Սերժ Սարգսյանի դեմ ծիծաղելի մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, երբ նա ԵԺԿ–ում հնչեցրել է «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» ձևակերպումը. վերլուծաբան
ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործեր հարուցելուց հետո առաջանում է լեգիտիմ հարցադրում՝ բա 1–ին նախագահի դեմ գործ չի՞ հարուցվելու։ Նա սո՞ւրբ է։ Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանի սիրած թեմաների՝ թալանի ու ընտրակեղծիքների հիմքը դրվել է Լևոն Տեր–Պետրոսյանի կառավարման շրջանում։ 1995թ. խորհրդարանական և հատկապես 1996թ. նախագահական ընտրությունների գնահատականներն ամենախայտառակն են […]





































