29 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մարտի 1-ի զոհերի հիշատակին քայլելուց հետո վարչապետն իրա թայֆով գնում՝ Ամիրյանի Coffeeshop-ում ուրախ տրամադրությամբ կոֆե խմելու…»

«Մարտի 1-ի զոհերի հիշատակին քայլելուց հետո, իսկապես ցավ ապրող վաչապետն իրա հետ քայլող ժողովրդին, որի մեծ մասին ըստ լուրերի ստիպողաբար են բերել քայլելու, ցրում ա և իրա թայֆով գնում՝ Ամիրյանի Coffeeshop-ում ուրախ տրամադրությամբ կոֆե խմելու… Իսկ Նիկոլի ավտոներն էլ Ամիրյանի վրա երկրորդ շարք են կանգնում, որ անհարմարություններ ստեղծեն մնացած 3 մլն վաչապետների համար… Հանդուրժում եք, […]

Բոլոր «հերոսները», որոնք հորջորջվում են քաղաքական բանտարկյալներ, պետք է փտեն բանտերում. Արամ Մանուկյան /տեսանյութ/

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը շնորհակալ է ժողովրդին, որ այսօր մասնակից դարձավ Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթին։ «Այս հարցը ՀՔԾ-ում, Ոստիկանությունում և Կառավարությունում չէ, որ պետք է լուծվի։ Այս հարցը պետք է լուծվի ժողովրդի մասնակցությամբ և այս հետևողականությամբ, որովհետև եթե այսօրվա երթին մասնակցող քաղաքացիների բազմամարդությունը չլինի, եթե ժողովրդի այս տրամադրվածությունը չլինի, Ռոբերտ Քոչարյանի […]

Մարտի 1-ի համար ինձ մեղավոր զգում եմ. Արամ Սարգսյանի միակ սփոփանքը /տեսանյութ/

11 տարի առաջ տեղի ունեցած Մարտի 1-ի դեպքերի բացահայտման ուղղությամբ այսօրվա իշխանությունները համապատասխան քաղաքական կամք դրսևորում են, կարծում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ինչը, ըստ նրա, չկար նախկին իշխանությունների կողմից: Մարտի 1-ի զոհերի հիշատակին կազմակերպված երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահը: Նա գնահատեց այսօրվա իշխանությունների կամքը՝ Մարտի 1-ը բացահայտելու համար, ինչը […]

Մարտի 1-ի երթը Փաշինյանի վերջին փամփուշտն է, որ կրկին օդ է կրակելու. Շարմազանով

«Ինչպես շատ հարցերում, Մարտի 1-ի բացահայտման հարցում եւս ակնհայտ դարձավ Նիկոլ Փաշինյանի ոչ կոմպետենտությունը եւ սուտասանությունը: Նա հայտարարել էր, որ երբ իրենք գան իշխանության, կբացահայտեն  Մարտի 1-ը, ավելին հանրահավաքներից մեկ ժամանակ նա հայտարարեց, որ Մարտի 1-ի գործը ամբողջությամբ բացահայտված է: Նախկինում, երբ տեր-պետրոսյանական թիմն ամբողջությամբ ընդդիմութան դիրքերում էր, նրանք հայտարարում էին, թե Սերժ Սարգսյանն ու […]

Տեսե՞լ եք մի երկիր, որտեղ իր ազգին կոտորեն և 30 տարի անց միայն երկրի նախագահը`մենակով գնա հարգանքի տուրք մատուցի

Հարց . ինչո՞ւ է ՀՀ նախագահը մեն մենակ հարգանքի տուրք մատուցում Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակին, իսկ վարչապետը ազգին կոչ է անում մարտի 1-ին երթ անել: Պատկերացնո՞ւմ եք մեզ կոտորելու և բնաջնջելու ողբերգական դեպքի հիշատակը չկա կառավարության ուշադրության կենտրոնում, իսկ մարտի 1-ը կա: Տեսե՞լ եք մի երկիր, որտեղ իր ազգին կոտորեն և 30 տարի անց միայն […]

Փչացած հեռախոսի պատմությունն է հիշեցնում». Նազենի Ղարիբյանը՝ ՊՈԱԿ–ների լուծարման շուրջ աղմուկի մասին

ՊՈԱԿ–ների լուծարման շուրջ բարձրացված աղմուկը մի կաթիլ մեղրի կամ փչացած հեռախոսի պատմությունն է հիշեցնում։ Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց մշակույթի նախարարի պաշտոնակատարար Նազենի Ղարիբյանը։ «Ամեն ինչ կարծում եմ կապված է բառերի ընտրության եւ օգատագործման հետ։ Փաստաթուղթ, որոշում, ստորագրություն, կառավարություն, ուրեմն մարտի 5 տրամաբանական շղթայով՝ վերջին անակնկալը եղավ այն, որ տիկին Ղարիբյանը […]

Գործող իշխանության համար լեգիտիմության հիմք է անհրաժեշտ, հեղափոխական զոհեր, քայլերթների համար դրդապատճառներ

«Մարտի 1»-ի հեղափոխական դիսկուրսը. Ցանկացած իշխանություն լեգիտիմության համար հանրային դիսկուրսի պահանջ ունի։ Ադրբեջանի ղեկավարի լեգիտիմության հիմքն է «գրավված» տարածքների վերադարձը։ Կուբայի հեղափոխական կառավարության հիմքը համաշխարհային, այսինքն ամերիկյան իմպերիալիզմի և կապիտալիզմի դեմ պայքարը։ Վրաստանում և Ուկրաինայում պայքարում են ռուսական իմպերիալիզմի դեմ և այլն։ Լեգիտիմության դիսկուրսից հրաժարումը կարող է տապալել իշխանությանը։ Նման դիսկուրսներ ունեն նաև տարբեր ինստիտուտները․ […]

Իրանական գազը Հայաստանով տարանցելու ծրագիրն ուտոպիա է, չունի տնտեսական բովանդակություն, չունի պատվիրատու. փորձագետ

«Իրանական գազը Հայաստանով տարանցելու գաղափարները մոտավորապես  15 տարվա պատմություն ունեն, 15 տարի առաջ քննարկվել են, և որևէ բան չի փոխվել այդ ծրագրերի «կողմ» և «դեմ» փաստարկների հարցում»,- այս մասին 168.am-ին ասաց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի Իրանում արած հայտարարություններին: Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Իրան կատարած […]

Հուսանք «դուխը» կհերիքի և հայ-իրանական հարաբերություններին ռազմավարական խորություն հաղորրդող այս ծրագիրը թղթի վրա չի մնա

Միջազգային իրավունքի տեսության համաձայն արտաքին ինքնուրույն քաղաքականություն վարելու կարողությունը երկրի իրական ինքնիշխանության կարևորագույն հատկանիշներից է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրանյան այցի ընթացքում հնչեցվեց Հայաստանը իրանյան գազի համար տարանցիկ երկիր լինելու և Պարսից ծոց-Սև ծով էներգետիկ միջանցքի ձևավորման ուղղությամբ աշխատելու հայկական կողմի պատրաստակամության մասին աննախադեպ հայտարարություն: Նկատենք, որ 2017թ. օգոստոսին Սերժ Սարգսյանի իրանյան այցի ընթացքում նույն […]

Սարսափում եմ մտածել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Փաշինյանի այս հայտարարությունը

Հայաստանի տարածքը իրանական գազի տարանցման համար տրամադրելու Փաշինյանի հայտարարությունը առաջին հայացքից բխում է Հայաստանի ազգային և պետական շահից: Այս շահի գիտակցումը եղել Հայաստանի բոլոր իշխանությունների մոտ,և դրանով էր պայմանավորված Իրան – Հայաստան գազատարի կառուցումը՝ թեկուզ նախատեսվածից առավել փոքր տրամագիծ ունեցող խողովակով: Սակայն բնական գազի տարանցումը, բացի տնտեսական օգուտներից, հարուցում է անվտանգային լուրջ ռիսկեր: Եվրոպայի էներգետիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի