12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

«Վիրուսը թողած մարդկանց հետեւից եք ընկել». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծես ամերիկյան սարսափ կռիվ-կինո նայենք, երբ զինվորներին զոմբիացրած, չիպավորած ուղարկում են Վիետնամ, կռիվ-կռիվ խաղալու, ջարդելու, սպանելու։ Չիպերի ազդեցության տակ սրանք մարդասպաններ են դառնում, մոռանում են իրենց ով լինելը եւ զոմբիացած ընկնում խաղաղ բնակչության վրա։ Արդյունքում ուրիշ ոչինչ անել ի վիճակի չեն լինում, պատերազմից հետո […]

«Այս ընտրությունները հերթական քայլն են դեպի Արցախի հանրապետության միջազգային ճանաչում». Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս ընտրությունները հերթական քայլն են դեպի Արցախի հանրապետության միջազգային ճանաչում Էլ ոնց կլինի… Թուրքիան պաշտոնապես հայտարարել է, թե չի ճանաչում Արցախի նախագահական ու խորհրդարանական ընտրությունները: Անկախ Թուրքիայի ճանաչել կամ չճանաչելուց Արցախը անկախ հանրապետություն է: Արցախում կայանալիք ընտրությունները ևս մեկ քայլ են լինելու դեպի Արցախի անկախության […]

«Կրկնակի անբարոյական է… Զբաղվեք ժողովրդի իրական դարդ ու ցավով, ոչ թե մարդկանց հեռախոսազանգերը լսելով։ Այսպես չի մնալու». Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային Ժողովի արտահերթ նիստը լի է վիճահարույց օրինագծերով։ Անձնական ազատությունների եւ իրավունքների անհիմն սահմանափակումները քաղաքացիների հանդեպ տոտալ վերահսկողություն սահմանելու փորձ են համաճարակի պատրվակով, քանզի ակնհայտորեն անցնում են հանրային առողջության եւ համաճարակային վերահսկողության անհրաժեշտ սահմանները։ Մինչեւ մենք՝ քաղաքական ուժերս եւ քաղաքացիներս, դրսեւորում ենք համերաշխության վարքագիծ, իշխանությունները ատամներն […]

«Հիմա մարդ լինելու ժամանակն է». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ մի գրագետ մարդ իրեն միամիտի տեղ դրած հռետորական հարցեր է շարում իրար հետեւից, թե էսքան նենգություն որտեղից, էսքան ժպիտ չսիրողներ՝ որտեղից, էսքան չարություն՝ որտեղից եւ այսպես շարունակ, ես դեռ լռում եմ, սպասում եմ էս համաշխարհային համաճարակը ռադը քաշի-գնա, մնանք մենք ու մենք, եւ […]

«Եթե ոմանց պետք են ուժեղ ցնցումներ, ապա մեզ պետք է ուժեղ և միասնական Արցախ». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկ Հայրենիք, երկու հանրապետություն՝ սա է բանաձևը։ •Արցախը Մեծ Հայքի 15 նահանգներից մեկն է։ •Արցախը մեր հայրենիքի անբաժան մասն է։ •Արցախը ոչ մի օր չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։ •1991թ-ի դեկտեմբերի 10-ին Արցախի ժողովուրդը հանրաքվեով անկախացել է ԽՍՀՄ-ից։ •Արցախը Հայաստանի Հանրապետություն չէ։ • Արցախը անկախ […]

«Այ սա է մեր կուսակցության պատմությունը և стержень-ը». Հայկ Մամիջանյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Աշոտ Նավասարդյանը կդառնար 70 տարեկան… «Անկախության բանակի» հիմնադիր, Երասխավանի, Մարտակերտի, Քելբաջարի, Լաչինի, Շուշիի և այլ մարտերի մասնակից,Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր, ԳԽ և ԱԺ պատգամավոր: Այ սա է մեր կուսակցության պատմությունը և стержень-ը»:

«Շնորհավոր ծնունդդ, սիրելի ու պատվելի պարոն Նավասարդյան». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարտի 28-ը ՀՀԿ հիմնադիր, Անկախության բանակի հրամանատար, անկախության գաղափարի ջատագով և հայոց իրական հերոս՝ Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է։ Շնորհավոր ծնունդդ, սիրելի ու պատվելի պարոն Նավասարդյան։ Լույս իջնի հիշատակիդ։ «Հանրապետական կուսակցությունը լինելու է հզոր Հայաստանի ու ազգային պետության կերտման կուսակցություն»։ Աշոտ Նավասարդյան»:

«Ես էլ եմ ուզում կոչ անել իմ Արցախցի ընկերներին». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետևելով Հայաստանի Հանրապետության 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձին, ես էլ եմ ուզում կոչ անել իմ Արցախցի ընկերներին: Հարգելի Արցախցիներ, դուք պառակտվող մարդու և Հայ ազգի տեսակ չեք՝ ոչ գույների, ոչ էլ խմբավորումների… Դուք միշտ էլ համախմբվել եք մեր երկու հայկական պետությունների, մեր պետականության, մեր սուրբ գաղափարի շուրջը… Ոստի […]

«Հիմա ժամանակը չէ մեկս մյուսին քարկոծելու». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել  և ուղիղի եթերով դիմել հանրությանը. «Մարդկային կյանքեր փրկելն ու պետության ճգնաժամային արդյունավետ կառավարումը այս փուլում ամենակարևորն է: Պետք է ոչ թե արձագանքել, այլ կանխարգելել սպասվող սպառնալիքները»:

«Պետք է անհապաղ չեղարկվեն բոլոր այն տուգանքները, որոնք կազմվել են այս օրերին քաղաքացիների նկատմամբ». Գեորգի Գաբրիելյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետք է անհապաղ չեղարկվեն բոլոր այն տուգանքները, որոնք կազմվել են այս օրերին քաղաքացիների նկատմամբ: Դրանք հակաօրինական են, քանի որ կազմվել են մարդկանց տեղաշարժը տոտալ սահմանափակման արդյունքում: Եվ մի փորձեք գիտակից մարդկանց համոզել, թե ոստիկանական այս «միջոցառումները» պայքար են վիրուսի դեմ: Դրա դեմ պայքարելու համար առողջապահական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի