09 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամուսնացիր և մնա ինձ հետ ընդմիշտ. Մխիթարյանը լուսանկար է տեղադրել կնոջ՝ Բեթի Վարդանյանի հետ պսակադրության արարողությունից /տեսանյութ/

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամուսնացավ: Թվիթերի իր միկրբլոգում Մխիթարյանը լուսանկար է տեղադրել կնոջ՝ Բեթի Վարդանյանի հետ պսակադրության արարողությունից և գրել.  «Ամուսնացիր և մնա ինձ հետ ընդմիշտ»:  

«Բա դուք և ձեր Փաշինյանն ու՞ր էիք, երբ Բոլթոնը միջամտում էր ՀՀ ներքին գործերին». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ  խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բա դուք և ձեր Փաշինյանն ու՞ր էիք, երբ Բոլթոնը միջամտում էր ՀՀ ներքին գործերին». Էդուարդ Շարմազանով Իշխանական պատգամավորներից մեկը այսօր հայտնել է, որ Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է Հայաստանի ԱԳՆ զրույցի մեր երկրի ներքին գործերին չմիջամտելու համատեքստում: Մեկը չկա՞ ասի՝ այ ընկեր, բա դուք և ձեր հանճարեղ […]

Իզմերի բացակայության պայմաններում հասկանալի չէ, թե մարդը քրիստոնյա՞ է, աթեի՞ստ, թե՞ ասենք՝ բուդդիստ

««Իզմերը» լավ բան են, եթե ծայրահեղականացված չեն: Իզմերը գույն են, ուղղություն են, նպատակ են, ճանապարհային քարտեզ են… Իզմերի բացակայության պայմաններում հասկանալի չէ, թե մարդը քրիստոնյա՞ է, աթեի՞ստ, թե՞ ասենք՝ բուդդիստ: Քաղաքական իզմերի բացակայությունը խոսում է պարզ պատեհապաշտության, պրիմիտիվ պոպուլիզմի ու դեմագոգիայի, ամբոխահաճության մասին: Իսկ սա արդեն վտանգավոր երևույթ է, հատկապես որ հանրօգուտ «իզմեր» ձևավորելու բավարար […]

Պրն. Մարությա՞ն, «կաշը գնաաաաց»-ը սա՞ նկատի ունեիք

««Ես հասկանում եմ, որ դուք ջղայնանում եք, որ քաղաքացիները ուրախ են։ Ես հասկանում եմ, որ դուք ջղայնանում եք, երբ մարդիկ իրենց լավ են զգում։ Ես հասկանում եմ, որ դուք նյարդայնանում եք,որ այսօր ազատություն է։ Ես հասկանում եմ, որ դուք նյարդայնանում եք, որ այսօր թափանցիկ ընտրություններ են տեղի ունենում։ Ես հասկանում եմ, որ այդ ամենը ձեզ […]

Լավ ե՞ք պարոն Մարության

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. Երեկ քաղաքապետը ասեց, որ իրենից հիմա սխալ է 50 տարվա պրոբլեմ հանդիսացող վերելակների մասին պահանջ ներկայացնել, քանի որ իր ծրագիրը 5 տարվա համար է, և , եթե չորսուկես տարի հետո արած չլինի, նոր կարող ենք քննադատել։ Լավ ե՞ք պարոն Մարության ։#անձրևից հետո զոնտիկ#զատիկից հետո կարմի:

Կարծում եմ, հրամայական է Անվտանգության խորհրդի նիստում փակ ձևաչափով քննարկել այս հարցերը. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդյո՞ք մենք պատրաստ ենք: Ակնդետ հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին: ԱՄՆ-Իրան հակադրությունները թևակոխում են նոր փուլ, սպառնալով տարածաշրջանային և գլոբալ անվտանգությանը: Այս խնդիրը չի կարող չվերաբերել նաև Հայաստանին և Արցախին: Ակնհայտ է, որ տարածաշրջանային լարվածության աճը և հնարավոր զարգացումները լրացուցիչ սպառնալիքներ են ստեղծում երկու հայկական պետությունների համար: […]

Միֆերը հօդս են ցնդում: Շարունակվող բռնության կոչերը կարող են բերել արյունալի ներքին հակամարտության

Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին տնօորեն Արա Վարդանյանը գրում է․ «Հայաստանում տեղի ունեցած և շարունակվող փոփոխությունները հասկանալու համար նախ պետք է ճիշտ գնահատական տալ կատարվածին։ ի՞նչ է տեղի ունեցել անցած տարի՝ հեղափոխություն, իշխանափոխություն, թե իշխանության զավթում։  Տարիների ընթացքում Հայաստանում տարբեր անհատների, կուսակցությունների, տարատեսակ ոլորտների “պաշտպանների” և ՀԿ -ների կողմից իրականացվում էր իշխանության հանդեպ ատելության քարոզ։ Մեր […]

Ովքե՞ր են իրականում ղեկավարում Հայաստանը. Alternativ.am

Alternativ.am-ը գրում է․ Հայտնի է, որ մայիսի 19-ին՝ ժամը 18։33-ին, Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Վաղը` ժամը 12:00-ին, կհայտարարեմ Հայկական հեղափոխության երկրորդ` ամենակարևոր փուլի մեկնարկը: Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն»։Նույն օրը՝ երեկոյան, 168.am-ի հաղորդած տեղեկատվության համաձայն, Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ու Հայաստանում Եվրամիության հանձնակատար Պյոտր Սվիտալսկին մասնավոր հանդիպում էին ունեցել Հյուսիսային պողոտայի […]

Ադրբեջանական կողմը փորձում է դիպուկահարների պատերազմի մեջ մտնել

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը գրել է. «Ադրբեջանական կողմը փորձում է դիպուկահարների պատերազմի մեջ մտնել: Թշնամու սադրանքները կանխած մեր դիպուկահարների գործողություններից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խորհրդակցության էր հրավիրել բարձրաստիճան զինվորականների ու քննարկման հիմնական թեմաներից մեկը հենց դիպուկահարների գործողությունն էր: Փաստացի, Հասանովը փորձելու է դիվերսիոն գործողություններից, սահմանը ճեղքելու փորձերից անցում կատարել դիպուկահարների կրակով իրավիճակը լարելու […]

Ինչու են դիմորդները ձախողել հայոց լեզվի քննությունները

Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ընդունելության միասնական քննության արդյունքներին՝ գրելով «Հայոց լեզվի և գրականության միասնական քննություն հանձնածների 19,5 տոկոսը ձախողվել է` ստանալով «անբավարար» գնահատական: Գլխավոր մեղավորը դպրոցից կտրված քննական հարցաթերթիկն է: Ժամանակն է հրաժեշտ տալ անհամ շտեմարաններին և անհամագույն հարցաթերթիկներին: Դրանից հետո կարելի է անդրադառնալ առարկայական ծրագրերին, դասավանդման խնդիրներին, ուսուցիչներին և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի