսկայական սարդ: Կինը փորձել է ինքնուրույն դուրս հանել միջատին ականջից, սակայն մի քանի օր անց նա դիմել է բժշկի, քանի որ ականջը շարունակել է արնահոսել։ […]

Երկարակեցության ինքնատիպ գաղտնիքը ամերիկուհու համար ոգելից խմիչքն է. /Տեսանյութ/

Թեպետև բազմաթիվ մարդկանց համար երկարակեցությունը պայմանավորված է առողջ սննդակարգով և չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ, այնուամենայնիվ, 105-ամյա Ֆլորենս Հաքմանը չի կիսում այդ կարծիքը: Նա ամեն օր մեկ շիշ Fireball է օգտագործում եւ դա համարում է իր երկարակեցության գաղտնիքը: Ընկերությունը, իմանալով դա, չի անտեսել իր մշտական հաճախորդի տարեդարձը և ուրախացրել է նրան: Fox News-ի փոխանցմամբ՝ 1918թ. ծնված ամերիկուհին […]

В7-ի առասպելը ցրել են. ինչքանով է ճիշտ. /Տեսանյութ/

Դեռ երկար ժամանակ տարբեր հետազոտություններով ապացուցված էր մաշկի և մազերի համար կախարդական վիտամինի՝ բիոտինի օգտակար հատկությունները: Սակայն վերջերս բժիշկները ցրել են մաշկի եւ մազերի համար օգտակար վիտամինի մասին առասպելը: Health-ի փոխանցմամբ՝ բիոտինով հավելումների ընդունումն անվտանգ է մարդկանց մեծ մասի համար, բայց ապացուցված արդյունավետություն չունի եղունգների, մաշկի եւ մազերի որակի բարելավման հարցում: Մեծահասակներին օրական անհրաժետ է […]

Մայրիկը, ով երկու արգանդ ունի, 2 օրում 2 երեխա է ունեցել /Տեսանյութ/

ԱՄՆ-ում կրկնակի արգանդով կինը երկու օրվա ընթացքում երկու անգամ ծննդաբերել է: Նշենք, որ նման ծննդաբերություն կարող է լինել միլիոնից մեկը: Երեքշաբթի երեկոյան Քելսի Հեթչերը դիմավորեց իր առաջին երեխային՝ Ռոքսի Լեյլային: Նրա երկրորդ երեխան՝ Ռեբել Լեյքենը, լույս աշխարհ է եկել հաջորդ առավոտյան: Ընդհանուր առմամբ, տիկին Հաթչերը 20 ժամ եղել է Բիրմինգհեմի հիվանդանոցում: Մանրամասները՝ կից տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի