28 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ձայն բարբառո անապատի… կամ երբ լռում է քննիչը…». Ամրամ Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Ձայն բարբառո անապատի… կամ երբ լռում է քննիչը… Մայիսի 26-ից՝ կարելի է ասել ամենօրյա ռեժիմով, դիմում ենք քննչական կոմիտեի ՀԿԳ քննիչին՝ խնդրանքով Ռաֆիկ Հայրապետյանին առերես հարցաքննել իր դեմ քրեական գործ հարուցելու առիթ դարձած՝ իրենից հափշտակություն կատարած Հայկ Շահնազարյանի ընտանիքի անդամների հետ: Մինչ օրս սայլը տեղից չի շարժվում… […]

«ԱԺ ամբիոնի խոսափողը ձեզանից լավ քաղաքական գործիչ է». Աշոտյանը՝ իմքայլականներին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմքայլականների բարբաջանքն եմ լսում առավոտվանից ու չեմ դադարում զարմանալ նրանց ճնշող մեծամասնության մեծամտության եւ պրիմիտիվության վրա։ Նրանց թվում է, թե Նիկոլի ստերի ստվերի տակ մանդատ քերելով՝ իրենք քաղաքական գործիչներ են դարձել։ Նրանք չեն հասկացել, որ մանդատը խելք չի տալիս, խելքը մինչ այդ պիտի ունենային։ Նրանց թվում […]

«Հիմա, միայն ուղտը չի կարող չնկատել». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ոստիկանությունը վարչապետին ենթակա մարմին է, ոստիկանի աշխատանքի որակը ուղիղ կապված է երկրի վարչապետի եւ քաղաքացիների հարաբերությունների հետ։ Յուրաքանչյուր ոստիկան իրեն պետք է ընկալի որպես ՀՀ վարչապետի ներկայացուցիչ»,- Նիկոլ Փաշինյան․13․06․2020 ՀՀ նոր ոստիկանապետին ներկայացնող ելույթում․․․ ՀՀ Ոստիկանությունը 14․06․2020-ին անհամաչափ ուժ կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ, բռնություններ […]

Գործ արեք, մարդիկ կոտորվում են, ընկել «թիթեռ եք նկարում»․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցների թիվն անցավ 17 հազարը: Այսօր ունենք 397 նոր դեպք եւ 19 մահ, 3-ը՝ այլ հիվանդությունից: Իսկ պարոն աննախադեպը ժողովրդի առողջապահական եւ սոցիալական խնդիրները լուծելու փոխարեն հալածում է նրանց, ովքեր հանդգնում են խոսել իր ձախողման մասին: Գործ արեք, մարդիկ կոտորվում են, ընկել […]

«Վնասված քաղաքական իմիջով Հայաստանը հայտնվելու է Ադրբեջանի կողքին». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հունիսի 18-ին տեղի է ունենալու Արեւելյան Գործընկերության գագաթնաժողովը՝ օնլայն ձեւաչափով։ Այս կարեւորագույն հավաքին մասնակցելու են ինչպես Եվրոպական Միության ղեկավարությունը, անդամ պետությունների ղեկավարները, այնպես էլ ԱլԳ երկրները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը։ Այսօրվա խայտառակություններից հետո դժվար չէ պատկերացնել, որ Նիկոլի պատճառով խարխլխված հեղինակությամբ ու վնասված քաղաքական իմիջով Հայաստանը […]

«Վերադարձ 37 թվին չի լինելու: Արթնացիր հայ մարդ». Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Ժովողրդավարության «բաստիոն» հայաստանում օրը ցերեկով բռնություն ու անիրավաչափ ուժ են կիրառում ԱԺ պատգամավորների նկատմամբ ու ԱԺ մեծամասնության ծպտունը չի լսվում: Այս տեռորը դատապարտելի ու զզվելի է: Վերադարձ 37 թվին չի լինելու: Հ.Գ Արթնացիր հայ մարդ»:

«Օրենք, մանդատ, անձեռնմխելիություն, կնոջ նկատմամբ հարգանք, համաչափ ուժ… մոռացեք նման կատեգորիաները». Հայկ Մամիջանյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ախր ինչի՞ վրա եք զարմանում   Շուտով ԱԺ-ն օրենքում փոփոխություններ կանցկացնի, որ անձեռնմխելի են ՄԻԱՅՆ իմքայլական պատգամավորները` այն էլ, երբ կատարում են Փաշինյանի կամքը: ԱԺ-ն էլ կդառնա ՓԴ` Փաշինյանի Դուքյանը: Օրենք, մանդատ, անձեռնմխելիություն, կնոջ նկատմամբ հարգանք, համաչափ ուժ… մոռացեք նման կատեգորիաները»:

«Ձեզ հետ եմ, պինդ կացեք». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իվետա Տոնոյան, Նաիրա Զոհրաբյան, Շաքե Իսայան, Կարինե Պողոսյան, ձեզ հետ եմ, պինդ կացեք․․. Ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառում եւ բերման է ենթարկում խաղաղ ցուցարարներին, ուժ է կիրառում անգամ պատգամավորների, հատկապես՝ կին պատգամավորների նկատմամբ։     Խստորեն դատապարտում եմ կին պատգամավորների նկատմամբ իրականացվող գործողությունները՝ Իվետա […]

«Այս խայտառակության բոլոր մասնակիցները թող հիշեն, որ շատ շուտով պատասխան են տալու, ու «հրամանն էինք կատարում» օտմազկեն որեւէ նշանակություն չի ունենալու». Աշոտյան

ՀՀԿ  փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել . «Խստորեն դատապարտում եմ Նիկոլի ձեռքը խաղալիք դարձած, իր դրածոներով ղեկավարվող իրավապահ մարմինների գործողությունները։ Անթույլատրելի է խաղաղ հավաքված մարդկանց նկատմամբ նման լկտի կերպով բիրտ ուժի կիրառումը։ Ազգային Ժողովի պատգամավորների կարգավիճակի նման անարգումը Հայաստանի Սահմանադրության նկատմամբ երկրում բռնակալած նիկոլական վարչակազմի կողմից հերթական կեղտոտ ոտնձգությունն է։ Հատկապես զարհուրելի էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի