Փաշինյանը հստակ ուղերձ է տալիս Ադրբեջանին, որ կարող եք հանգիստ հարձակվել. քաղաքագետ
Երբ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարում է, որ «դավադիր ուժերը» փորձում են պատերազմ հրահրել Արցախի դեմ, որպեսզի պարտության մեղքը հետո բարդեն ՀՀ իշխանությունների վրա, ինձ մոտ համոզմունք է ստեղծվում, որ նա կա՛մ ստում է, կա՛մ էլ հանցավոր անտարբերություն է ցուցաբերում այն սպառնալիքների հանդեպ, որոնց մասին խոսում է։ Ես հակված եմ առաջին տարբերակին, որովհետև հայկական երկու պետություններում Փաշինյանից բացի պատերազմ հրահրող այլ ուժ չեմ տեսնում։ Ցավոք, այդ գործով զբաղված է հենց ինքը՝ երկրի ղեկավարը, որը Հայաստանում պատերազմի մեղավորներ փնտրելով, հստակ ուղերձ է տալիս Ադրբեջանին, որ կարող եք հանգիստ հարձակվել։
Իսկ եթե Փաշինյանը իսկապես նման տեղեկություն ունի, որ մեր շուրջը կան դավադիրներ և ոչինչ չի անում, ուրեմն նա հանցավոր անտարբերություն է ցուցադրում այդ խնդրի հանդեպ։ Որովհետև այդ նույնի մասին նա խոսում էր մի քանի ամիս և այս ողջ ընթացքում ոչինչ չի արել՝ առկա տեղեկությունը ճշտելու կամ հերքելու համար։
Հրանտ Մելիք-Շահնազարյան
քաղաքագետ